Բարև Վադուայե, ես Նանե Խաչատրյանն եմ։ Կարդացի քո հեքիաթը և ուզում եմ ասեմ, որ դու սխալ ես արել։ Ինչու՞ տվեցիր քո հատիկը պառավին, եթե կարող էիր ինքնուրույն պահել այն։ Ախր պառավները խեղճ չէ՞ին հազիվ իրենք մի-մի կենդանի ունեին, իսկ դու բոլորին վերցրիր և ոչ մի հատ չթողեցիր նրանց։ Լավ ցտեսություն։ Մյուս անգամ այդպես չանես։
Երբ մարդը երջանիկ է նա միշտ ժպտում է, լավ տրամադրություն ունի և ուրիշների հետ կիսվում է իր երջանկությամբ։
Ես երջանիկ եմ, երբ օրինակ գնում եմ ճամփորդության, նվեր եմ ստանում, երբ հանում եմ թութակիս վանդակից և իրար հետ խաղում ենք, երբ լավ է նկարելուց գեղեցիկ նկար է ստացվում, երբ լավ գնահատական եմ ստանում։
Մենք ուրբաթ օրը երկարօրյայի խմբով գնացինք Արևելյան դպրոցի ջերմոց։ Այնտեղ տեսանք զանազան կենդանիներ։ Օրինակ՝ գերմանամուկ, թութակներ, ձկներ և կրիաներ։ Նաև կային շատ բույսեր, որոնցից երկուսը մենք տնկեցինք և ամեն ուրբաթ գալու ենք ջերմոց և ջրենք մեր բույսերը։ Ջերմոցում շատ սերմեր կային։ Նաև կային պետք չեկող իրերից պատրաստված հետաքրքիր բաներ։ Օրինակ՝ փչացած հեռուստացույցի մեջ փոքրիկ տնակ էր և իր այգին, նաև հետաքրքիր դիզայնով պատրաստված ծաղկամաններ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։
Իմ անունը Նանե Խաչատրյան է: Ես տասնմեկ տարեկան եմ։ Ես սիրում եմ նկարել և լողալ: Ես եկել եմ 51 դպրոցից և նոր եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում։Այս դպրոցը ինձ շատ է դուր գալիս: Ես այստեղ նոր ընկերներ ունեմ: Իմ սիրելի ֆիլմը «Հարրի Փոթթեր»ն է։: Իմ սիրած գույնը վարդագույն է: Ես շատ ընտանի կենդանիներ ունեմ ՝ երկու փոքրիկ թութակ, երեք ձուկ և մի փոքրիկ կրիա: Ես նրանց շատ եմ սիրում և խնամում եմ նրանց մայրիկիս հետ:
Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց.
– Դե, ո՞նց է քեզ համար այստեղ:
– Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ:
– Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց.
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ:
Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ
Աստված հայտնվում է մարդուն և հարցնում.
– Դե, հիմա լա՞վ է:
– Իսկ հիմա վերևից անձրև է տեղում:
Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի:
Հետո դարձյալ հայտնվեց նրան:
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է:
Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորից բողոքում է.
– Ինքս քաղցած նստած եմ և կնոջս էլ տալու բան չունեմ:
Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է.
– Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի:
Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:
Արևն ու լուսինը
Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակը, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց:
Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:
Տնային առաջադրանքներ
Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
Ես երազում եմ դառնալ նկարչուհի, որովհետև դա շատ հետաքրքիր զբաղմունք է և իմ մոտ դա լավ է ստացվում։ Նկարչությունը ինձ հանգստացնում է և դրական հույզեր պարգևում։ Ինձ շատ են դուր գալիս բնապատկերներ հատկապես ծովը, այդ պատճառով ես սիրում եմ Հովհաննես Այվազովսկու նկարները։ Նաև սիրում եմ Մարտիրոս Սարյանի նկարները։ Նա նկարում էր բնապատկերներ և նատյուրմորտ և վառ գույներ էր օգտագործում, որոնք եսել եմ փորձում իմ նկարների մեջ։ Ես նաև երազում եմ շատ ճանապարհորդել ու հատկապես ծովերով և նոր բաներ իմանալ տարբեր երկրների և ժողովուրդների մասին։ Ես շատ եմ ուզում այցելել Բռազիլիա և տեսնել Ամազոն գետը և ջունգլիները։ Սա էլ իմ երազանքն է ապագաի համար։
Մենք Սևանում մնացացինք երեք օր։ Սկզբում տեղավորվեցինք, ծանոթացանք, մի քիչ հանգսատացանք, Սևանին նայեցինք հետո գնացինք ճաշելու, խաղացինք և շատ լավ անցկացրեցինք մեր ժամանակը։ Շատ բաներ իմացանք Սևանի բնապահպանական հարցերի մասին։ Լողացինք Սևանում և պառկեցինք ափին։ Երեկոյան մեծ խառույկ վառեցին և տաքացանք։ Բոլորս քնուոմ էինք քնապարկերի մեջ։ Իմ կարծիքով շատ լավ անցավ ժամանակը այնտեղ և ես էլի ու էլի եմ ուզում գնալ այդպիսի ճամփորդություն։
Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։
Լուծում
1)54600 : 8400 = 6,5
Պատ՝․ 6,5։
Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`
բ) 35 %-ը հավասար է 140
(100 * 140) : 35 = 400
դ) 7/10 %-ը հավասար է 7/25-ի
7/25 * 100/1 * 10/7 = 1000/25 = 40
Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որ նրա լայնության 120 %ն է։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։
18 * 12 / 10 = 108/5
Աղյուսակի առաջին տողում նշվում է 9 սմ2 մակերես ունեցող հիմքով ուղղանկյուն զուգահեռանիստի բարձրությունը, երկրորդում` նրա ծավալը։ Լրացրե՛ք աղյուսակը.
V = S*H
H=V:S
V = 9 * 2 = 18 սմ3
V = 15 * 9 = 135 սմ3
H = 54/9 = 6 սմ3
H = 99/9 = 11 սմ3
V = 9 * 7/10 = 63/10
H = 73 4/5 : 9 = 369/5 : 9 = 369/5 * 1/9 = 41/5
V = 2 ½ * 9 = 5/2 * 9 = 45/2
V = 11 3/10 * 9 = 113/10 * 9 = 1017/10
100 մ վազքում հաղթողի ցուցանիշը 10 3/20 վ է։ Ինչպիսի՞ն են վազքի երկու մյուս մասնակիցների արդյունքները, եթե նրանցից առաջինը վերջնագծին է հասել հաղթողից 3/50 վ ուշ, իսկ երկրորդը՝ առաջինից 3/100 վ շուտ։
172. Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։
1) 36 * 5/6 = 6 * 5 = 30
30 + 36 = 66
Պատ՝․ 66ուղևոր :
174. Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճանապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի 1/5-ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։
Լուծում
25 * 20 = 500
25 * 1/5 = 5
500 – 5 = 495 Պատ՝․ 495 :
175. Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 2/5ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։
Լուծում
36 : 2/5 = 36 * 5/2 = 180/2 = 90
Լուծում
192. 3/4 կոտորակի համարիչին և հայտարարին գումարել են 7։ Ո՞րքանով է ստացված կոտորակը 3/4-ից մեծ։
Մարդիկ իրենց միշտ հարց են տալիս, թե որտեղից են նրանք։ Շատ վարկածներ կան դրա մասին։ Ըստ կրոնական վարկածների մարդուն ստեղվծել են աստվածների կողմից։ Այդ վարկածները հիմնված են հոգևոր և ազգային արժեքների վրա և որևէ ապացույց չունեն։ Կան գիտական վարկածներ, որոնցից ամենահայտնին էվոլյուցիայի վարկածն է, ըստ որի մարդը ստեղծվեց կապիկից հազարամյակների ընթացքում։ Ըստ աբիոգենեզի կենդանի էակները ստեղծվեցին քիմիական նյութերից, այնուհետև բջիջներից։