Կատարման ժամկետը` հոկտեմբեր
1. Սահմանեք «Հայկական Վերածնունդ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություն;
Հայկական Վերածնունդը սկսվել է Հայաստանից արաբներին քշելուց հետո, երբ 885թ-ին մի շարք ապստամբությունների արդյունքում Աշոտ Ա Բագրատունու գլխավորությամբ հաջողվեց վերականգնել հայկական պետականությունը՝ դրանով նախանշելով նաև հայկական մշակույթի նոր Ոսկեդարը։ Այսպիսով, արդեն 9-րդ դարակեսին և 10-րդ դարում հայտնվում են Հայկական վերածննդի նախանշանները։ Այս ժամանակահատվածում ստեղծվեցին բարենպաստ պայմաններ առևտրով, արհեստներով զբաղվելու և քաղաքային կյանքը վերածնելու համար։ Աշոտ Գ-ի օրոք թագավորության մայրաքաղաք Անին դարձավ Արևելքի ամենախոշոր և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Իր ամենածաղկուն ժամանակաշրջանն Անին ապրեց Գագիկ Ա թագավորի գահակալության տարիներին։
10 հասկացություն
- Առևտրի զարգացում
- Արհեստների զարգացում
- Քաղաքների բուռն զարգացում
- Ընդդիմադիր մտածողության ձևավորում
- Մարդասիրության վերաբերմունքի փոփոխություն
- Արմատական տեղաշարժեր իրավունքի ոլորտում
- Ճարտարապետության զարգացում
- Կերպարվեստի զարգացում
- Երաժշտության զարգացում
- Թատրոնի զարգացում
2. Համեմատեք միջնադարյան Հայաստանի կրթական հաստատությունները;
Բագրատունիների տիրապետության ժամանակաշրջանում` 9-րդ դարի վերջերից մինչև 11-րդ դարի կեսերը, ինչպես և հետագա դարերում կրթությունն աշխուժություն ապրեց։ Դպրոցներ կային բազմաթիվ բնակավայրերում, ինչպես՝ Անիում, Կարսում և այլուր։ Միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոնների շարքում առանձնակի տեղ է գրավում Գլաձորի համալսարանը: Գլաձորի համալսարանն ունեցել է 3 ուսումնարան՝ երաժշտության, գրչության և հասարակական բնական գիտություններ: Գլաձորի դպրոցը բարձր մակարդակի է հասել գրչության ու մանրանկարչության արվեստով: Գլաձորում որպես դասագիրք օգտագործվել են Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Արիստոտելի, Պորբյուրի և այլ աշխատություններ:
Նաև կար Տաթևի համալսարանը, որտեղ ուսումնասիրել են հումանիտար և հասարակական գիտություններ, երաժշտություն, գրչության արվեստ, գեղագրություն և այլն: Որպես դասագիրք Տաթևի համալսարանում օգտագործվել են հին և նոր կտակարանները, Արիստոտելի, Պյորփուրի և այլ աշխատություններ: Օգտագործվել է հայերեն և հունարեն գրականություն:
Գլաձորի ու Տաթևի համալսարաններում որպես դասագիրք օգտագործվել է Աստվածաշունչը, Արիստոտելի, Պյորփուրի աշխատությունները և նրանք հայտնի են եղել մանրանկարչական դպրոցով: Այդ համալսարաններից բացի, գործել են նաև մեծ և փոքր այլ վարդապետարաններ, որտեղ մշակվել և հարստացվել է վարդապետական ծրագիրը: Դպրոցների ծրագրում եղել է երաժշտություն, թվաբանություն, երկրաչափություն և աստղաբաշխություն:
3. Վերլուծեք Գրիգոր Մագիստրոսի գործունեությունը;
Գրիգոր Մագիստրոսը եղել է միջնադարի նշանավոր գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ, քաղաքական և ռազմական գործիչ է: Նշանակալի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ և նպաստել է գիտության և գրականության զարգացմանը:
Գրիգոր Պահլավունին եղել է Պահլավունյաց իշխանական տոհմից: Կրթվել է Անիի դպրոցում, այնուհետև՝ Կոստանդնուպոլսում:
Գրիգոր Մագիստրոսը hիմնադրել է բարձրագույն տիպի սեփական դպրոց-ճեմարան, դասավանդել է ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա: Նա համոզված էր, որ կրթությունը պետք է սկսել Աստվածաշնչի ընթերցանությամբ, ապա դիցաբանության, քերականության, ճարտասանության, տրամաբանության, թվաբանության, երկրաչափության, աստղագիտության, երաժշտության ուսումնասիրությանն անցնելուն:
Գրիգոր Մագիստրոսի աշխարհայացքը և գիտական հետաքրքրություններն արտահայտվել են նրա բազմաթիվ նամակներում: Օրինակ՝ «Թղթեր», «Մեկնություն քերականին», «Առ Մանուչե», «Հազարտողյան»: Կատարել է թարգմանություններ հունարենից և ասորերենից:
4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացին», «Գրիգոր Տաթևացի», «IX – XIV դարերի հայոց պատմագրությունը», «Մխիթար Գոշ», «Մխիթար Հերացի», «Հայկական ճարտարապետությունը X – XIV դարերում», «Հայկական խազեր», «Հայկական մանրանկարչություն», «Ռազմա-քաղաքական իրավիճակը Հայաստանում XV դարում», «Թուրք-պարսկական պատերազմները և Հայաստանը»:
Հայկական մանրանկարչություն
Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի մեջ մանրանկարչությունը բացառիկ տեղ է գրավում։ Չնայած դարերի ընթացքում ավերիչ արշավանքների ժամանակ մեծ քանակությամբ հայկական մշակութային ու գեղարվեստական արժեքներ են ոչնչացվել, այնուամենայնիվ, բավական մեծ թիվ են կազմում մեզ հասած մանրանկարներն ու լուսանցազարդերը: Հայկական մանրանկարչության վաղ շրջանը կորչում է դարերի խորքում։ Մեզ չեն հասել հայոց գրերի գյուտից (405 թ.) անմիջապես հետո ստեղծված նկարազարդ ձեռագրերը։
Հայկական մանրանկարչությունը աչքի է ընկնում մոնումենտալությամբ, պատկերներում առկա դեմքերի արևելյան տիպով, տեղական տարազով, հայկական մշակույթին բնորոշ զարդարվեստով։ Հայերեն ձեռագրերում ամենից շատ քրիստոնեական թեմաներով պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ գրքերը, կրոնական-ծիսական մյուս մատյանները և նաև ստեղծում էին պատվիրատուների դիմապատկերներ:
XI դարից, որը Բագրատունյաց վերելքի շրջանն էր մենք ունենք ավելի մեծ թվով նկարազարդ ձեռագրեր, բայց մանրանկարչության առավելագույն վերելքի ժամանակաշրջան է համարվում 13-րդ դարը, մասնավորապես Կիլիկյան մանրանկարչությունը: Ձեռագրերը ստեղծվել և տարածում են ունեցել հիմնականում թագավորական ընտանիքներում, ազնվականության և բարձրաստիճան հոգևորականության միջավայրում: Նաև գեղանկարչական ուղղություն է ներկայացնում Վասպուրականի մանրանկարչության դպրոցը, որի գործունեության հիմնական շրջանը XV-XVI դարերն են: Վասպուրականի ձեռագիր գիրքը հասանելի էր եղել հասարակության լայն խավերին:
Աղբյուրներ՝ Հայկական Մանրանկարչություն
Աղբյուրներ`
Գլաձորի համալսարան. հայ միջնադարյան մտքի կենտրոն
Տաթևի համալսարանը, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (Բջնեցի)
Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս
Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի
Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի
Հայ միջնադարյան պատմագիտություն
Մխիթար Գոշի գիտական ժառանգությունը. պատմություն և արդիականություն
Մեր մեծերը. Մխիթար Գոշ
Վ/Ֆ «Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները/Ջերմանց մխիթարություն/»
Վ/Ֆ «Թորոս Ռոսլին»
Մեր մեծերը. Սարգիս Պիծակ
Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը
Վ/Ֆ «Մոմիկ»
Վ/Ֆ «Հաղարծնի վանք»
Թուրքմենական տիրապետությունը Հայաստանում
Թուրք-պարսկական պատերազմները Հայաստանում և նրանց հետևանքները (1590-1639 թթ.)