XIV դարից Արևմտյան Եվրոպայում ավատատիրությունը սկսեց անկում ապրել: Այն ուղեկցվում էր տնտեսական ճգնաժամով և բնակչության թվաքանակի կրճատումով: Տնտեսության անկումն առաջին հերթին նկատվում էր գյուղատնտեսության մեջ: Այն կասեցնելու համար ավատատերերն իրենց հողերը բաժանում էին գյուղացիներին կամ դրանք մշակելու համար օգտագործում էին վարձու աշխատողների: Փրկագին վճարելով՝ գյուղացիները ազատ տեղաշարժվելու իրավունք էին ստանում: Նրանք կարող էին ազատորեն ամուսնանալ, ժառանգել հող և շարժական գույք: Սակայն հողային սեփականության իրավունքը դեռևս պատկանում էր ավատատիրոջը: Անկում էր ապրում նաև արհեստագործությունը: Համքարային կանոնադրությունը, որը սահմանում էր արտադրանքի քանակը, չափը և որակը, խանգարում էր արտադրության հետագա ընդլայնմանը: Առաջացան մանուֆակտուրաներ: Մանուֆակտուրան ձեռքի աշխատանքի վրա հիմնված ձեռնարկություն էր, որտեղ աշխատում էին վարձու բանվորներ: Եթե համքարային արհեստանոցում ապրանք արտադրելուն սովորաբար մասնակցում էր 1–5 մարդ, ապա
մանուֆակտուրայում՝ ավելի շատ: Քաղաքների զարգացման հետևանքով մեծանում էր քաղաքային բնակչության թվաքանակը: Քաղաքը դառնում էր հասարակության տնտեսական և մշակութային կյանքի կենտրոն: Հասարակությունն այժմ բաղկացած էր ոչ միայն ազնվականներից, հոգևորականներից և գյուղացիներից, այլև քաղաքացիներից:
Հայոց հինավուր- սր-ազնագույն գետը եփրատը կամ արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բար-ունքներից սա-ցապատ կատարներից: Այն սր-նթաց գահավիժում է փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում տիգրիսի հետ: եփրատը պարսից ծոց չի հասնում: Սնվելով ծաղկանց սիգապան- լեռների ականակիտ աղ-յուրներից արածանի-եփրատը շառաչ-նով թռ-կոտում է ժայռաբեկորների վրայով մի վա-րկյան հանգստանում ապա շունչ առնում մշո դաշտում:Հանկարծակի սե-մվում ու խե-դվում է կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դի-ուհի աստղիկը ով սիրո աստվածուհին էր լոգանք ըն-ունելու համար ընտրել է այ- վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափա-ը դեպի այստեղ էր բերում հայ կտրի-ներին: Բնությունն ան-ամ անտարբեր չ-ր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազար- երկնքից ասես ա-շած նայում էր լուսնյակը իսկ աստղերը զարմանքով թար-ում էին աչքերը…
1. Կարդա՛ տեքստն ու լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Հայոց հինավուրց սրբազնագույն գետը եփրատը կամ արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում տիգրիսի հետ: եփրատը պարսից ծոց չի հասնում: Սնվելով ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից արածանի-եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով մի վայրկյան հանգստանում ապա շունչ առնում մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի աստղիկը ով սիրո աստվածուհին էր լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անհամ անտարբեր չոր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…
2. Կետադրի՛ր բնագիրը:
Հայոց հինավուրց, սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին, սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց, Սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են՝ հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…
3. Գտի՛ր հատուկ գոյականները, որոնք պետք է գրվեն մեծատառ: Դրանք դարձրո՛ւ մեծատառ:
Հայոց հինավուրց, սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց, սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի՝ Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անհամ, անտարբեր, չոր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…
5. Որոշի՛ր նշված բառերի կազմությունը/պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր/. լեռնաշխարհ՝ բարդ գետ՝ պարզ գեղեցկություն՝ ածանցավոր հարթավայր՝ բարդ սառցապատ՝ բարդածանցավոր Օգտակար նյութ՝