Պատմություն Տնային աշխատանք

Բագրատունյաց Հայաստանի կործանումը

Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Աշխարհագրություն Տնային աշխատանք

Քիմիկան և թեթև արդյունաբերություն

Դասի հղումը

1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերության նախադրյալներն են էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը:

2. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք չկան բնության մեջ: Ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում և կենցաղում։

3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:

Սննդի արդյունաբերությունը հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով և հագուստով: Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։

Կենսաբանություն Տնային աշխատանք

Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը: Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ, դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Քնախտ

Քնախտը աֆրիկյան հիվանդություն է, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։ Հիվանդությունը հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։

Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։ Այս հիվանդությունը սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Հիվանդության ընթացքում մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։

Հիվանդության երկրորդ շրջանին բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։ Փոխանցողներին ոչնչացնում են քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։

Դիզինտերիա

Դիզինտերիան սուր աղիքային վարաքիչ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով: Վարակի աղբյուրը հիվանդն է: Մեծ վտանգ են ներկայացնում հատկապես, երբ հիվանդները աշխատում են սննդային և մանկական հիմնարկներում: Դիզինտերիան փոխանցվում է ջրային, սննդային, և կոնտակտ կենցաղային ճանապարհով: Այլ կերպ կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Ինֆեկցիայի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը:

Գաղտնի շրջանը երկուսից հինգ օր է: Հիվանդությունը որպես կանոն սկսում է սուր: Փորլուծությունն ու փսխումը արագ բերում են ջրազրկման: Երեխայի մոտ արտահայտվում է քաշի կորստով, աչքերը փոս են ընկնում, դիմագծերը սրվում են, վերջույթները սրվում են և պուլսը հաճախանում է:

Մալարիա

Մալարիայի համար հայրենիքն է համարվում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան: Մալարիան վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով, հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են առաջացրած հիվանդության բնույթով։ Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, իսկ հետո էրիթրոցիտներ:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  • Կարողանալ բանավոր ներկայացնել դերբայների տեսակներն ու նրանց վերջավորությունները:
  • Անորոշ — ել, ալ
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա
  • Ընտրել համացանցից փոքրիկ տեքստ և հանել հանդիպած դերբայները, գրել դրանց տեսակները:

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

հոգնած-հարակատար

ննջել-անորոշ

կանչում-անկատար

տրտում-անկատար

լալիս-համակատար

դաշտերում-անկատար

նայում-անկատար

լռում-անկատար

Check up, spelling

Computer, road, dinner, ride, evening, goat, tea, apple, elephant, tall, left, take, eraser, right, tomorrow, wizard, duck, kitchen, nuggets, soup, potato, orange, enjoy, young, give, egg, girl, light, television, nose, end, dolphin, naоil, lemon, nuts, summer, rock, know, wild, daddy, your, rice, eat, TV, victory, yoghurt, travel, laser, rose, expensive, exit, tower, radio, original, low, wine, exercise