Հայոց լեզու Տնային աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները: Կաշխատես ինքնուրույն: Եթե դժվարանաս կամ որևէ բան չհասկանաս, կարող ես գրել ինձ: Միասին կքննարկենք առաջադրանքները հաջորդ ժամին:

  1. Տրված հատվածի բառերից յուրաքանչյուրի դիմաց նշի՛ր, թե ինչ խոսքի մասի է պատկանում: Եթե ժամանակ մնա, կգրես նաև յուրաքանչյուրի հատկանիշները:
    • Սա(դերանուն) ի՞նչ(դերանուն) բան էր(գոյական)։ Ծիծաղ(գոյական) լսվեց(բայ) լուսնի(գոյական) տակ(կապ) ճերմակին(գոյական) տվող(բայ) տնից(գոյական)։ Նա(դերանուն) կանգ առավ(բայ), բայց(շաղկապ) այլևս(մակբայ) ոչինչ(դերանուն) չէր լսվում(բայ). շարունակեց(բայ) քայլել(բայ). ոտքը(գոյական) դիպավ(բայ) ճեղքված(ածական) սալին(գոյական), և(շաղկապ) նա(դերանուն) հազիվ(ածական) պահեց(բայ) հավասարակշռությունը(գոյական)։ Բետոնի(գոյական) մեջ(կապ) առաջացած(բայ) ճեղքից(գոյական) աճել էին(բայ) խոտ(գոյական) ու(շաղկապ) ծաղիկների(գոյական) ցողուններ(գոյական)։ Տասը(թվական) տարի(գոյական) շարունակ(ածական) նա(դերանուն) օր(գոյական) ու(շաղկապ) գիշեր(գոյական) քայլել էր(բայ) այստեղ(դերանուն), անցել էր(բայ) հազարավոր(ածական) մղոններ(գոհական) և(շաղկապ) ոչ ոքի(դերանուն) չէր հանդիպել(բայ), ոչ մի(դերանուն) մարդու(գոյական) չէր հանդիպել(բայ) այդ(դերանուն) ընթացքում(գոյական)։ Նա(դերանուն) մոտեցավ(բայ) տերևներով(գոյական) ծածկված(բայ) խաչմերուկին(գոյական), որտեղ(դերանուն) խաչվում էին(բայ) քաղաքով(գոյական) անցնող(բայ) երկու(թվական) հիմնական(ածական) մայրուղիները(գոյական)։ Ցերեկն(գոյական) այստեղ(դերանուն) աշխատում էին(բայ) գազային(ածական) կայանները(գոյական)։ Աղմկում էր(բայ) մեքենաների(գոյական) հազարանոց(թվական) ծովը(գոյական)։ Խշշացող(բայ) այդ(դերանուն) հսկայական(ածական) միջատները(գոյական) սողում էին(բայ) աղբաբզեզների(գոյական) պես(կապ)։ Դուրս մղվող(բայ) գազերի(գոյական) թույլ(ածական) հոտ(գոյական) արձակելով(բայ), նրանք(դերանուն) շտապում էին(բայ) դեպի(կապ) իրենց(դերանուն) տները(գոյական)։ Բայց գիշերով(գոյական) այս(դերանուն) մայրուղիներն էլ էին(գոյական) նման(կապ) ցամաքած(ածական) գետերի(գոյական)․ քարե(ածական) հուն(գոյական) և(շաղկապ) շողացող(ածական) լուսին(գոյական)։
  2. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:
    • Փական, գառան, ձկան, լեռնային, արքային, ուսում, պայուսակում, կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:
  3. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:
    • Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

Թողնել մեկնաբանություն