Տնային աշխատանք

268, 270, 276, 278-ա), 279

  1. Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի երկարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ։ երկարություն
  2. Սյունակաձև դիագրամում ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։

5 + 10 + 15 + 35 = 65 տ․

բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։

20 + 40 + 15 = 75 տ․

գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։

5 + 10 + 10 + 15 + 20 + 20 + 25 + 30 + 30 + 35 + 40 + 40 = 280 տ․

դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։

Հուլիսին – 20 + 25 + 30 + 40 = 115 տ․

ծիրան

  1. Գտե՛ք բոլոր միանիշ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

1

  1. Կատարե՛ք գործողությունները.

ա) 3 * ( 24 – 19 4/25 ) + ( ½ — 3 417/1000 : 17 ) * 4 = 3929/250

1) 24 – 19 4/25 = 24/1 – 479/25 = 600/25 – 479/25 = 121/25

2) 3 417/1000 : 17 = 3417/1000 * 1/17 = 201/1000

3) ½ — 201/1000 = 500 – 201/1000 = 299/1000

4) 3 * 121/25 = 363/25

5) 299/1000 * 4 = 299/250

6) 363/25 + 299/250 = 3630 + 299/250 = 3929/250

 

  1. Մի քաղաքից մյուսը հասնելու համար մեքենան ծախսել է 30 լ բենզին, իսկ մոտոցիկլետը՝ 10 1/2 լ։ Քանի՞ տոկոսով է մոտոցիկլետի ծախսած բենզինը պակաս մեքենայի ծախսածից։

1) 30 – 10 ½ = 29 2/2 – 10 ½ = 19 ½ լ․

2) 19 ½ * 100 : 30 = 1950 : 30 = 65 %

Ապոլլոնը և Դափնեն

                                                         Դափնե

                                                         (Մաս 2)

-Կա՛նգ առ, չքնա՛ղ հավերժահարս,-կանչեց Ապոլլոնը,- ինչո՞ւ ես ինձնից փախչում` գայլից հետապնդվող գառնուկի պես: Արծվի ճանկերից ճողոպրող աղավնու նման սուրում ես դու: Չէ՞ որ ես թշնամի չեմ: Կա՛նգ առ, հավերժահա՛րս, սերն է ինձ ստիպում, որ հետևեմ քեզ: Մի տե՛ս դու, ոտքերդ արյունոտել ես` տատասկին ու սրածայր փշերին դիպցնելով:Սպասի՛ր, կա՛նգ առ: Ե՛ս եմ, Ապոլլո՛նը, շանթարձակ Զևսի որդին և ոչ թե մի հասարակ մահկանացու հովիվ:

Բայց չքնաղ Դափնեն փախչում էր ավելի ու ավելի արագ: Ասես թևածելով սուրում է Ապոլլոնը նրա հետևից: Ավելի ու ավելի է մոտենում Դափնեին: Ահա, ուր որ է` կհասնի: Ուժերը լքում են Դափնեին: Եվ նա աղերսում է իր հորը` Պենևսին.

— Հա՛յր իմ Պենևս, օգնության հասիր ինձ: Բացվի՛ր, գետի՛ն, կլանի՛ր ինձ: Խլեցե՛ք ինձանից այս կերպարանքը, նա ինձ միայն տանջանքներ է պատճառում:

Այս խոսքն ասելուն պես կեղևապատվեց նրա քնքուշ մարմինը, վարսերը` տերևներ, իսկ ձեռքերը, որ կարկառված էին դեպի երկինք, ճյուղեր դարձան: Խորունկ վիշտը սրտում` գրկեց Ապոլլոնը դափնեծառ դարձած Դափնեին, և ծառի կեղևի տակից նա լսում էր Դափնեի դեռևս բաբախող սրտի տրոփյունը:

Երկար ժամանակ Ապոլլոնը տխուր-տրտում կանգնեց դափնու մոտ, և վերջապես ասաց.

-Թող այսուհետ միայն քո ճյուղերի պսակը զարդարի իմ գլուխը, թող սրանից հետո քո կանաչ զարդարանքը լինի իմ կիթառին և կապարճին: Թող երբեք չթորշոմի քո կանաչը: Հավերժ դալա՛ր եղիր:

Եվ Դափնին կամացուկ սոսափեց իր սաղարթախիտ ճյուղերը և, իբրև համաձայնության նշան, խոնարհեց իր կանաչ կատարը:

  1. Տրված բազմիմաստ բառերով կազմել նախադասություններ:
    • թերթ

Նարեկը սխալ գրեց տետրի մեջ և պոկեց տետրի թերթը։

    • գիր

Ես մատենադարանում տեսա գիր, որը շատ սիրուն էր։

    • սուր

Պապիկիս տանը կա շատ հին և սուր թուր։

    • թև

Թռիչքի ժամանակ թռչունը վնասեց իր ձախ թևը։

    • գլուխ

Մեր դասարանի Մարիան շատ խելացի գլուխ ունի։

  1. Գրել նամակ Ապոլլոնին:

Սիրելի Ապոլլոն,

Ինչպե՞ս ես ապրում։ Ես նոր եմ կարդացել քո պատմությունը և ինձ այն հետաքրքրեց։ Դու եսասեր էիր և կռվարար։ Դու հավատում էիր, որ միայն զենքով կարելի է վիրավորել և պատժվեցիր դրա համար։ Կուպիդոնը ցույց տվեց քեզ որ վիրավորում են նաև զգացմունքները, օրինակ անպատասխան սերը։

Հույս ունեմ որ դու հիմա փոխվել ես և դարձել ես ավելի լավը։

Նանե

apollo and daphne