Տնային աշխատանք 19.12.2019

«Նախատոնական գրառումներ» օրագրության ստեղծում բլոգում.

  • Բլոգում կատարում ենք ամենօրյա գրառումեր այն մասին, թե ինչ ենք մտածում գալիք տոների մասին, ինչպես է անցնում օրը դպրոցում, տանը և այլուր:
  • Օրագրությունը պետք է ունենա հետևյալ բաժինները.

 

    • Նախորդ օրվա սխալներս (ուղղագրական, կետադրական, կյանքի տարբեր իրավիճակներում թույլ տված),

Նախորդ օրը սխալներ չեմ արել, ո՛չ ուղղագրական, ո՛չ կետադրական, ո՛չ կյանքում։

    • Օրս դպրոցում,

Դպրոցում օրս լավ է անցել, հետաքրքիր և զվարճալի։ Այսօր մեր դպրոց եկել էր Ռոբերտ Ամիրխանյանը, որի երգերը երգչախումբը երգեց և միասին բոլորը պարեցին։

    • Օրվա շարունակությունը,

Դպրոցից հետո պետք է գնայի տրանսպորտի մոտ։ Այսօր մեր հին և փոքրիկ «Газель» մարշուտկան փոխվեց մի շատ լավ «Mersedes»-ի, որտեղ արդեն բոլորն էին տեղավորվում այլ ոչ թե գետնին նստում։ Հետո եղբայրս գնաց Այկիդոյի պարապունքի, իսկ ես և մայրիկս գնացինք «ՌԻՈ» ամանորյա նվերներ գնելու։

    • Ամանորյա հետհաշվարկ  (նշում ենք, թե քանի օր է մնացել տոնին և ինչպես ենք պատրաստվում դրան կամ ինչ ենք մտածում նրա մասին),

Մնում է Նոր Տարվան 12 օր։ Մենք արդեն տոնածառը դրել ենք, զարդարել և հավարյա թե տունը զարդարել ենք։ Շատ եմ Սպասում Նոր Տարվան։

    • Տարվա ձեռքբերումներս ու կորուստներս (ամեն օր հիշում ենք այս տարվա ընթացքում մեզ հետ կատարված կարևոր մի երևույթ կամ իրադարձություն),

Այս տարվա մեջ ես շատ բան ունեցա։ Օրինակ՝ նոր հեռախոս ունեցա, նոր դպրոց եմ եկել, նոր ընկերներ ունեմ, նոր հեռուստացույց ունենք, նոր գերմանամուկ ունեմ և այլն։ Կորուստներ չունենք։ Մի շաբաթ առաջ իմ գերմանամուկը փախել էր և մենք նրան երեք օր ուզում էին դուրս հանել։ Վերջապես նա դուրս եկավ, մենք նրան բռնեցինք և իրեն ավելի ապահով և իր համար հետաքրքիր տուն գնեցինք։ Հիմա նա ամեն օր քնում է իմ թութակներից մեկի հետ։

    • Իմ մտքերը:

Այս տարին լավ անցավ և ինձ թվում է, որ եկող տարին էլ ավելի լավ կանցնի։

Սովորողների ուսումնական գործունեության ամփոփում

 

    • հաճախում—բացակայություն բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով. Կանոնավոր հաճախում եմ, անհարգելի բացակայություններ չունեմ։

       

    • ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն,(նշել բաժինները)․ Բլոգում առկա են հետևյալ բաժինները․ մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն, մաթեմ բ, մայրենի, անգլերեն, ռուսաց լեզու, ճամբորդություններ, երկարօրյա։

       

    • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ․ կանոնավոր հաճախել եմ ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, ուշացումներ չեմ ունեցել։

       

    • մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ճամփորդություններին.
      ուսումնասիրություն
      լուսաբանում (նշել ճամփորդությունները, որոնց մասնակցել եք, կցել պատումները)․ Մասնակցել եմ Սևանի Ժայռ ճամբարին, այցելում եմ ընտրությամբ գործունեության դասերին՝ նկարչություն։ https://nanukonline.travel.blog/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/։
    • մասնակցություն ուսումնական նախագծերի
      նախագծերի թվարկում (նշել նախագծեր, որոնց մասնակցլ եք)
      անհատական աշխատանքը նախագծում․ Մասնակցել են մեդիաուրբաթներին, ամանորյա երգչախմբին
    • մասնակցություն ուսումնական—հասարակական աշխատանքներին.(միջավայրի խնամք և այլն)․ Պարբերաբար մասնակցել եմմիջավայրի խնամքին և երկարօրյաի ժամանակ երբեմն բույսերի խնամքին։
    • մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.
    • մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.(թվարկեք այն տոները, նախագծերը, որոնց մասնակցել եք, կցել պատումները)․ Մասնակցել եմ ՄՍԿՀ ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին, ամանորյա մեդիաուրբաթին։
    • մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման․ Մասնակցել եմ ՄՍԿՀ ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին, ամանորյա մեդիաուրբաթին, դեկտեմբերյան նկարչական ցուցահանդեսին
    • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.(Եթե ունեք նկատողություն ՝նշեք )․ Չեմ ունեցել
  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում. Նոր եմ դպրոցում, սակայն արդեն լավ ընտելացել եմ կարգին և տիրապետում եմ համակարգչին և բլոգային աշխատանքներին։ Գնահատականներս լավանում են։
  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) սովորողի առաջադիմության ինքնագնահատում.(յուրաքանչյուր առարկայից ինքներդ ձեզ գնահատեք)․ Մաթեմատիկա – 7, մայրենի – 8, անգլերեն – 9, ռուսերեն – 9, պատմություն – 8, բնագիտություն – 8, հրաձգություն – 8, մաթեմ բ – 8, նկարչություն – 9
  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ սովորողի հարցադրումները, առաջարկությունները. Ամեն ինչ լավ է։
  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝
    Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական—ընտանեկան նախագիծ
    ընթերցանություն
    ուսումնասիրություն
    ուսումնական այլ աշխատանքներ (նշել, որ նախագծին եք մասնակցելու)․ Ընթերցանությանը։
  • ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
    • Ձեր ընտրած ճամբարային ջոկատը։ Դեռ որոշված չէ։