Կարդալ Հովհաննես Թումանյանի մասին հուշեր, հետաքրքիր տվյալներ, կազմել 10 հարցից բաղկացած հարցազրույց՝ պատասխանները գրելով առաջին դեմքով:
-Բարև ձեզ պարոն Թումանյան։ Այսօր ձեզ կտանք տասը հարց։ Առաջինը՝ ինչպիսի՞ն էր ձեր մայրը։
-Իմ մայրիկը եղել էր բարձրահասակ և գեղեցիկ կին։ Անունը Սոնա էր։ Հիշում եմ, որ նա շատ էր երեխաների հետ զրուցում, հեքիաթներ, լեգենդներ, բալադներ և առակներ պատմել։
-Երկրորդ հարց՝ ինչու՞ են ձեր անունը Հովհաննես դրել։
-Որովհետև փետրվարի 15-ին մկրտվել եմ և ստացել եմ իմ պապի անունը՝ Հովհաննես։ Այս անունն էր կրում նաև իմ մորական կողմի պապը։
-Երրորդ հարց՝ քանի՞ տարեկանում եք գրել ձեր առաջին բանաստեղծությունը։
-Գրել եմ տասներկու տարեկանում։
-Չորրորդ հարց՝ քանի՞ երեխա ունեք։
-Ունեմ տասը երեխա։ Չորս տղա և վեց աղջիկ։ Նրանք են Թամար Թումանյանը, Մուշեղ Թումանյանը, Աշխեն Թումանյանը, Սեդա Թումանյանը, Արտավազդ Թումանյանը, Նվարդ Թումանյանը, Համլիկ Թումանյանը, Արեգ Թումանյանը, Անուշ Թումանյանը և Արփենիկ Թումանյանը։
-Հինգերրորդ հարց՝ ձեր մանկությունը ինչպե՞ս է անցել։
-Մանկության ժամանակ իմ ընտանիքը աղքատ է եղել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ Ընտանիքի եկամտի աղբյուրների նվազման հետ, աճել են պարտքերը։ Հորս իր ամբողջ կյանքը ապրել է պարտքերով։ Չնայած իմ հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն իմ մանկության տարիներին այդ տարբերությունը չի եղել։
-Վերցերորդ հարց՝ ո՞վ է եղել ձեր առաջին սերը։
-Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում սովորելու տարիներին մտերմացա Տեր-Դավթյանի ընտանիքի հետ և սիրահարվեցի տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին։ Այդ ժամանակ գրեցի «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։
-Յոթերորդ հարց՝ ի՞նչպես է ծագել Դսեղ գյուղի անունը։
-Իմ գյուղի անունը ծագել է “Դուրս տեղ” բառից:
-Ութերորդ հարց՝ քանի՞ քույր, եղբայր եք ունեցել և ովքե՞ր են նրանք։
-Ունեմ երեք քույր և չորս եղբայր։ Իմ քույրերի անուններն են Օսան, Իսկուհի և Աստղիկ են, իսկ եղբայրներիս անուններն են՝ Ռոստոմ, Վահան, Արշավիր և Արտաշես:
-Իններորդ հարց՝ ինչպե՞ս եք ընտրել ձեր երեխաների անունները։
-Ես իմ զավակների անունները հատուկ խնամքով եմ ընտրել: Օրինակ՝ Արեգ որդուս անունը դրել է Ղազարոս Աղայանը: Նորածին աղջկաս Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր եմ նայել, և 19-րդ դարի իշխանուհու անուն եմ դրել: Երեխաներիս անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Մյուս տղաներիս անունները` Արտավազդ և Համլիկ, ես իմ դրամաներից եմ վերցրել:
-Եվ վերջին տասերորդ հարցը՝ ինչպիսի՞ աշխատանքներ եք ունեցել։
-Աշխատել եմ Թիֆլիսի հայոց կոնսիստորիայում, Հայոց հրատարակչական ըկերությունում, Հայ գրողների կովկասյան ընկերությունում և Հայ արվեստի տանը։
-Շատ շնորհակալ եմ պարոն Թումանյան։ Շատ հետաքրքիր հարցազրույց էր։ Դե այսքանը երևի։ Ցտեսություն։
-Շատ հետաքրքիր հարցազրույց էր։ Հաջողություն։