👧🏽 Ձմեռային ճամբար 2021 — Օր 6 🥕

Ճամբարի նոր օրն է՝ վեցերորդ օրը։ Շատ զվարճալի անցավ։ Առաջին ժամին սկսեցինք սարքել գազարի և դդմի չրերը։

Հաջորդը մեր մոտ ազատ ժամ էր։ Երրորդ ժամին գնացինք քոլեջ՝ ծամակալներ պատրաստելու։ Ինձ ծամակալները շատ դուր եկան և պարաստելը նույնպես։

Պատրաստում ենք ծամակալներ

Ձմեռային ճամբար Պատրաստում ենք ծամակալ

Այսօր շատ հետաքրքիր օր է։ Մենք պատրաստել ենք այսօր ծամակալներ։ Դա թվում է հեշտ, բայց լավ պետք է աշխատել լավ ծամակալ ստանալու համար։

Ծամակալի համար մեզ պետք կգա կտոր, ռեզին, թել և մանր ասեղներ։

Կտորը պետք է կտրել 50սմ երկարությամբ և 10սմ լայնությամբ։

Հաջորդը պետք է ռեզինը դնել ձեռքին և նույն ձեռքի չափսով կտրել։ Ինչպես թևնոցն եք հագնում։

Հիմա պետք է կտորը վերցնել և ծալել այնպես, որ 50սմ երկարություն լինի, իսկ լայնությունը 5սմ։

Ծալելուց հետո ամրացնում ենք փոքր ասեղներով։

Եթե ունեք կարի մեքենա ավելի լավ, իսկ եթե ոչ ուրեմն պետք է ինքնուրույն ասեղով և թելով կարել։

Թելը դնում ենք ասեղի մեջ և սկսում ենք երկարությամբ կարել՝ 5 սանտիմետրանոց անցքը թողնելով։ Կարելու ժամանակ գնալով ասեղները հանում ենք, որ չխանգարեն։

Երբ կարեցինք պետք է շրջել միջի մասը դեպի դուրս և կարերը այլևս չեն երևալու։

Այս անելուց հետո պետք է ռեզինի ծայրը բուլավկա մցնել և շարժումներով հանել մյուս կողմից՝ մի կողմը սկզբից բռնելով։ Երբ երկու կողմից ռեզինը երևում է պետք է ծայրերը իրար կարել։

Կարելուց հետո կտորի ոչ կարած մասերը՝ ծայրերը իրար ենք կարում։

Եվ ծամակալը պատրաստ է։

Ահա տեսանյութը