Ես ունեմ երկու թութակ, որոնցից մեկի մասին հիմա կպատմեմ։ Նա աղջիկ է և իր անունը Լուլու է։ Լուլուն իմ ունեցած ամենասիրելի կենդանին է։ Նա հայտնվել է մեր տանը աշնանը՝ չորս տարի առաջ։ Լուլուն բաց դեղին գույնի է և իր փետուրների կեսը մոխրագույն է, նաև նրա թուշիկները մանուշակագույն են, սակայն նրա աչքերը կարմիր են, քանի որ նա համարյա ալբինոս է։ Լուլուն վատ է թռչում, քանի որ իր պոչի փետուրները պոկրտել է, բայց հիմա վերջապես սկսել է նոր փետուր աճել։ Նա շատ է սիրում քնել, բայց նաև շատ հետաքրքրասեր է՝ սիրում է տան անկյունները ուսումնասիրել, ամեն տեղ քայլել և մեկմեկել կահույքը սկսում է կրծոտել։ Լուլուն մի քիչ բկլիկ է։ Նա շատ է սիրում գազար և երբ ուտում է այն բերանի շուրջը փետուրները ներկվում են նարնջագույնով։ Հիմա նա նստած է իմ հետ և ինձ օգնում է գրեմ այս շարադրությունը՝ ոգեշնչելով ինձ։
Monthly Archives: Նոյեմբեր 2019
Տնային աշխատանք 21.11.2019
- Հեքիաթաշփոթիցդ ընտրում ենք տասը բարդ կամ ածանցավոր բառ՝ արտահայտելով բառակապակցություններով, օրինակ՝ կարմրավուն-մի քիչ կարմիր, լուսատու-լույս տվող:
Դռնակ – փոքրիկ դուռ,
ամենամոտ – ամենից մոտիկ,
Սպիտակաձյունիկ – ձյան պես սպիտակ,
փայլուն – փայլ տվող,
բյուրեղյա – բյուրեղից պատրաստված,
տեղաշոր – քնելու տեղի շոր,
վերադառնալ – ետ դառնալ,
ուրախանալ – ուրախ դառնալ,
նվիրել – նվեր տալ,
մտածել – միտք անել։
- Մի կամ մի քանի նախադասությամբ մեկնաբանում ենք հեքիաթաշփոթ աշխատանքի վերնագրի ընտրությունը:
«Նազարն ու Սպիտակաձյունիկը» վերնագիրը ես ընտրել եմ, որովհետև նրանք իմ հեքիաթում միասին էին և գլխավոր հերոսներն էին։
Տնային աշխատանք 21.11.2019
479, 482, 489,490, 491, 502, 504
- Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝
ա) չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին. այո
բ) կարող է ունենալ նույն նշանը, ինչ որ նրան հակադիր թիվը. ոչ
գ) բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է։ այո
- Կոորդինատային ուղղի վրա գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը։
-8 — +8
-7 — +7
-6 — +6
-5 — +5
-4 — +4
-3 — +3
-2 — +2
-1 — +1
- Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։
24 : 8 = 3 կմ/ժ
7 – 3 = 4 կմ/ժ
24 : 4 = 6 կմ
- Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը. –1, +2, 0, –14, –7, +18, –3, +11։
+18, +11, +2, 0, –1, –3, –7, –14:
- Ուղղանկյան մակերեսը 2475 սմ2 է։ Որքա՞ն է այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը՝ 3 անգամ, իսկ լայնությունը 5 անգամ փոքր է, քան տրվածինը։
2475 : 3 = 825
825 : 5 = 165
- Եթե բացասական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 20-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։
+20
- Հաշվե՛ք.
դ) |– 50| + |– 4| = 54,
ե) |31| + |27| = 58,
զ) |15| · |– 12| = 180,
է) |– 18| · |– 21| = 378,
ը) |44| : |– 4| = 11,
թ) |– 210| : |– 15| = 14։
Տնային աշխատանք 20.11.2019
Վանի թագավորություն
Վանի թագավորությունը կամ ՈՒրարտուն մի պետություն էր Հայկական լեռնաշխարհում մ. թ. ա. 9 – 7 դդ։ Այն նաև անվանում էին Բիայնիլի և Նաիրի:
Այն առաջացել է մ. թ. ա. 13–11 դարերում՝ Վանա լճի ափին բնակվող Ուրուատրի ցեղերի միացումից: ՈՒրարտուն հիմնադրվել է Սարդուրի I-ի կողմից է, որը մ. թ. ա. 9-րդ դարում կառուցել է Տուշպա մայրաքաղաքը: Նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և «արքաների արքա»։ Սարդուրի I-ը մեծացրել է Վանի թագավորությունը Վանա լճի ավազաններից դուրս։
Սարդուրի I-ից հետո թագավորել է Իշպուինին, իսկ հետո՝ 9-8—րդ դարում իր որդի Մենուան : Այդ ժամանակ ստեղծվել է սեպագիրը և դիցարանը՝ աստվածների պանթեոնը, որոնք արձանագրվել են «Մհերի դռան» վրա, նաև ստեղծվել է մշտական բանակ: Մենուայի թագավորության ժամանակ Վանի թագավորությունը հասել է մեծ հզորության, իրականացվել են շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման համակարգ, որի մի մասը գործում է նույնիսկ հիմա (Մենուայի ջրանցքը): Մենուան բազմաթիվ ամրոցներ է կառուցել և միավորել է պետությունը։ Նա հաղթել է իր ամենամեծ թշնամուն՝ Ասորեստանին։

Մենուայի հաջորդ թագավորի՝ Արգիշտի I-ի ժամանակ (մ. թ. ա. 8 դ.) Վանի թագավորությունը ավելի է ուժեղանում: Նրա որդու՝ Սարդուրի II-ի օրոք մանր թագավորությունները միանում են և ստեղծվում է մեկ հզոր պետություն: Նրա ժամանակ ՈՒրարտուն ունեցել է առավելագույն տարածք, հասնելով Սև ծով և Միջերկրական ծով: Սակայն մ. թ. ա. 8-րդ դարի կեսերին Ասորեստանը վերականգնում է իր հզորությունը և նորից դառնում է ՈՒրարտուի ամենամեծ թշնամին: Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը կատարել է պետական և բանակային բարեփոխումներ: Ուրարտուի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. 7-րդ դար): Նա շարունակել է բարեփոխումները և շատ քաղաքներ է կառուցել։ Նրան հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ ՈՒրարտուն աստիճանաբար թուլացել է։ Վերջին հիշատակվող արքան եղել է Սարդուրի III-ը։

Վանի թագավորությունը քանդվել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Դրանից հետո Հայկական լեռնաշխարհում ձևավորվել է հայկական նոր պետություն, որը գլխավորում էր Հայկազունների տոհմը:
Վանի թագավորության մշակույթը
Վանի թագավորության դիցարանը ուներ 70 աստվածություն՝ 35 իգական և 35 արական: Դիցարանը գլխավորել են Խալդին՝ աստվածների հայրը, Թեյշեբան՝ պատերազմի աստվածը ու Շիվինի՝ արևի աստված:
ՈՒրարտուն ուներ գրային համակարգ, որը կազմված էր մեհենանշանից, որոնք գրվել են աջից ձախ և վերից ներքև: Կիրառվել է նաև սեպագիր:


Վանի թագավորները շատ քաղաքներ և ամրոցներ են կառուցել, օրինակ՝ Տուշպան, Մենուախինիլին, Էրեբունին, Թեյշեբաինին քաղաքը, Թոփրակկալեն։ Նաև շատ տաճարներ են կառուցվել, որոնց պատերը զարդարվախ էին պատերազմի, աստվածների և բնության նկարներով: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են սաղավարտներ, նետեր, վահաններ և այլ իրեր։
Домашнее задание 20.11.2019
Переведите часть текста на Армянский язык.
Я выехал в Россию верхом на коне. Дело было зимою. Шел снег.
Конь устал и начал спотыкаться. Мне сильно хотелось спать. Я чуть не падал с седла от усталости. Но напрасно искал я ночлега: на пути не попалось мне ни одной деревушки. Что было делать? Пришлось ночевать в открытом поле.
Кругом ни куста, ни дерева. Только маленький столбик торчал из-под снега.
К этому столбику я кое-как привязал своего озябшего коня, а сам улегся тут же, на снегу, и заснул.
