Գրականություն

  1. Կարդում ենք տեքստը և կետադրում:
    • Ձմեռն իր հետ բերեց ինձ համար երեք կախարդական երազանքներ Առաջին երազանքս գուցե անհնարին է Այն է որ մեծ աշխարհը ձյան մաքրությունն ունենա մարդիկ ջերմացնեն միմյանց խնդիրները չլուծեն ստով մութ ու դաժան ճանապարհներով Երկրորդ երազանքս ավելի գեղեցիկ է Ուզում եմ որ վերանա աշխարհի ցավ ու տանջանք բերող ամեն հիվանդություն դիմակներն այլևս չքողարկեն մարդկային սիրուն ժպիտները ոչ մի պատճառ էլ չհեռացնի սրտերը Երրորդ երազանքը ես արդեն հազար անգամ պահել եմ բայց նորից կպահեմ Այս երազանքը իմ կյանքի օրերին եմ ես նվիրում Թող լուսավոր լինեն ապրածս օրերը թող լի լինեն ընկերներիս աշխարհը պարուրող ջերմությամբ Ընկերն է այն էակը որ դժվար պահին միշտ կհասնի քեզ կօգնի Այսքանն եմ ուզում

Ձմեռն իր հետ բերեց ինձ համար երեք կախարդական երազանքներ: Առաջին երազանքս գուցե անհնարին է: Այն է, որ մեծ աշխարհը ձյան մաքրությունն ունենա, մարդիկ ջերմացնեն միմյանց, խնդիրները չլուծեն ստով, մութ ու դաժան ճանապարհներով: Երկրորդ երազանքս ավելի գեղեցիկ է: Ուզում եմ որ վերանա աշխարհի ցավ ու տանջանք բերող ամեն հիվանդություն, դիմակներն այլևս չքողարկեն մարդկային սիրուն ժպիտները, ոչ մի պատճառ էլ չհեռացնի սրտերը: Երրորդ երազանքը ես արդեն հազար անգամ պահել եմ, բայց նորից կպահեմ: Այս երազանքը իմ կյանքի օրերին եմ ես նվիրում: Թող լուսավոր լինեն ապրածս օրերը, թող լի լինեն ընկերներիս աշխարհը պարուրող ջերմությամբ: Ընկերն է այն էակը, որ դժվար պահին միշտ կհասնի, քեզ կօգնի: Այսքանն եմ ուզում:

2. Տեքստից հանում ենք գոյականները, ածականները, թվականները, դերանունները և հերթով բնութագրում, օրինակ՝

սարին-գոյական՝ հասարակ, իրանիշ, անշունչ, նյութական, եզակի թիվ, տրական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում, կազմությամբ՝ պարզ

գեղեցկագույն-ածական՝ որակական, գերադրական աստիճան, կազմությամբ՝ ածանցավոր

քսանական-թվական՝ բաշխական, կազմությամբ՝ ածանցավոր

իրեն-դերանուն՝ անձնական, երրորդ շարքի, եզակի թիվ, հայցական հոլով

ԳՈՅԱԿԱՆ

Զմեռը-հասարակ, իրանիշ, անշունչ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում, կազմությամբ՝ պարզ

երազանքներ-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ առում

երազանքս-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում

աշխարհը-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

ձյան-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, սեռական հոլով, -ա ներքին հոլովման, անորոշ առում, պարզ

մաքրությունն-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ա ներքին հոլովման, որոշյալ առում, ածանցավոր

մարդիկ-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ու արտաքին հոլովման, անորոշ առում

խնդիրները-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում

ստով-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, գործիական հոլով, -ի արտաքին հոլովման, առում չունի, պարզ

ճանապարհներով-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, գործիական հոլով, -ի արտաքին հոլովման, առում չունի

աշխարհի-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովման, առում չունի, պարզ

ցավ-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլով, անորոշ առում, պարզ

տանջանք-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ առում

հիվանդություն-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ա ներքին հոլովման, անորոշ առում, ածանցավոր

դիմակներն-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում

ժպիտները-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում

պատճառ-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ առում

սրտերը-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

երազանքը-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում

կյանքի-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովման, առում չունի, պարզ

օրերին-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, հոգնակի թիվ, տրական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ առում, պարզ

օրերը-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

ընկերներիս-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, հոգնակի թիվ, սեռական հոլով, -ոջ արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

աշխարհը-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

ջերմությամբ-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, գործիական հոլով, -ա ներքին հոլովման, անորոշ առում, ածանցավոր

ընկերն-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

էակը-իրանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

պահին-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի թիվ, տրական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ առում, պարզ

ԱԾԱԿԱՆ

կախարդական-հարաբերական, աստիճան չունի, ածանցավոր

անհնարին-որակական, դրական, ածանցավոր

մեծ-որակական, դրական, պարզ

մութ-որակական, դրական, պարզ

դաժան-որակական, դրական, պարզ

ավելի գեղեցիկ-որակական, բաղդատական, պարզ

մարդկային-հարաբերական, աստիճան չունի, ածանցավոր

սիրուն-որակական, դրական, պարզ

նորից-որակական, աստիճան չունի, պարզ

լուսավոր-հարաբերական, աստիճան չունի, ածանցավոր

ապրածս-որակական, աստիճան չունի, պարզ

լի-որակական, դրական, պարզ

դժվար-որակական, դրական, պարզ

միշտ-որակական, աստիճան չունի, պարզ

ԹՎԱԿԱՆ

երեք-քանակական, ածանցավոր

առաջին-դասական

երկրորդ-դասական, ածանցավոր

երրորդ-դասական, ածանցավոր

հազար-ածանցավոր, պարզ

ԴԵՐԱՆՈՒՆ

իր-անձնական, երրորդ շարք, եզակի թիվ, սեռական հոլով

ինձ-անձնական, առաջին շարք, եզակի թիվ, տրական հոլով

այն-ցուցական, երրորդ շարք, թիվ չունի, հոլով չունի

միմյանց-փոխադարձ, շարք չունի, թիվ չունի, հոլով չունի

ամեն-որոշյալ, շարք չունի, թիվ չունի, ուղղական հոլով

ոչ մի-ժխտական, շարք չունի, թիվ չունի, հոլով չունի

ես-անձնական, առաջին շարք, եզակի թիվ, ուղղական հոլով

այս-ցուցական, առաջին շարք, թիվ չունի, հոլով չունի

իմ-անձնական, առաջին շարք, եզակի թիվ, սեռական հոլով

որ-հարաբերական, շարք չունի, թիվ չունի, ուղղական հոլով

քեզ-անձնական, երկրորդ շարք, եզակի թիվ, հայցական հոլով

այսքան-ցուցական, առաջին շարք, թիվ չունի, ուղղական հոլով

3. Բլոգում առանձին վերնագրի տակ, առանձին նյութով գրում ենք «Իմ չորս ամիսը գրականության աշխարհում» թեմայով աշխատանք ու հղումը տեղադրում այստեղ՝ ներքևում: Վերնագրի տակ կարող ես գրել այս ամիսներին քեզ համար սիրելի դարձած ստեղծագործությունների մասին, գրել, թե որ ստեղծագործություններն ու ինչով են տպավորել, ինչն էր ամենահետաքրքիրը ուսումնասիրել, ինչ կցանկանաս հետո ուսումնասիրել և այլն:

Իմ չորս ամիսը գրականության աշխարհում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s