- Տրված գոյականները երկու խմբի բաժանի ́ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:
Ի՞նչ-Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց։
Ինչե՞ր-Մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ։
2. Օգնի´ր կարգի բերել ընկերոջդ տեքստը՝ շտկելով այնտեղ եղած տարաբնույթ սխալները:
Իմ ամենասիրած ստեղծագործությունը բոլոր Չարենցի ստեղծագործություններից դա Ես իմ անուշ Հայաստանի… ստեղծագործությունն է: Քանի որ այնտեղ շատ գեղեցիկ խոսքեր կան և նա Հայաստանի մասին է, իսկ ես իմ երկիրը շատ եմ սիրում: Նաև նա շատ գեղեցիկ նկարագրում է Հայաստանը և դրա համար ես կարծում եմ որ շատ ուրիշ ազգի մարդիք բանաստեղծությունը լսելով կուզենան գալ և տեսնեն Հայաստանը:
Իմ ամենասիրած ստեղծագործությունը բոլոր Չարենցի ստեղծագործություններից «Ես իմ անուշ Հայաստանի…» ստեղծագործությունն է: Այնտեղ շատ գեղեցիկ խոսքեր կան և այն Հայաստանի մասին է, իսկ ես իմ երկիրը շատ եմ սիրում: Նաև նա շատ գեղեցիկ նկարագրում է Հայաստանը և դրա համար ես կարծում եմ, որ ուրիշ ազգի մարդիք բանաստեղծությունը լսելով կուզենան գալ և տեսնեն Հայաստանը:
3. Տրված գոյականները դարձրո ́ւ հոգնակի և բացատրի ́ր օրինաչափությունները:
Ա. Ձեւ, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր։
Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղեւոր:
Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրյաններ, ուղևորներ։
Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ։
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրեր։








