Քիմիա Դասարանական աշխատանք 24.09.2021

s, p, d, f էլեկտրոններ

S են կոչվում այն էլեկտրոնները, որոնք պտտվելիս միջուկի շուրջը առաջացնում են գնդաձև ամպեր:
P են կոչվում այն էլեկտրոնները, որոնք պտտվելիս առաջացնում են ութաձև ամպեր:
D են կոչվում այն էլեկտրոնները, որոնք միջուկի շուրջը պտտվելիս առաջացնում են ծաղկաձև ամպեր:
F են կոչվում այն էլեկտրոնները, որոնք միջուկի շուրջը պտտվելիս առաջացնում են երկկողմանի ծաղկաձև ամպեր:

Էլեկտրոնային բանաձև

Se

1-2, 2-8, 3-18, 4-6

1s2 2s2 2p6 3s2 3p6 3d10 4s2 4p4

Երկրաչափություն Դասարանական աշխատանք 24.09.2021

Առաջադրանքներ

1․Զուգահեռագծի բարձրությունը կողմի հետ կազմում է 40°-ի անկյուն: Հաշվիր զուգահեռագծի բութ անկյան մեծությունը: 

180-90-40=50⁰

<A=<C=50⁰

<B=<D=180-50=130⁰

2․Սոնան ուզում է կառուցել զուգահեռագծի տեսքով ծաղկանոց: Նա ունի 22 մետր դեկորատիվ ցանկապատ: Որքա՞ն կլինի ծաղկանոցի երկրորդ կողմը, եթե նրա մի կողմը 5 մ է:

5+5=10

22-10=12

12:2=6

Կենսաբանություն Դասարանական աշխատանք 24.09.2021

Գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գեղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: Առաջանում են կենսաբանական նյութեր, որոնք ազդում են օրգանների կենսագործունեության վրա:
Գեղձերը լինում են երեք տեսակի՝ արտազատական, ներզատական և խառը: Ներզատական գեղձերը չունեն ծորաններ և իրենց արտադրած հորմոնը անցնում է արյան մեջ:
Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։
Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Այդ գեղձերը ունեն ծորաններ և որանների միջոցով հորմոնները բացվում են կոնկրետ վայրում։
Ես գիտեմ թքագեղձը, մակուղեղը, արցունքագեղձը, վահանագեղձը, ենթաստամոքսային գեղձը, մակերիկամները, ուրցագեղձը, սեռական գեղձը և քրտնագեղձը:

Թքագեղձ

Բերան-կերակրափող-ստամոքս-բարակ աղիք-հաստ աղիք-ելք. ահա այսպես կարելի է պատկերացնել մարդու մարսողական համակարգը։ Այս համակարգը մեզ հարկավոր է արտաքին աշխարհից ստացվող սննդարար նյութերը յուրացնելու համար։ Այտերի ներքին հատվածում՝ վերին ատամնաշարի հակառակ կողմում, լեզվով հնարավոր է շոշափել փոքրիկ ուռածություններ։ Դրանք այտերի թքագեղձերն են, որոնք թուք են արտադրում այն ժամանակ, երբ սնունդը հայտնվում է բերանում։ Իսկ լեզվի տակ տեղակայված են լեզվային թքագեղձերը։ Նրանք ամբողջ օրվա ընթացքում անդադար թուք են արտադրում։ Մեր օրգանիզմը օրական 1-1.5 լիտր թուք է արտադրում։ Ի՞նչ է թուքը։ Այն արյուն է, որը զրկված է կարմիր մարմիններից և հագեցած է անհրաժեշտ այնպիսի նյութերով, ինչպիսիք են կալցիումը, հորմոնները և իմունային հակամարմինները։ Յուրաքանչյուր մարդու թքի բաղադրությունը յուրահատուկ է, ինչպես մատնահետքը։ Թքի գլխավոր նպատակը ատամների առողջության պահպանումն է, այդ պատճառով այն պարունակում է մուցին, որը ցանցի նման գրավում է վտանգավոր մանրէներին և դրանք ուղարկում է ստամոքս, որտեղ էլ դրանք վերանում են։ Բացի այդ՝ թքի մեջ մեծ քանակությամբ կալցիում կա, որը նախատեսված է ատամների էմալը վերականգնելու համար։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 24.09.2021

Վերհիշում ենք դերանունները:

  1. Դերանունները խմբավորել՝ ըստ տեսակի (անձնական, ցուցական, որոշյալ, անորոշ, հարցական, հարաբերական, փոխադարձ, ժխտական):
    • Իրար-փոխադարձ, այս-ցուցական, ոչ ոք-ժխտական, ինքը-անձնական, որքա՞ն-հարցական, բոլորը-որոշյալ, ինչ-որ-անորոշ, մենք-անձնական, այդքան-ցուցական, երբ-հարաբերական, ո՞ր-հարցական, ոչ մեկը-ժխտական, միմյանց-փոխադարձ, այդպես-ցուցական, ինչպիսի-հարաբերական, ով-հարաբերական, ամեն մի-որոշյալ, որևէ-անորոշ, դրանք-ցուցական, սա-ցուցական:
  2. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրել նա կամ ինքը դերանունները:
    • Ի՞նչ առյուծ, այդ վախկոտը նրա ստվերից էլ է վախենում:
    • Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում:
    • Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել:
    • Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել:
    • Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
    • Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան:
    • Գնչուն ասում էր, որ ինքը ամբողջ աշխարհում ման էր եկել:
    • Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
    • Որդուն ուղղված նամակում գրում էր, որ նրանով հետաքրքրվողներին թող նա ասի, որ ինքը շուտով գալու է:
    • Երգչի մասին ասում էր, որ նրան շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն էր եղել:
  3. Ընդգծված դերանունները փոխարինել համապատասխան հոդերով:
    • Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
      Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
    • Իմ որսն իր ոտքով եկավ:
      Որսս իր ոտքով եկավ:
    • Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
      Մենք՝ ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
    • Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
      Ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
    • Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
      Ես ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:
    • Քո սիրտը քար է:
      Սիրտդ քար է:
    • Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
      Ձեռքն ընկնողին պրծում չկա:
  4. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտնել և ուղղել:
    • Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն բարևում է: Այլևս ոչ ոք չէր ուզում տեսնել այդ մարդուն:
    • Տասնվեցերորդ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
    • Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են: