☞ Ձմեռային ճամբար 2021 — Օր 8 👍🏽

Այսօր իմ կարծիքով ամենազվարճալի օրերից մեկն էր։ Մենք արեցինք ընդհանուր պարապմունքը և դրանից հետո հավաքվեցինք ակումբում և մենք բոլորով գնացինք սահադաշտ։ Քայլելով էինք գնում, բայց շատ հետաքրքիր էր։ Ես իմ ընկերուհիների հետ լիքը խոսեցի այդ ընթացքում։ Երբ հասանք մեզ տվեցինք մեր ոտքի չափի չմուշկներ։ Դրանք դժվար էին հագնվում, բայց երբ բոլորը հագան մենք գնացինք սահադաշտ։ Այնտեղ ցուրտ չէր և ոչ տաք։ Սահադաշտում շատ զվարճալի էր։ Սկզբից մի քիչ դժվար էր, բայց հետո քշելը հեշտացավ։ Քշելուց հետո մեզ գնեցինք ավտոմատից ինչ ուզում էինք։ Ես գնեցի տաք շոկոլադ։ Սահադաշտ գնալը, գալը և սահելը տևեց չորս ժամ և մեր մոտ պետք է սկսվեր ֆիզկուլտուրայի դասը։ Մենք հետ եկանք տաքսիով։

Քանի որ մեր ֆիզկուլտուրայի դասատուն գնացել էր ճամբորդության կարելի էր ասել, որ մենք ազատ էինք։ Այդ ազատ ժամի ընթացքում ես և իմ ընկերուհին պատրաստեցինք մի հրաշալի և փոքրիկ ձնեմարդ։ Անունը Ֆրենկ ենք դրել։

Սակայն հինգ րոպե հետո այն քանդեցին ուրիշ երեխաները։