💃🏻 Ձմեռային ճամբար 2021 — Օր 14 (վերջին) 🐎

Այսօր շատ լավ ու երևի ամենահավես ճամբարային օրերից մեկն էր։

Առաջին ժամին մենք պատրաստում էինք աղի բլիթներ, քանի որ վաղը լինելու է Սուրբ Սարգսի տոնը։ Շատ հետաքրքիր է։ Ասում են, որ եթե գիշերը այն ուտես և միանգամից քնես երազումդ կտեսնես քո ապագա ամուսնուն։

Հետո մեր մոտ ազատ ժամ էր։ Իսկ երրորդ ժամը կավագործություն էր։

Հետո մենք գնացինք հյուսիսային դպրոց։ Այնտեղ նկուղը վերանորոգել և դարձրել են գեղեցիկ փոքրիկ այդպես ասած գործարան։ Մեզ այնտեղ հյուրասիրեցին և շատ բաներ պատմեցին։

Հաջորդը ազատ ժամ էր։ Իսկ վեցերորդ ժամին մենք գնացինք ագարակ և այնտեղ շատ հավես մեդիաուրբաթ արեցինք։ Բոլոր դպրոցներից երեխաներ և ուսուցիչներ եկան և բոլորով պարեցինք, երգեցինք։ Ես չեմ հասցրել նկարել մեդիաուրբաթը, բայց երկարօրյայիս ուսուցչուհին նկարել է։

Ես նաև ձիու վրա քշեցի մեդիաուրբաթից հետո։

Իսկ երբ մեծ մասը գնացին ես և իմ ընկերուհի Մարիան գնացինք ագարակի շներին և թռչուններին նայելու, իսկ հետո մտանք ագարակի ներս։ Այնտեղ շատ սիրունիկ ձիեր, այծեր, պոնիներ և իշուկներ կային։

Մեդիաուրբաթից հետո հետ գալուց տեսանք այդպես ասած խաղահրապարակ և 15 րոպե մոտավորապես խաղացինք։

Այսպես վերջացավ ձմեռային ճամբարի վերջին օրը։

🏓 Ձմեռային ճամբար 2021 — Օր 13 🧶

Այսօր շատ լավ անցավ։

Առաջին ժամը մեզ մոտ մետաքսագործություն էր։ Մենք տպեցինք հատուկ ներկերով սիրուն թռչունների պատկերներ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Ժամը 11:00 եկավ իմ մայրիկը և իմ ճամբարի աղջիկներին սովորեցրեց թաղիքագործությանը։ Դա շատ հետաքրքիր գործ է։ Դրա ժամանակ պետք է հատուկ գունավորված բրդից իրեր պատրաստել՝ ականջօղեր, թևնոցներ, վզնոցներ և այլն։

Այդ ամենը տևեց երկու ժամ։

Հետո գնացինք հաց ուտելու, իսկ վերջին երկու ժամը ֆիզկուլտուրա էր։ Սակայն քանի որ մեր ֆիզկուլտուրայի ուսուցչուհին ճամբորդության էր մենք գնացինք և խաղացինք սեղանի թենիս։ Շատ ծիծաղացինք, քանի որ ոչ մեկս լավ չգիտեինք խաղալ և գնդակը անընդհատ թռնում էր դես ու դեն։ Շատ զվարճալի էր։

🤸🏼‍♀️ Ձմեռային ճամբար 2021 — Օր 12 🎼

Ընդհանուր պարապունքից հետո մեզ մոտ առաջին ժամը երգ էր: Հետո մենք գնացինք յոգայի, որի ժամանակ մեր ուսուցչուհու հետ մարզվեցինք՝ տաքացանք և սկսեցինք բոլորով խաղալ։ Այնտեղ կային առաստաղից կախված պարաններ, որոնցից մենք բռնվում էինք և ճոճվում։ Յոգայից հետո գնացինք ընտրության: Երկար դասամիջոցն եկավ, իսկ հետո նախագիծ: Նախագծի ժամանակ դասարանով խաղացինք Զիլ Զառ խաղը։ Այդ դասն էլ վերջացավ և ես գնացի երկարօրյա։

🤖 Ձմեռային ճամբար 2021 — Օր 11 🎃

Ընդհանուր պարապունքից հետո գնացինք ռոբատ X-ի և այնտեղ ուսուցիչը շատ հետաքրքիր բաներ պատմեց: Հաջորդը մեզ մոտ թվային նկարչություն էր և այդ դասի ժամանակ ուսուցիչը ցույց տվեց, թե ինչպես նկարել համակարգչով՝ թվային նկարչություն։ Դրանից հետո գնացինք պարի դասընթացի, իսկ հետո ազատ ժամ էր: Դրանից հետո երկար դասամիջոց էր, իսկ հետո տեխնոլոգիա էր: Մեր դպրոցում մոտենում է դդմի տոնը և այդ պատճառով տեխնոլոգիայի ժամին մենք թղթից դդումներ պատրաստեցինք:

Տեխնոլոգիայից հետո ես գնացի երկարօրյա։

🚀 Ձմեռային ճամբար 2021 — Օր 10 🍕

Արդեն շաբաթվա վերջին օրն է։ Ընդհանուր պարապմունքին մենք ինչպես միշտ պարեցինք և երգեցինք, իսկ դրանից հետա մնացինք մարմարյա սրահում մեդիաուրբաթի պարերը և երգերը կրկնելու։ Բայց մեր ճամբարի աղջիկներից մի մասին շուտ թողեցին, որպեսզի մենք պատրաստենք պիցցա։

Ես, Մարիան և Անահիտը բոլորից փող հավաքելուց հետո գնացինք դպրոցի կողքի մթերային խանութը և ամեն ինչ գնեցինք պիցցայի համար։

Հետո սկսեցինք պատրաստել։

Ահա տեսանյութը

Դրանից հետո գնացինք դպրոցի աստղադիտարան և հատուկ մեծ փուչիկի մեջ դիտեցինք մոլորակների և ընդհանրապես տիեզերքի մասին ֆիլմ։

Ահա տեսանյութը

Երբ եկանք դպրոց երկար դասամիջոցն էր սկսվել և մենք կերանք։ Ժամը 13:40 գնացինք մարմարյա սրահ, իսկ ժամը 14:00 մենք սկսեցինք մեդիաուրբաթը: Դրա ժամանակ դպրոցներից երեխաներ էին եկել։ Բոլորը երգեցին և պարեցին, ինչպես նաև մենք: Հետո սովորողներին մրցանակներ տվեցին և մի փոքր էլ պարեցինք: Մեդիաուրբաթը 15:20 վերջացավ և ես գնացի երկարօրյա։

✏️ Ձմեռային ճամբար 2021 — Օր 9 🦄

Այսօր հինգշաբթի է։ Ընդհանուր պարապմունքից հետո մենք մնացինք դահլիճում և մեզ սովորեցրեցին երգեր և պարեր մեդիաուրբաթի համար։ Հետո մենք գնացինք քոլեջ և մեզ ուսանողները սովորեցրին սահատետր պատրաստել։ Շատ հետաքրքիր գործ է և զվարճալի։ Հաջորդը ընտրության դաս էր։ Դրանից հետո մեր մոտ թվային նկարչության դասաժամ էր և այն շատ հետաքրքիր անցավ։

Այսքանով ավարտվեց իմ օրը։

ՍԱՀԱՏԵՏՐԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Grumpy Cloud FLIPBOOK - YouTube
DISINTEGRATING Flipbook - Mr Stark I don't feel so good - YouTube | Flip  book animation, Flip book, Flip book template