Աշխարհագրություն Տնային աշխատանք

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Դասի հղումը

1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 

Մետաղաձուլությունը արդյունաբերության հզորագույն ճյուղերից մեկն է։ Մետաղաձուլությամբ ձուլում են զանազան մետաղներ։ Հիմնականներն են՝ ոսկի,  արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ և սնդիկ։ Զանազան մետաղների օգնությամբ կարելի է սարքել շատ իրեր: Օրինակ՝ բանալի, ջերմաչափ, զարդ, բժշկական պարագաներ և այլն:

2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Գունավոր և սև մետաղների հիմնական սպառողը մեքենաշինությունն է, որը առանցքային դեր  է  խաղում  արդյունաբերության  մեջ: Մեքենաշինությունն արդյունաբերության  ճյուղերի  շարքում  առաջատար  է  արտադրանքի  արժեքի  մեծությամբ,  զբաղվածների թվով և զարգացման տեմպերով: Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարևոր:

3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 

4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 

5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ: 

Աշխարհագրություն Տնային աշխատանք

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության օգնությամբ աշխատում են տարբեր գործարաններ և մեքենաներ: Վառելիքաէներգետիկ արդյունաբերության օգնությամբ այդ գործարանների և սարքերի միջոցով արտադրվում են տարբեր իրեր:

3. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Նախադրյալներն են ՋԷԿ, ՋրԷԿ, ԱԷԿ-ի կառուցումները և վառելիքի մեծ պաշարները։