Ինքնաստուգում

Մեխանիկական աշխատանքը կատարվում է ուժի ազդեցությամբ մարմ­նի տեղափոխության ժամանակ։

Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի մեծությունը:

Աշխատանքի մեծությունը որոշվում է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, նաև մարմնի անցած ճանապարհից։

 

Բնության մեջ գոյություն ունեն էներգիայի բազմազան տեսակներ։ Էներ­գիայի բոլոր տեսակները որոշակի պայմաններում կարող են փոխա­կերպվել մեկը մյուսի։ Բնության մեջ էներգիայի ընդհանուր քանակը միշտ մնում է անփոփոխ. էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում։

Էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք:

Էլեկտրական, արեգակնային, ջերմային, քիմիական, մեխանիկական, ատոմային, միջուկային էներգիաներ։

 

Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է արեգակնային էներ­գիայով։ Կենդանի օրգանիզմները ծախսում են օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող քիմիական էներգիան։

Օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող էներգիան ինչո՞ւ է կոչվում քիմիական:

Այն կոչվում է քիմիական, որովհետև մի նյութից մյուսն է փոխակերպվում, նաև էներգիան չի առաջանում և չի վերանում, այլ փոխակերպվում է մեկից մյուսի։

 

Հավասարաչափ շարժման արագությունը ցույց է տալիս, թե ինչ ճանա­պարհ է անցնում մարմինը միավոր ժամանակում։

Արագության չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի:

մ/ր, կմ/ժ

 

Ուժը բնութագրում է մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա։ Ուժի ազդե­ցությամբ մարմինները ձևափոխվում են։ Ձևափոխված մարմիններում առաջանում են առաձգականության ուժեր։

Մարմինների ձևափոխության ո՞ր տեսակի դեպքում է առաջանում առաձգականության ուժը:

Ձևափոխված մարմիններում։

 

Բնության մեջ բոլոր մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց։ Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում մարմինը, կոչվում է ծանրու­թյան ուժ:

Ուժի չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի: Արդյո՞ք այդ նույն միավոր­ներով է չափվում մարմի կշիռը:

Նյուտոն, Կիլոնյուտոն։ Նաև միավոր­ներով է չափվում մարմի կշիռը։

 

Շփման ուժը առաջանում է հպվող մակերևույթների միջև և խոչընդոտում է մարմինների տեղաշարժը միմյանց նկատմամբ։ Շփումը կարող է լինել օգտակար և վնասակար։

Շփումը մեծացնելու և փոքրացնելու ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի։

Հարթ, ողորկ, թաց, յուղոտ մակերեսներ մեծացնելու համար։ Խորդուբորդ, քարքարոտ, չոր, կոշտ մակերեսներ փոքրացնելու համար։

 

Ընտրե՛ք ճիշտ պնդումերը

Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։

Կատարված աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։

Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է միայն արեգակ­նային էներգիայով։

Կենդանի օրգանիզմների համար օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են:

 

Ընտրե՛ք ճիշտ պնդումերը

Բոլոր մարմինները ձգվում են Երկրի կողմից:

Ծանրության ուժն ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարա­նի կամ կախոցի վրա։

 

Ընտրե՛ք ճիշտ պատասխանը:

Որքա՞ն ճանապարհ է անցնում Երկրի արհեստական արբանյակը մեկ օրում.

ա) 480 կմ բ) 691200 կմ գ) 86400 կմ դ) 864000 կմ

40000

 

Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի։

Ջրի և քամու Էներգիան վերափոխվում է էլեկտրական էներգիայի։

 

Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք թթուները։

K2SO4,H2CO3,СaO,NaOH,Na2O, HNO3,NaCl, FeO, NaOH, H2SO4, ZnO, SnO, Ca(OH)2, HCl, NaNO3, BeO, H3PO4, KNO3։

H2CO3, HNO3, H2SO4, HCl, H3PO4

 

Հաշվել 10 մ ճանապարհի վրա 20Ն ուժի կատարած աշխատանքը։

10 * 20 = 200

Լրացրե՛ք նախադասությունները:

Էներգիան բնութագրում է մարմնի կատարելու հնարավորությունը։

Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ

պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա։

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի աշխատանքի միավորը կոչվում է Ջ կամ ջոուլ:

Թողնել մեկնաբանություն