⛄️ Զմեռային ճամբար 2021 — Օր 1 ☃️

Այսօր ճամբարի առաջին օրն էր։ Ես շատ էի կարոտել ընկերուհիներիս և ուսուցիչներին։ Ես բոլորին տեսա և շատ ուրախ էի։ Այսօր հետաքրքիր օր էր։

Առաջին ժամը մենք տեխնոլոգիայի դասարանում էինք։ Ընկեր Մերին մեզ պատմեց մետաքսագործության մասին և սովորեցրեց, թե ինչպես են մաղի միջոցով տպագրում։ Մենք թղթի վրա տպագրեցինք և ստացանք գեղեցիկ պատկեր։ Դա շատ հետաքրքիր պրոցես է։ Երկրորդ ժամին մենք ազատ էինք, իսկ երրորդ ժամին ունեինք պարի դասընթաց։ Չորրորդ ժամին ընկեր Հասմիկը մեզ պատմեց մեր ճամբարային նախագծերի մասին։ Հինգերորդ ժամին մեզ հանձնարարություն տվեցին գտնել տեղեկություններ դդմի և գազարի չրերի պատրաստման մասին։

Գազարի, դդումի չիր֊Տեղեկություններ-հղումը

Այպես վերջացավ առաջին ճամբարային օրը։

Գազարի, դդումի չիր֊Տեղեկություններ

Մենք ճամբարի ժամանակ պատրաստելու ենք գազարի և դդումի չրեր և նախապատրաստվելու համար կնայենք մի֊քանի տեղեկություն և տեսանյութ չիր պատրաստելու մասին։

Ինչպես պատրաստել գազարի չիր

5 կգ գազարը պետք է կեղևազրկել և լվալ։ Հետո պետք է գազարը կտրատել:  Կտրտելուց հետո գազարը դրեք կատսայի մեջ և ավելացրեք 4 բաժակ ջուր, 5 կգ շաքարավազ և 1 թեյի գդալ կիտրոնի աղ: Եփել։ Չիրը պատրաստ է։

https://youtu.be/hCOt97AneJo

Ինչպես պատրաստել դդմի չիր

Առաջինը ՝ պետք է 1 կգ դդումը մաքրել և ձևավոր  կտրատել, այն դնել խոր ամանի մեջ, իսկ հետո դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել մեկ օր՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանել դդմի հատիկները, հեղուկին ավելացնել 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և դրանից օշարակ պատրաստել, հետո ավելացնել հատիկները: Անհրաժեշտ է եփել այնքան, մինչև հատիկները թափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայի մեջ  և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:

https://youtu.be/q-V3OqfT52s