1.Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:
Ցողունը բույսի փոխադրող, հենարանային և պաշարող գործառույթները իրականացնող մասն է։ Տարբերում են ցողունի երկու կառուցվածք՝ առաջնային և երկրորդային։ Ցողուններն լինում են ուղղաձիգ պնդացած սողացող և փաթաթվող։
- Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
Ցողունը բույսի փոխադրող, հենարանային և պաշարող գործառույթները իրականացնող մասն է։
- Ի՞նչ է տերևը: Ինչի՞ց է կազմված:
Տերևը բույսի այն մասն է, որը իրականացնում է օրգանական նյութերի սինթեզ և ջրի գոլորշացում։
Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը տերևակոթով միանում է ցողունին։
- Ինչպիսի՞ տերևներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:
Տերևները լինում են երկու տեսակի։ Պարզ և բարդ։ Պարզը, եթե տերևակոթին միացած է մեկ տերևաթիթեղ։ Բարդը, եթե տերևակոթին միացած են մի քանի տերևաթիթեղներ։
Պարզ-լորենի,ծիրանենի
Բարդ-ակացիա,մասրենի
5.Ի՞նչ է պատկերված: Պատմիր դրանց մասին:
նկ.1
Այս նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում կայծակը։ Դրական և բացասական լիցքերը իրար հպվելով առաջացնում են կայծակ։
նկ.2
Այս նկարում պատկերված են հյուսվածքներ։ Հյուսվածքը բջիջների մի խումբ է, որը իրար է միացած միջբջջային հեղուկով։