Ապրիլմեկյան աշխատանք. գրավոր շարադրանքով, ձայնագրությամբ կամ տեսանյութով ներկայացնել որևէ հումորային պատմություն ձեր կյանքից:
Մի անգամ, երբ ես 8 տարեկան էի, ես, եղբայրս և մայրիկս նստել էինք տրոլեյբուս: Մենք տեղավորվեցինք և ինչ-որ ժամանակ հետո մի տատիկ տրոլեյբուս բարձրացավ և մեր դիմացը նստեց: Հաստ ապակիներով ակնոցներով մի ծեր տատիկ էր և երևում էր, որ նա շատ վատ է տեսնում: Նա երևի այդ մասին չէր իմանում, քանի որ ինձ նայելով մայրիկիս ասաց.
— Բայց ինչքան է տղադ քեզ նման:
Այդ պահին ես շփոթվեցի: Շատ ծիծաղալու էր, որովհետև ես երկար մազեր ունեի և աղջկա շորեր էի հագել: