Պարբերություններ

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի (էներգետիկ մակարդակների, էլետրոնային ամպերի) թիվը: Էլեկտրոնային շերտերը, դա միջուկից տարածություններ են, որտեղ էլեկտրոնների գտնվելու հավանականությունը մեծ է:

N=2n2

N (մեծ N)-էլեկտրոնների թիվ, n (փոքրի n)-շերտի համար

Այն տարրերը, որոնք ունեն չավարտված շերտեր ձգտում են ավարտել իրենց շերտերը՝ կորցնելով կամ ընդունելով էլեկտրոններ: Եթե տարրը վերջին շերտում ունի չորսից քիչ էլեկտրոններ, ապա նա կորցնում է իր էլեկտրոնները և ցուցաբերում մետաղական հատկություններ: Այն տարրերը, որոնք ունեն չորսից շատ էլեկտրոններ ընդունելու են օակաս էլեկտրոնները և կունենան ոչ մետաղական հատկություններ: Իսկ եթե չորս է վերջին շերտում, տարրը կարող է կորցնել իր էլեկտրոնները կամ ձգել նոր էլեկտրոնների, ունենալ մետաղական կամ ոչ մետաղական հատկություններ: Պարբերություններում մետաղական հատկությունները թուլանում են, ուժեղանում են ոչ մետաղական հատկությունները:

Թողնել մեկնաբանություն