Ընտրում ենք թեմաներից մեկն ու գրում վերլուծական աշխատանք:
- Ինչու կարդալ Քիզի պատմվածքը
- Չարլիի կերպարի մասին
- Բժիշկներ Նեմյուրի և Շտրաուսի կերպարների մասին
- Սխալների դերը Քիզի պատմվածքում
- Դասեր, որոնք քաղեցի Քիզի պատմվածքից
- Շրջապատն ու Չարլին
- Դենիել Քիզի պատմվածքի յուրահատկությունները
- այլ
Դասեր, որոնք քաղեցի Քիզի պատմվածքից
Այս պատմվածքում շատ պահեր կան, որոնք ինչ-որ բան են սովորեցնում: Պատմվածքը սովորեցնում է՝ պետք չէ արհեստականորեն քեզ գեղեցկացնել կամ խելացիացնել, որովհետև ինչ-որ բան կարող է ճիշտ չգնալ, և ամեն ինչ ավելի կվատանա: Նաև պետք չէ արհեստականորեն քեզ գեղեցկացնել կամ խելացիացնել, որովհետև դու կարող ես խելացի կամ սիրուն չլինել, իսկ հոգում և բնավորությամբ դու շատ լավ մարդ լինես: Առաջին անգամ քեզ տեսնելով՝ մարդիկ կարող են մտածել, որ դու տգեղ ես կամ խելացի չես, բայց ծանոթանալուց հետո կհասկանան, որ դու շատ լավ մարդ ես: Այստեղ նաև պատմում են, թե ինչպիսի վատը կարող են լինել մարդիկ. կարող են ծաղրել, վնասել և շատ այլ բաներ, և շրջապատը պետք է զգուշությամբ և ուշադրությամբ ընտրել: Մարդիկ կարող են վատը լինել, բայց կենդանիները չեն կարող ծաղրել կամ վատ բաներ ասել, նրանք ընտելանում են մարդուն և ընկերանում են, եթե իհարկե մարդը լավն է, և այդպես Չարլին ընկերացավ Էլջերնոնի հետ, որը դարձավ իր լավ ընկերը: Այս պատմվածքում կային ավելի շատ դասեր, բայց պատմեցի միայն այսքանը: