Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն…………………., բնորոշ ……………………, ուստիև օժտված են խիստ որոշակիհատկություններով»:
«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածքով, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր բ) կավիճ և ջուր գ) կերակրի աղ և ջուր դ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
Խառնուրդը կարելի է մաղով անցկացնել։ Ավազը կանցնի մանր անցքերով, իսկ մաղի վրա կմնա փայտի թեփը։
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ կառաջարկեք՝ այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
Ջուրը պետք է եռացնել և այն կգոլորշիանա, իսկ աղը կնստի պատերին։
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են: Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
Գետի ջուրը պետք է ֆիլտրել։ Այդ ժամանակ կավի մասնիկները կառանձնանան ջրից և ջուրը մաքուր կդառնա։
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:
Քանի որ բենզինը ավելի թեթևէ ջրից, այն կբարձրանա ջրի մակերեսին և կարելի է հեռացնել այն։
8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ, որը կազմված է փայտի խառտուկներից, փոքր երկաթի մեխերից, շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ: Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին: Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:
Սկզբում նա կհանի երկաթյա մեխերը, քանի որ նրանք պինդ վիճակում էին։ Հաջորդը նա լցնում է ջուր և շաքարը լուծվում է և հեռանում։ Հետո նա մաղով ավազը առանձնացնում է խառնուրդից և վերջում մնում է թեփ։ Այսպես նա առանձնացրեց խառնուրդի մասերը։