Ստուգում ենք մեր գիտելիքները
Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:
- Գրիմ եղբայրների հեքիաթում Մոխրոտին օգնող կախարդական ուժը ընկուզենին — էր, իսկ Շառլ Պերոյի հեքիաթում`Մոխրոտի մորաքույրը բարի փերիի ձևով:
- Աղջկան Մոխրոտ էին կոչում, քանի որ նա միշտ գործ էր անում և քնում էր մոխիրի վրա:
- «Քնած գեղեցկուհին» հեքիաթում չար կախարդը աղջկան կախարդում է, քանի որ իրեն չեն հրավիրել մեծ խնջույքին:
- Աղջիկը կարթնանար քնից, երբ 100 տարի անցնի և մի արքայազն նրան համբուրի:
- «Սպիտակաձյունիկը» հեքիաթում չար թագուհին որսորդին հրամայում է, որ նա Սպիտակաձյունիկին տանի անտառ և սպանի:
- Ըստ հերթականության վերադասավորել չար թագուհու կազմակերպած մահափորձերը Սպիտակաձյունիկի նկատմամբ:
- Մետաքսից պատրաստված քուղերով քուղավորել ու շնչահեղձ անել աղջկան:
- Աղջկա մազերը սանրել թունավոր սանրով:
- Թունավոր խնձոր հյուրասիրել:
- Ըստ Թումանյանի և Թեքեյանի ստեղծագործությունների` Լուսավորչի կանթեղը կախված է ․․․․ լեռան գագաթին:
- Արարատ
- Արագած
- Արա
- Յուղի փոխարեն, ըստ լեգենդի, կանթեղի մեջ վառվում են Սուրբի արցունքները:
- Կազմել բառեր հետևյալ բանաձևերով, հոդակապով կամ առանց հոդակապի.
- Արմատ+ածանց` 5 օրինակ — լողանալ, հիվանդանոց, դասարան, ուրախություն, տխրություն
- Ածանց + արմատ` 5 օրինակ — անհույս, անորակ, դժգոհ, անթույն, անվստահ
- Արմատ + արմատ` 5 օրինակ — գրապահարան, ձեռագիր, գրատախտակ, շնաձուկ, մարդասպան
- Ածանց + արմատ + ածանց` 3 օրինակ — դժգոհել, դժբախտանալ, անբախտություն
- Արմատ + արմատ + ածանց` 3 օրինակ — ուղղագրություն, ձեռագրաբար, ձեռագործել
- Գրել հետևյալ բառերի բանաձևերը, օրինակ` դեղատուն=դեղ+ա +տուն = արմատ+հոդակապ+ արմատ:
- նախագրային — նախ + ա + գիր + ային — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
- գրադարանավարուհի — գիր + ա + դարան + ա + վարուհի — արմատ + հոդակապ + արմատ + հոդակապ + արմատ
- լրագրավաճառ — լուր + ա + գիր + ա + վաճառք — արմատ + հոդակապ + արմատ + հոդակապ + արմատ
- հրեշտակապետ — հրեշտակ + ա + կա + պետ — արմատ + հոդակապ + արմատ
- մանրանկարիչ — մանր + ա + նկարիչ — արմատ + հոդակապ + արմատ
- նետաձգարան – նետ + ա + ձիգ — արմատ + հոդակապ + արմատ
- անբախտություն – ան + բախտ + ություն — ածանց + արմատ + ածանց
- լայնէկրան – լայն + էկրան — արմատ + արմատ
- ծաղկաման – ծաղիկ + աման — արմատ + արմատ
- մեղվապահություն – մեղու + ա + պահող + ություն — արմատ + հոդակապ + արմատ + ածանց
- անմիօրինակություն – ան + մի + օրինակ + ություն — ածանց + արմատ + արմատ + ածանց
- կապտագույն – կապույտ + ա + գույն — արմատ + հոդակապ + արմատ
- կոպտագույն – կոպիտ + ա + գույն — արմատ + հոդակապ + արմատ
- լուսավորել – լույս + ա + վորել — արմատ + հոդակապ + ածանց
- Տրված բառերով բառեր կազմել այնպես, որ դրանք հայտնվեն նոր բառի սկզբում, մեջտեղում և վերջում:
- Մարդ – մարդասպան, անմարդաբնակ, տմարդ
- Գիր – գրություն, արտագրություն, տպագիր
- Սեր – սիրառատ, բանասիրություն, առատասեր
- Գործ – գործել, հանցագործություն, անգործ