⛸ Ձմեռային ճամբար 2021 — Օր 4 🎿

Ճամբարի չորրորդ օրն է արդեն։ Մենք երեկ պատրաստել էինք պանիր և այսօր այն պատրաստ էր։ Համարյա թե բոլորը այն համտեսեցին պանիրը, սակայն ես համտեսելուն չմասնակցեցի, բայց համոզված եմ, որ այն համեղ է ստացվել։ Սա մեր առաջին ժամն էր։ Երկորդ դասաժամին մենք հավաքեցինք տեղեկություններ աստղադիտարանների մասին, քանի որ մենք մի քանի օրից գնալու ենք դպրոցի աստղադիտարան և ավելի հետաքրքիր կլինի իմանալ աստղադիտարանների մասին գոնե մի քիչ և դա իրոք շատ հետաքրքիր է։

Աստղադիտարանների մասին

Երրորդից չորրորդ ժամերը մեր մոտ ընտրություն էր։ Հինգերորդ ժամը պետք է լիներ թվային նկարչություն, բայց ուսուցչի բացակայության պատճառով մենք այդ դասը չարեցինք և մեր մոտ ազատ ժամ էր։ Վեցերորդ դաս չարեցինք և ես և իմ ընկերուհին գնացինք ընկեր Մերիի մոտ։ Նա իր ջոկատի հետ խաղ էր պատրաստվում խաղալ՝ հորինուկ, նա մեզ թողեց խաղալ իրենց հետ։ Շատ հետաքրքիր խաղ էր։ Ես նայում էի կողքից, քանի որ չէի ուզում խաղալ, բայց այդ խաղը ինձ շատ զվարճալի թվաց։

Այքանով վերջացավ չորրորդ ճամբարային օրը։

🧀 Ձմեռային ճամբար Պատրաստում ենք պանիր 😋

Այսօր կատարելու ենք նախագիծ, որի ժամանակ պատրաստել էինք պանիր։ Պանիր պատրաստելու համար մեզ պետք է 2լիտր կաթ, 4 ձու, 1մ թանձիֆ և 2 տուփ թթվասեր։ Առաջին հերթին լցնում ենք կաթը տարայի մեջ և եռացնում ենք։ Թանձիֆը դնում ենք մաղի մեջ։ Հետո վերցնում ենք մեկ այլ տարա և մեջը լցնում ենք ձուն և թթվասերը և խառնում ենք։ Հետո ձվի և թթվասերի խառնուրդը լցնում ենք կաթի մեջ և նույնպես սկսում ենք խառնել։ Խառնում ենք այնքան մինչև ստացվի պանրի փաթիլներ։ Հետո պետք է ավելացնենք կես ճաշի գդալ աղ և խառնել։ Հետո այդ ամենը լցնում ենք մաղիչի մեջ ու հետո այն փաթաթում ենք։ Այն պետք է թողնել մեկ գիշեր։ Մեկ օրից հետո այն կտռատում ենք և լցնում աղաջրի մեջ։ Սպասում ենք ևս մեկ օր և պանիրը պատրաստ է։

Առաջին տեսանյութ

Երկրորդ տեսանյութ

Երրորդ տեսանյութ

🔭 Ձմեռային ճամբար. Աստղադիտարանի մասին 🌠

Աշխարհում հայտնի ամենահին աստղադիտարանը. Քարահունջը կառուցվել է մոտ 7,5 հազար տարի առաջ

Աստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները, կոորդինատներ, պայծառություն, գույն և այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։

Աստղադիտարանները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշնելու եղանակներ և այլն։