Ես ճամփա ընկա դեպի Ռուսաստան ձիու վրա նստած։ Սա եղել է ձմռանը։ Ձյուն էր գալիս։ Ձին հոգնել էր և սկսեց սայթաքել։ Ես շատ էի ուզում քնել։ Ես քիչ էր մնում ընկնեի ձիու վրայից, որովհետև հոգնած էի։ Իզուր էի ուզում գտնել ինչ որ մի տեղ քնելու համար։ Ճանապարհին ոչ մի գյուղ չգտա։ Ի՞նչ անեի։ Պետք եկավ քնել բաց դաշտում։ Շուրջը ոչ թուփ, ոչ ծառ։ Միայն փոքրիկ սյունակ էր ձյան տակից երևում։ Այդ սյունակին ես մի ձև կապեցի իմ սառած ձիուն։ Պառկեցի հենց այդտեղ, ձյան վրա և քնեցի։
Դասարանական աշխատանք 20.11.2019
Դասարանական 1
1. Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:
Դեֆորմացիան այն է, երբ մարմնի վրա ուժ գործադրելուց հետո իր տեսքը չի վերադարձնում սկզբնականին և փոխում է արտաքին տեսքը։
2. Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:
Օրինակ՝ պլաստիլինի հետ խաղալուց և ռետինը սեղմելուց։
3. Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ:
Առաձգականության ուժը այն է, երբ մարմինը ոլորված է կամ սղմված է նորից ուժ է առաջանում։
4. Մի՞շտ է արդյոք դեֆորմացիայի ընթացքում առաջանում առաձգականության ուժ:
Ոչ
5. Ինչպե՞ս է կոչվում ուժ չափող սարքը:
Ուժաչափ
6. Ի՞նչ միավորներով է արտահայտվում ուժը:
Նյուտոն, Կիլոնյուտոն
Տնային աշխատանք 20.11.2019
475, 477, 478 մնաց.,484, 487
- Դրակա՞ն, թե՞ բացասական է թիվը, եթե նրա հակադիր թիվը՝
ա) դրական է, բացասական
բ) բացասական է, դրական
գ) հավասար է զրոյի։ դրական և բացասական
- Լրացրե՛ք աղյուսակը` սյունակների դատարկ վանդակներում գրելով նշված թվերին հակադիր թվերը.

- Հետևյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.
բ) – (+45) = –45, ճիշտ
դ) –52 = – (–52),
ե) 16 = + (–16)։
- Գտե՛ք ամենամեծ և ամենափոքր թվերը.
–1, +2, +7, –6, +5, 0, –11, +10, –9, +2։
Ամենամեծ – +10
Ամենափոքր — –11։
- Մարմինը, որի զանգվածը Երկրի վրա 1 կգ է, Լուսնի վրա ունի 160 գ զանգված։ Լուսնի վրա որքա՞ն կլինի այն մարմնի զանգվածը, որի զանգվածը Երկրի վրա 250 կգ է։
250 * 160 = 40000
Homework 20.11.2019
а Look at the examples. Then complete the table and the rule.
There are now 80 open-top buses.
There’s a great collection of things from the world of rock music.
Are there any old guitars in the Hard Rock Cafe?
Is there a market in Covent Garden?
| Singular nouns | Plural nouns | |
| Statements | There’s a market. | There are shops. |
| Negatives | There isn’t a museum. | There aren’t any concert. |
| Questions | Is there a market? | Are there any shops? |
| Short answers | Yes, there is.
No, there isn’t. |
Yes, there are.
No, there aren’t . |
RULE: There …… a/an + singular nouns. There …… + plural nouns. Use any in …… and negative sentences with plural nouns.
There’s a cinema. There are students. Use any in …… and negative sentences with plural nouns. There aren’t any children in class.
B Complete the sentences. Use There’s / There isn’t or There are / aren’t any.
1 There’s a wonderful Scince Museum in London.
2 There isn’t a model of me in Madame Tussauds!
3 There are some delicious drinks at the Hard Rock Café.
4 There is a good café in the Tate Modern.
5 There aren’t any a lot of people in Covent Garden today.
6 There aren’t any seats in the cafe at the moment.
a Write the names of the place under the pictures.
Library, railway station, newsagent, supermarket, chemist, bank, bookshop, park, post office
- Make questions about your town or city.
A: Is there a museum in your town?
Yes, there is. It is in the center of Yerevan.
B: Are there any good bookshops in your town?
Yes, there are many good bookshops in Yerevan.
c Where do you do these things?
You buy shampoo in a chemist or supermarket.
1 buy shampoo
2 send a parcel
3 catch a train
4 buy stamps
5 change money
6 buy milk
7 play football
8 buy a magazine
a Look at the examples and the rule.
Go on a Big Bus tour!
Come to the Hard Rock Cafe and try the food.
RULES: Use the base form of the verb (infinitive without to)
b Match the two parts of the sentences.
1 Change f money here.
2 Buy b stamps here.
3 Watch e this film, it’s great!
4 Listen a to your teacher.
5 Pay c for travel cards here.
6 Sit d down, please.
Տնային աշխատանք 20.11.2019
Խնդիր.
