☞ Ձմեռային ճամբար 2021 — Օր 8 👍🏽

Այսօր իմ կարծիքով ամենազվարճալի օրերից մեկն էր։ Մենք արեցինք ընդհանուր պարապմունքը և դրանից հետո հավաքվեցինք ակումբում և մենք բոլորով գնացինք սահադաշտ։ Քայլելով էինք գնում, բայց շատ հետաքրքիր էր։ Ես իմ ընկերուհիների հետ լիքը խոսեցի այդ ընթացքում։ Երբ հասանք մեզ տվեցինք մեր ոտքի չափի չմուշկներ։ Դրանք դժվար էին հագնվում, բայց երբ բոլորը հագան մենք գնացինք սահադաշտ։ Այնտեղ ցուրտ չէր և ոչ տաք։ Սահադաշտում շատ զվարճալի էր։ Սկզբից մի քիչ դժվար էր, բայց հետո քշելը հեշտացավ։ Քշելուց հետո մեզ գնեցինք ավտոմատից ինչ ուզում էինք։ Ես գնեցի տաք շոկոլադ։ Սահադաշտ գնալը, գալը և սահելը տևեց չորս ժամ և մեր մոտ պետք է սկսվեր ֆիզկուլտուրայի դասը։ Մենք հետ եկանք տաքսիով։

Քանի որ մեր ֆիզկուլտուրայի դասատուն գնացել էր ճամբորդության կարելի էր ասել, որ մենք ազատ էինք։ Այդ ազատ ժամի ընթացքում ես և իմ ընկերուհին պատրաստեցինք մի հրաշալի և փոքրիկ ձնեմարդ։ Անունը Ֆրենկ ենք դրել։

Սակայն հինգ րոպե հետո այն քանդեցին ուրիշ երեխաները։

ヽ(・∀・)ノ Ձմեռային ճամբար 2021 — Օր 7 ٩(◕‿◕。)۶

Արդեն երեքշաբթի է։ Այսօր հետաքրքիր օր էր։ Առաջին ժամը մեր մոտ երգ էր։ Երկրորդ ժամին մեր մոտ շոգայի դասըթաց էր։ Երրորդից չորրորդ ժամերը ընտրություն էր։ Վերջին ժամին գնացինք քոլեջ և այնտեղի ուսանողները մեզ պատմեցին անիմեի մասին։ Շատ հետաքրքիր էր և ես շատ բան իմացա անիմեի մասին։ Այսքանը։

👧🏽 Ձմեռային ճամբար 2021 — Օր 6 🥕

Ճամբարի նոր օրն է՝ վեցերորդ օրը։ Շատ զվարճալի անցավ։ Առաջին ժամին սկսեցինք սարքել գազարի և դդմի չրերը։

Հաջորդը մեր մոտ ազատ ժամ էր։ Երրորդ ժամին գնացինք քոլեջ՝ ծամակալներ պատրաստելու։ Ինձ ծամակալները շատ դուր եկան և պարաստելը նույնպես։

Պատրաստում ենք ծամակալներ

Ձմեռային ճամբար Պատրաստում ենք ծամակալ

Այսօր շատ հետաքրքիր օր է։ Մենք պատրաստել ենք այսօր ծամակալներ։ Դա թվում է հեշտ, բայց լավ պետք է աշխատել լավ ծամակալ ստանալու համար։

Ծամակալի համար մեզ պետք կգա կտոր, ռեզին, թել և մանր ասեղներ։

Կտորը պետք է կտրել 50սմ երկարությամբ և 10սմ լայնությամբ։

Հաջորդը պետք է ռեզինը դնել ձեռքին և նույն ձեռքի չափսով կտրել։ Ինչպես թևնոցն եք հագնում։

Հիմա պետք է կտորը վերցնել և ծալել այնպես, որ 50սմ երկարություն լինի, իսկ լայնությունը 5սմ։

Ծալելուց հետո ամրացնում ենք փոքր ասեղներով։

Եթե ունեք կարի մեքենա ավելի լավ, իսկ եթե ոչ ուրեմն պետք է ինքնուրույն ասեղով և թելով կարել։

Թելը դնում ենք ասեղի մեջ և սկսում ենք երկարությամբ կարել՝ 5 սանտիմետրանոց անցքը թողնելով։ Կարելու ժամանակ գնալով ասեղները հանում ենք, որ չխանգարեն։

Երբ կարեցինք պետք է շրջել միջի մասը դեպի դուրս և կարերը այլևս չեն երևալու։

Այս անելուց հետո պետք է ռեզինի ծայրը բուլավկա մցնել և շարժումներով հանել մյուս կողմից՝ մի կողմը սկզբից բռնելով։ Երբ երկու կողմից ռեզինը երևում է պետք է ծայրերը իրար կարել։

Կարելուց հետո կտորի ոչ կարած մասերը՝ ծայրերը իրար ենք կարում։

Եվ ծամակալը պատրաստ է։

Ահա տեսանյութը

🛷 Ձմեռային ճամբար 2021 — Օր 5 🛷

Արդեն հինգերորդ օրն է։ Այսօր շա՜տ հետաքրքիր անցավ։ Մենք եկանք դպրոց և ինչպես միշտ մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Դրանից հետո մենք մինչև ժամը 10:00 ազատ էինք։ Իսկ արդեն ժամը 10:00 մենք նստեցինք ավտոբուսի մեջ։ Նախապես վերցրեցինք սահնակներն ու մեկ զույգ դահուկ։ Մենք գնացինք Ջրվեժի արգելոց, այնտեղ բարձրացանք երկար դիքի վրա և վերևից սկսեցինք սահնակներով սղալ ներքև։ Շատ զվարճալի էր և ինձ շա՜տ դուր եկավ։ Հետո մենք հետ եկանք դպրոց։ Այնտեղ մեդիաուրբաթ էր և մենք մասնակցեցինք։ Բոլորը պարում և երկում էին և այնտեղ զվարճալի էր։ Մեդիաութբաթից հետո գնացինք երկարօրյա։

