Ես ունեմ երկու թութակ, որոնցից մեկի մասին հիմա կպատմեմ։ Նա աղջիկ է և իր անունը Լուլու է։ Լուլուն իմ ունեցած ամենասիրելի կենդանին է։ Նա հայտնվել է մեր տանը աշնանը՝ չորս տարի առաջ։ Լուլուն բաց դեղին գույնի է և իր փետուրների կեսը մոխրագույն է, նաև նրա թուշիկները մանուշակագույն են, սակայն նրա աչքերը կարմիր են, քանի որ նա համարյա ալբինոս է։ Լուլուն վատ է թռչում, քանի որ իր պոչի փետուրները պոկրտել է, բայց հիմա վերջապես սկսել է նոր փետուր աճել։ Նա շատ է սիրում քնել, բայց նաև շատ հետաքրքրասեր է՝ սիրում է տան անկյունները ուսումնասիրել, ամեն տեղ քայլել և մեկմեկել կահույքը սկսում է կրծոտել։ Լուլուն մի քիչ բկլիկ է։ Նա շատ է սիրում գազար և երբ ուտում է այն բերանի շուրջը փետուրները ներկվում են նարնջագույնով։ Հիմա նա նստած է իմ հետ և ինձ օգնում է գրեմ այս շարադրությունը՝ ոգեշնչելով ինձ։
Աչքիս լույսը
Պատասխանել