Ճամփորդություն դեպի Բյուրականի աստղադիտարան

Սա անմոռանալի ճամփորդություն էր: Աստղադիտարան մենք գնացինք մայիսի 13-ին:
Սկզբից մենք գնացինք փոքրիկ, բայց շատ օգտագործվող աստղադիտարանի մոտ: Այնտեղ մեզ ցույց տվեցին աստղը ավելի մոտիկից և աստղակույտը: Մենք պետք է նայեինք մոլորակներին, բայց եղանակի պատճառով չկարողացանք: Աստղը աստղադիտակով մի դեղնավուն կետ է՝ ծայրերում ավելի վառ դեղին և կարմիր: Աստղակույտը անզեն աչքով չէր երևում, բայց աստղադիտակով նայելով տեսանք, թե ինչքան գեղեցիկ է աստղակույտը: Այն բաղկացած էր հազարավոր մանր աստղերից և այդ ամենով ձևավորված էր գունդ: Մեզ շատ բաներ պատմեցին: Օրինակ՝ մենք կարող ենք երկնքում շատ աստղեր տեսնենք, բայց նրանք կարող են այլևս չլինել:
Մենք նաև տեսանք “Մեծ Արջ”-ին:
Հետո գնացինք մեծ աստղադիտարան: Մեզ ասեցին, որ այդտեղ ընդհանրապես հյուրերը չէին գնում, բայց մեզ տարան և նույնիսկ մտանք այդ հսկա կառույցի մոտ: Այն շատ մեծ էր և ես նունիսկ չեմ պատկերացնում, թե ինչքան երկար են սարքել այն ու թե ինչ խելացի և մտածված էր այդ ամենը: Մեծ աստղադիտակով չէինք կարող դիտում կատարել, քանի որ դա նախատեսված է լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար։
Շատ հետաքրքիր ճամփորդություն էր, թեև կարճ տևեց:

Թողնել մեկնաբանություն