Պատմություն Դասարանական աշխատանք

Կզաքիսով տիկինը

Կզաքիսով տիկինը Լեոնարդո Դա Վինչիի վրձնին պատկանող կտավ է։ «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան» կտավների հետ «Կզաքիսով տիկինը» Դա Վինչիի` կանանց պատկերող չորս կտավներից մեկն է։ Ավանդաբար համարվում է, որ նկարի բնորդուհին Միլանի դուքսի սիրուհի Չեչիլիա Գալերանին է։ Նախկինում կար վարկած, համաձայն որի` այս նույն կինն է պատկերված «Չքնաղ Ֆերոնիերան» կտավում։ Սակայն այժմ ենթադրվում է, որ այդ կտավում պատկերված է դուքսի մեկ այլ սիրուհին` Լուկրեցիա Կրիվելին։ Ենթադրվում է, որ Լեոնարդոն դիմանկարը ստեղծել է 1488-1490 թվականներին։ Կտավը բազմիցս վերանկարվել է, ինչը թույլ չի տալիս հաստատապես պնդել, որ կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է։ Նկարի ճառագայթային հետազոտությունը ցույց է տվել, որ այն բազմիցս վերանկարվել է։ Կտավի ֆոնը մգացել է (սկզբում հավանաբար եղել է մուգ կապույտ), աջակողմյան վերին հատվածում պատկերված դուռը հեռացվել է։ Նկարի ֆոնը փոփոխվել է 1830-70 թվականներին. հնարավոր է, որ այն արել է Էժեն Դելակրուան: Բնագիր օրինակում կնոջ գլուխը զարդարել է թափանցիկ քողը, որն ուղղված էր վարսերով։ Փոխված են մազերի բացվածքի գիծը, աջ ձեռքի երկու մատերը:

Մաթեմ բ. Տրամաբանական Թերթիկ #11

1.Տյառնընդառաջի տոնի համար երեխաները հավաքեցին չորացած ճյուղեր և մի գերան, որպեսզի խարույկ վառեն:  Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից է պետք սղոցել:

11

2.Գայանեն Երևանից մեկնեց Գյումրի: Գնացքը կազմված էր 10 վագոնից:Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում:Սկզբից հաշված որերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

8

3.Հասմիկը սկսեց դասավորել գաթաները ափսեի մեջ սկսած 7-րդ գաթայից: Քանի°գաթա տեղավորեց նա ափսեի մեջ, եթե վերջին գաթան 27-ն էր:

34

4.Քանի՞ թիվ կա,որ մեծ է 46-ից և փոքր է 66-ից:

19

5. Սաստիկ ցրտերից ու սառնամանիքից Արան հիվանդացավ: Բժիշկը նրան նշանակում է  10 սրսկում՝ 2 օր ընդմիջումով:Ո°րքան ժամանակ  է պետք սրսկումը ավարտելու համար:

30

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    • Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
    • Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    • Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
    • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
    • Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    • Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
  • Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
  • Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
  • Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
  • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
  • Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
  • Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

2. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող, հիացող:

Գրող Հովհաննես Թումանյանը շատ բանաստեղծություններ է գրել և հեքիաթներ երեխաների համար:

Ամուր շենքեր կառուցող մարդը շատ հայտնի է Երևանում:

Ներող մարդը՝ բարի մարդ է:

Վերելակով բարձրացող մարդը դժգոհ էր վերելակից:

Հիացող երեխան շատ ուշադիր հետևում էր ակրոբատին: