Տնային աշխատանք 26.11.2019

Ասորեստան

Ասորեստանը հին Հայաստանի հարևանն էր, որը նրա մշտական և հիմնական թշնամին էր: Դրա օրինակը Հայկի և Բելի պատմությունն է, երբ հայոց նահապետ Հայկը, ըմբոստացավ Բելի դեմ և ճակատամարտում իր նետով սպանեց նրան։

Ասորեստանը հնագույն տերություններից էր: Ասորիները սեմական ժողովուրդ են, բնակվում էին Միջագետքում: Ասորեստանի գլխավոր քաղաքն ու հոգևոր կենտրոնը Աշուրն էր։

Մ.թ.ա. 19-րդ դարում Ասորեստանը շատ ամուր պետություն էր։ Իր դիրքը Միջագետքում, շնորհիվ Եփրատ և Տիգրիս գետերի, ապահովում էր բերրի հող և լավ բերք։ Այն լավ բնակեցված էր։  Ասորեստանով էին անցնում դեպի Հայաստան, Եգիպտոս և Իրան տանող առևտրական ուղիները, ինչը նպաստում էր այդ երկրի ուղեղացմանը։

Assyria

Ասորեստանի թագավոր Շամշի-Ադադը Առաջինն իրեն ենթարկեց Միջագետքի հյուսիսային մասը և իր շատ հզորացավ։ Մ․թ.ա. 18-րդ դարում Ասորեստանը հզոր թշնամի է ձեռք բերում՝ Բաբելոնը։ Այն գրավում Ասորեստանը, որն անկախանում է միայն 200 տարի անց։

Մ.թ.ա. 16-րդ դարում Ասորեստանի թշնամին Միտտանի հայկական պետությունն էր, որը պատերազմում էր Եգիպտոսի հետ Միջերկրական ծովի տարածքների համար։ Միտտանին մեծ ազդեցություն ուներ Ասորեստանի վրա և  այդ պատճառով նրանց մշակույթների մեջ ընդհանուր բաներ կան։ Ասորեստանը ուներ բարձր մակարդակի գիտական, քանդակագործական և ճարտարապետական մշակույթ։ գլուխգործոցներ էին ստեղծվում:

Ասորեստան.png

Մ․թ․ա 14-րդ դարում Աշուր-Ուբալիտ Ա արքայի օրոք Ասորեստանը հզորանում է և գրավում Բաբելոնը, սակայն մ.թ.ա. 9-րդ դարում նրան ենթարկեցերեց իրեն ՈՒրարտու թագավորությունը, ինչը տևեց մինչև 8-րդ դարը։ Այդ ժամանակ Ասորեստանի Սարգոն Բ արքան հետ է նվաճում իր տարածքները, իսկ ՈՒրարտու թագավորությունը սկսում է աստիճանաբար թուլանալ։ Նրան փոխարինեց Երվանդունիների թագավորությունը, որը դաշինք կնքելով այլ տերությունների հետ, օրինակ Բաբելոնի մ․թ․ա․ 7-րդ դարում գրավում են Ասորեստանը։

Հայտնի է առասպելը Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին։ Շամիրամն ասորական արքայի կինն էր, որ սիրահարվում է հայոց արքա Արային: Նա սպանում է իր ամուսնուն և Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և տիրել Ասորեստանին։ Արան հրաժարվում է և զոհվում է պատերազմում։ Շամիրամը երկար սգում է Արայի մահը:

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, երբ մասնատվեց նրա կայսրությունը, նրա զորավար Սելևկիոսը հիմնադրեց Ասորիքի Սելևկյանների թագավորությանը, սակայն մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Մեծը նստեց Ասորեստանի գահին՝ դրանով վերջ դնելով Սելևկյան թագավորությանը:

 

Տնային աշխատանք 26.11.2019

533 մնաց., 535, 537,549, 550

  1. Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –1, –20 և –8 = -29,

դ) –6, –9 և –10 = -25,

զ) –4, –15 և –25 = -44։

 

  1. Կրպակատերը շաբաթվա առաջին օրն ունեցավ 1000 դրամի կորուստ։ Երկրորդ օրը նրա համար նույնպես անշահավետ եղավ։ Այդ օրվա կորուստը եղավ 1500 դրամ։ Ընդամենը ինչքա՞ն կորուստ ունեցավ կրպակատերն այդ երկու օրում։

1000 + 1500 = 2500

 

  1. Սուզանավը գտնվում էր ծովի մակերևույթից 200 մ խորության վրա (–200 մ)։ Սուզանավը ստիպված եղավ իջնել ծովի հատակը` խորասուզվելով ևս 300 մ։ Ի՞նչ խորություն ուներ ծովը սուզանավի գտնված տեղում։

-200 + -300 = -500

 

  1. Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումները.

ա)  Նույն բացարձակ արժեքն ունեցող երկու ամբողջ թվերն իրար հավասար են։ (սխալ)

բ)  Երկու ամբողջ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է։ (սխալ)

 

  1. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–7), B (+2) կետերը և գտե՛ք նրանց հեռավորությունը։ Ճի՞շտ է արդյոք, որ այդ հեռավորությունը հավասար է C (+7) և D (–2) կետերի հեռավորությանը։

Մաթեմատիկսաիս համար է

Այո։

Դասարանական աշխատանք 26.11.2019

  1. Կատարե՛ք գումարում.

ա) (+7) + (+2) = +9,

բ) (–18) + (–3) = -21,

գ) (+10) + (+15) = +25,

դ) (–21) + (–4) = -25,

ե) (–17) + (–12) = -29,

զ) (–29) + (–41) = -70։

 

  1. Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –3, –9 և –5 = -17,

գ) –11, –7 և –12 = -30,

ե) –21, –3 և –18 = -42,

 

  1. Ցերեկը օդի ջերմաստիճանը –3о էր։ Մինչև կեսգիշեր ցրտեց ևս 8օ-ով։ Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը կեսգիշերին։

-3 + -8 = -11

 

  1. Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.

ա) –30 = -20 + -10,

բ) –25 = -15 + -10,

գ) –62 = -32 + -30,

դ) –50 = -30 + -20,

ե) –38 = -28 + -10։

 

  1. Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. և վախճանվել է մ. թ. 25 թ.։ Քանի՞ տարի է ապրել այդ հույնը։

48 + 25 = 73

 

  1. Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով +2, –10, –1 թվերը։

2 · |+2| – |–6| + 3 = +1

2 · |-10| – |–6| + 3 = 17

2 · |-1| – |–6| + 3 = -1