⛸ Ձմեռային ճամբար 2021 — Օր 4 🎿

Ճամբարի չորրորդ օրն է արդեն։ Մենք երեկ պատրաստել էինք պանիր և այսօր այն պատրաստ էր։ Համարյա թե բոլորը այն համտեսեցին պանիրը, սակայն ես համտեսելուն չմասնակցեցի, բայց համոզված եմ, որ այն համեղ է ստացվել։ Սա մեր առաջին ժամն էր։ Երկորդ դասաժամին մենք հավաքեցինք տեղեկություններ աստղադիտարանների մասին, քանի որ մենք մի քանի օրից գնալու ենք դպրոցի աստղադիտարան և ավելի հետաքրքիր կլինի իմանալ աստղադիտարանների մասին գոնե մի քիչ և դա իրոք շատ հետաքրքիր է։

Աստղադիտարանների մասին

Երրորդից չորրորդ ժամերը մեր մոտ ընտրություն էր։ Հինգերորդ ժամը պետք է լիներ թվային նկարչություն, բայց ուսուցչի բացակայության պատճառով մենք այդ դասը չարեցինք և մեր մոտ ազատ ժամ էր։ Վեցերորդ դաս չարեցինք և ես և իմ ընկերուհին գնացինք ընկեր Մերիի մոտ։ Նա իր ջոկատի հետ խաղ էր պատրաստվում խաղալ՝ հորինուկ, նա մեզ թողեց խաղալ իրենց հետ։ Շատ հետաքրքիր խաղ էր։ Ես նայում էի կողքից, քանի որ չէի ուզում խաղալ, բայց այդ խաղը ինձ շատ զվարճալի թվաց։

Այքանով վերջացավ չորրորդ ճամբարային օրը։

🧀 Ձմեռային ճամբար Պատրաստում ենք պանիր 😋

Այսօր կատարելու ենք նախագիծ, որի ժամանակ պատրաստել էինք պանիր։ Պանիր պատրաստելու համար մեզ պետք է 2լիտր կաթ, 4 ձու, 1մ թանձիֆ և 2 տուփ թթվասեր։ Առաջին հերթին լցնում ենք կաթը տարայի մեջ և եռացնում ենք։ Թանձիֆը դնում ենք մաղի մեջ։ Հետո վերցնում ենք մեկ այլ տարա և մեջը լցնում ենք ձուն և թթվասերը և խառնում ենք։ Հետո ձվի և թթվասերի խառնուրդը լցնում ենք կաթի մեջ և նույնպես սկսում ենք խառնել։ Խառնում ենք այնքան մինչև ստացվի պանրի փաթիլներ։ Հետո պետք է ավելացնենք կես ճաշի գդալ աղ և խառնել։ Հետո այդ ամենը լցնում ենք մաղիչի մեջ ու հետո այն փաթաթում ենք։ Այն պետք է թողնել մեկ գիշեր։ Մեկ օրից հետո այն կտռատում ենք և լցնում աղաջրի մեջ։ Սպասում ենք ևս մեկ օր և պանիրը պատրաստ է։

Առաջին տեսանյութ

Երկրորդ տեսանյութ

Երրորդ տեսանյութ

🔭 Ձմեռային ճամբար. Աստղադիտարանի մասին 🌠

Աշխարհում հայտնի ամենահին աստղադիտարանը. Քարահունջը կառուցվել է մոտ 7,5 հազար տարի առաջ

Աստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները, կոորդինատներ, պայծառություն, գույն և այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։

Աստղադիտարանները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշնելու եղանակներ և այլն։

⛷ Ձմեռային ճամբար 2021 — Օր 3 🏂

Արդեն երրորդ օրն է։ Այսօր շատ հետաքրքիր օր էր։

Առաջին ժամը մենք սկսեցինք քոլեջի երկրորդ կուրսի սովորողների հետ պատրաստել պանիր։ Դա շատ հետաքրքիր պրոցես էր։ Պանրի պատրաստումը տևեց համարյա թե երեք ժամ։ Հաջորդ ժամը պետք է լիներ մետաքսագործություն, բայց ուսուցչուհին բացակա էր և այդ պատճառով չարեցինք և ազատ ժամ էր։ Հաջորդը ֆիզկուլտուրայի ժամն էր, բայց ուսուցչուհին չէր եկել և մենք ֆիզկուլտուրայի դասասենյակում ազատ ժամ ունեինք։

Ահա պանրի պատրաստման հղումը

 Ձմեռային ճամբար Պատրաստում ենք պանիր 

☁️ Ձմեռային ճամբար 2021 — Օր 2 🌨

Ահա և երկրորդ օրը։ Այն նույնպես շատ հետաքրքիր անցավ։

Առաջին ժամը մեր մոտ երգն էր։ Երկրորդ ժամը ազատ ժամ էր, իսկ երրորդ և չորրորդ ժամերը ընտրության ժամեր էին։ Իմ ընտրությունը նկարչությունն է և իմ ընկերոհիների մեծ մասինը նույնպես։ Հինգերորդ ժամին ընկեր Հասմիկը պատմեց վաղվա նախագծի մասին։

Այսքանով վերջացավ երկրորդ ճամբարային օրը։