- Ձեր դպրոցի մասին մանրամասն պատմի՛ր (ի՞նչ ես սիրում, ո՞րն է քո սիրելի անկյունը, ի՞նչն է քեզ տխրեցնում, ի՞նչ կուզեիր փոխել)
Ես իմ դպրոցը շատ եմ սիրում։ Այստեղ ավելի հետաքրքիր է սովորել քան ուրիշ դպրոցներում։ Այստեղ ուսուցիչները շատ լավն են, դասերը լավ են բացատրում և հետաքրքիր, որ բոլորին հասկանալի լինի։ Համակարգիչներով շատ հարմար է աշխատել և արագ։ Ինձ այս դպրոցում նաև շատ դուր է գալիս, որ կարելի է ընտրել և՛ զբաղմունքը և՛ ֆիզկուլտուրան։
Իմ սիրելի անկյունը դա դպրոցի բակն է։ Այնտեղ շատ զվարճալի տեղեր կան, որտեղ կարելի է վազել և խաղալ։ Մենք ընկերներով այստեղ տարբեր հնարքներ ենք սովորում և կատարում։
Կուզենայի, որ մեզ մոտ լիներ հեծանվավարություն գոնե շաբաթը մեկ։