1.Վազորդը 20 վ-ում անցել է 100 մ ճանապարհ,հաշվել նրա շարժման արագությունը:
S = 100 մ
T = 20 վ
100 : 20 = 5
2.Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երևանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջև օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:
S = 3600 կմ
V = 800 կմ/ժ
3600 : 800 = 4,5
- Հետեւյալ նյութերից առանձնացրե՛քթթուները։
K2SO4,H2CO3,СaO,NaOH,Na2O, HNO3,NaCl, FeO, NaOH, H2SO4, ZnO, SnO, Ca(OH)2, HCl, NaNO3, BeO, H3PO4, KNO3։
H2CO3, HNO3, H2SO4, HCl, H3PO4:
Տնային աշխատանք 18.11.2019
- Սկսում ենք Հեքիաթաշփոթի ստեղծումը: Մեր իմացած հեքիաթներից ընտրում ենք ամենատարբեր հերոսների ու ստեղծում ենք նոր հեքիաթ, որտեղ նրանք հանդես կգան միասին:
Նազարը օրերով նստած բան չեր անում և կինը տեսնելով դա որոշեց մի քիչ աշխատացնել նրան։ Տալիս է հրացանը և ասում, որ գնա որսի։ Նազարը գնաց անտառը և որոշեց մեծ կենդանիներ որսալ։ Նա փորձեց վագրի վրա նշան բռնել, գայլի վրա կրակել, բայց չէր կարողանում կպնել նրանց։ Նա տեսավ մի նապաստակ և որոշեց գոնե նրան որսալ։ Նապաստակը, տեսնելով Նազարին, արագ փախավ և թաքնվեց ինչ-որ քարի տակի փոսի մեջ։ Նազարն էլ այդտեղ մտավ և հանկարծ սկսեց գլորվել։ Նա հայտնվեց ինչ-որ մեծ բույնի մեջ և տեսավ մեծ արջ։ Նազարը մի անկյունում թաքնվեց և հանկարծ տեսավ գետնին, հողի տակից երևացող ինչ-որ հին դռնակ։ Նա դռնակը բացեց և տեսավ աստիճաններ։ Նազարը առանց մտածելու իջավ աստիճաններով և հայտնվեց հին, մութ քարանձավի մեջ։ Այնտեղ կային հին և արդեն հանգող մոմեր։ Նա քայլեց առաջ և տեսավ ինչ-որ փայլուն բան։ Դա շատ գեղեցիկ, բյուրեղյա կոշիկներ էին։ Նազարը վերցրեց դրանք և շարունակեց ճանապարհը։ Նա վերջապես տեսավ լույս և մոտենալով լույսին տեսավ յոթ թզուկ և նրանց կողքին տեղաշորի մեջ պառկած մի շատ գեղեցիկ և նուրբ աղջկա։ Թզուկներից մեկը տեսավ Նազարին և մոտեցավ նրան։ Նա հարցրեց․
— Դու ո՞վ ես։
— Ես Նազարն եմ։
— Դու՞ ես այն Նազարը, որը բոլորին օգնում է։
— Ա-Այո։
— Ինչ լավ է։ Մեր ամենամոտ ընկերուհին՝ Սպիտակաձյունիկը հիվանդացել է և մենք չգիտենք ոնց նրան օգնել։ Կոգնե՞ս։
— Ի-Իհարկե։
Նազարը, տեսնելով Սպիտակաձյունիկին և նրա բոբիկ ոտքերը, մտածեց, որ իր գտած բյուրեղյա կոշիկները նրան շատ կսազան։ Նա հագցրեց Սպիտակաձյունիկին այդ կոշիկները և հանկարծ աղջկա թշերը կարմրեցին, սկսեց ավելի վստահ շնչել, հանկարծ իր աչքերը բացեց և վեր թռավ։ Թզուկները շատ են ուրախանում և շնորհակալություն հայտնում Նազարին և մի պարկ զանազան սնունդ նվիրում։ Նրանք քեֆ են անում և Նազարը կերած ու խմած վերադառնում է տուն։ Կինը շատ է ուրախանում և ամեն օր մի լավ բան է սարքում ուտելու։ Նրանք այդպես լավ ապրեցին։
2. Աղուհաց, կեսօր, առևտուր բառերով և աղ ու հաց, կես օր, առ և տուր բառակապակցություններով կազմում ենք նախադասություններ:
Հյուրերին դիմավորեցին աղուհացով։
Կեսօրին մենք որոշեցինք գնալ մի լավ առևտուր անելու։
Մեր առևտուրի ժամանակ մենք շատ համեղ և օգտակար բաներ գնեցինք։
Ճաշի ժամին սեղանին դրված էր աղ և հաց։
Ես աշխատում եմ կես օր։
Խնդրում եմ առ և տուր այս փուչիկները երեխաներին։