🛷 Ձմեռային ճամբար 2021 — Օր 5 🛷

Արդեն հինգերորդ օրն է։ Այսօր շա՜տ հետաքրքիր անցավ։ Մենք եկանք դպրոց և ինչպես միշտ մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Դրանից հետո մենք մինչև ժամը 10:00 ազատ էինք։ Իսկ արդեն ժամը 10:00 մենք նստեցինք ավտոբուսի մեջ։ Նախապես վերցրեցինք սահնակներն ու մեկ զույգ դահուկ։ Մենք գնացինք Ջրվեժի արգելոց, այնտեղ բարձրացանք երկար դիքի վրա և վերևից սկսեցինք սահնակներով սղալ ներքև։ Շատ զվարճալի էր և ինձ շա՜տ դուր եկավ։ Հետո մենք հետ եկանք դպրոց։ Այնտեղ մեդիաուրբաթ էր և մենք մասնակցեցինք։ Բոլորը պարում և երկում էին և այնտեղ զվարճալի էր։ Մեդիաութբաթից հետո գնացինք երկարօրյա։