Հայոց լեզու Դասարանական աշխատանք 11.10.2021

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ,  միակ, սայլակ:
                                          -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

                                             -ատ վերջածանցով

բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:

                                              -եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:

                                                    -կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:

                                                   -ե ածանցով
 փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

Ներարկել, վատաբանել, հանգցնել, ասպատակել մարել, հուսալքվել, փնովել, պղծել, սրսկել, հուսահատվել, ապականել, արշավել:

Եղրևանի, բաղձանք, բերկրանք, գոտեմարտիկ, յասաման, բնօրրան, խուփ, իղձ, հայրենիք, ըմբիշ, հրճվանք, կափարիչ:

Ապաշնորհ, միալար, անհեթեթ, վախկոտ, անթաքույց, անձիրք, փութկոտ, անընդհատ, արագաշարժ, անիմաստ, անսքող, անարի:

Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:

Երանգավառ, կիրթ, բերկրալից, իրական, տգեղ, անտաշ, թափառական, դժգույն, երևակայական, նստակյաց, թախծոտ, չնաշխարհիկ:

Մեղմ, համեստ, խորդուբորդ, անշուք, ընդարձակ, փորձառու, փոթորկուն, հակիրճ, զարդարուն, գոռոզ, ողորկ, անվարժ:

Խաղաղվել, նահանջել, ձերբակալել, վրդովվել, ազատել, ապաքինվել,  տարանջատվել,  հիվանդանալ, միավորվել, երկրպագել, հարձակվել, ատել:

Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
Կապնվել-կապվել
ձեռնտու-ձեռնատու
ութանասուն-ութսուն
տարկետում-տարեկետում
արժանավույն-արժանվույն
օրեկան-օրական
սնանկանալ-սննկանալ
վարկաբեկել-վարքաբեկել
երկպառակտություն-երկպառակություն
բարյացակամ-բարյացկամ
ներեղություն-ներողություն
ընտանեական-ընտանեկան
անձեռնմխելիություն-անձեռնամխելիություն
անձեռնոցիկ-անձեռոցիկ:

Հայոց լեզու Տնային աշխատանք 10.10.2021

Թարգմանչաց տոնին նվիրված նախագծերին ընդառաջ՝ թարգմանում ենք հայերեն որևէ օտարալեզու տեքստ սիրելի թեմայով:

“Նումիի և Նիկիի արկածները” գրքից մի հատված

Роковое недоразумение случилось в совсем обычный день, где-то к полудню, так что в нем приняло участие не более десяти человек. Большей частью это были ученики средних и старших классов, которые вволю потешались над уморительным с виду человечком, а еще больше – над его смешной речью.

Даже по голосу можно было определить, что человечку нет еще и двенадцати. Одет он был в нечто вроде скафандра, который сиял и переливался металлическим блеском, словно звезда с новогодней елки. Его фигурку можно было бы назвать стройной, если бы ее не портил вздувшийся на спине довольно внушительный горб, и карманы не оттопыривались бы от спрятанных в них бог весть каких интересных штуковин. Ибо, как известно, в карманах у детей не бывает ненужного или бесполезного. Это только взрослые держат в карманах всякую дребедень наподобие старых квитанций, использованных трамвайных билетов и бумажек с записанными номерами неизвестно чьих телефонов.

Через мутное стекло шлема было видно, как человечек, отчаянно гримасничая, шевелит губами. Похоже, ему было душно в этом неудобном колпаке, но он стоически терпел, так как собравшаяся вокруг него публика щедро воздавала ему за страдания веселыми подначками и здоровым хохотом.

Թարգմանություն

Ճակատագրական թյուրիմացություն տեղի ունեցավ մի շատ սովորական օր, մոտ կեսօրին, այդպես որ դրան մասնակցեցին ոչ ավելի, քան տասը մարդ: Մեծ մասը եղել էին միջին և ավագ դպրոցների սովորողները, ովքեր ծաղրում էին ծիծաղելի արտաքինով մի մարդուկին, իսկ ավելի շատ այդ մարդուկի ծիծաղելի խոսքի ձևով:

Նույնիսկ ձայնով կարելի էր ասել, որ այդ մարդուկը դեռ տասներկու տարեկան էլ չկար: Նրա հագին էր մի բան, որը նման էր տիեզերական հագուստին, որը շողում և փայլում էր մետաղական փայլով, ինչպես տոնածառի վրայի աստղը: Նրա կազմվածքը կարելի էր անվանել սլացիկ, եթե այն չփչացներ մեջքի, փքված և բավականին մեծ կուզը, և գրպանները դուրս չգային մեջը թաքցված Աստված գիտի ինչ հետաքրքիր բաներից: Քանի որ, ինչպես գիտենք, երեխաների գրպաններում չեն լինում ավելորդ կամ անօգուտ բաներ: Դա միայն մեծերն են իրենց գրպաններում պահում ամեն տեսակ աղբ, ինչպես հին կտրոններ, տրամվայի տոմսեր և թղթեր, որոնց վրա գրված են անհայտ հեռախոսահամարներ:

Մեկ րոպե անց սաղավարթի պղտոր ապակուց երեվաց, թե ինչպես մարդուկը, հուսահատորեն ծամածռվելով, շարժում էր շուրթերով: Երևի թե, նա խեղդվում էր այդ անհարմար, փոքր գլխարկի մեջ, բայց նա ստոիկորեն դիմանում էր, քանի որ իր շուրջ հավաքված ժողովուրդը մեծահոգաբար պարգևատրում էր իր չարչարանքների համար ուրախ կատակներով և ծիծաղով:

Երկրաչափություն Դասարանական աշխատանք 08.10.2021

Դասարանում՝

1․

Trapece (ne vienādsānu).JPG

 Տրված է՝ ∢A=44°, ∢C=104° 

Գտիր՝ ∢B,∢D

A+B=180o

<B=180-44=136o

C+D=180o

<D=180-104=76o

2․

Trapece (vienādsānu).JPG

 Հաշվիր ABCD սեղանի անկյունները, եթե ∢A=40°։

<A=<D=40o

A+B=180o

<B=180-40=140o

<B=<C=140o

<D=180-40=140o

3․

1.JPG

 Տրված է՝ AE=EB, CF=FD, BC=10 մ, AD=20 մ: Գտիր՝ EF-ը:

EF=BC+AD=10+20/2=15սմ

4․Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:5: Հաշվիր սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 8 սմ -ի: 

BC/AD=2/5

8/AD=2/5

40=2AD

AD=40/2=20

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 08.20.2021

Խմբագրական աշխատանքների օր

Կարգի ենք բերում ընկերներիդ աշխատանքները՝ ուղղելով ուղղագրական, կետադրական, այլ բնույթի սխալները:

  • Մենք դասարանում քննարկել ենք այդ թեման, և իսկապես հարց է առաջանում՝ իսկ հայերե՞նը. կարծիքները կիսվեցին: Հնարավոր է՝ դա զբոսաշրջիկների համար է, այսինքն, դա արել են, որ զբոսաշրջիկները գան և հասկանան գրածը, բայց այստեղ առաջանում է հարց. այդ զբոսաշրջիկը չէ՞ր եկել Հայաստան, որպեսզի հենց հայերենը ուսումնասիրի, ուրեմն դա տարբերակ չէ, իսկ գուցե դա այն պատխառով է, որ ուրիշ լեզուները ավելի տարածված են, բայց այդ դեպքում ինչու՞ չեն գործածում հայերենը, որ հայերենն էլ տարածվի: Մի պատասխանի մենք չեկանք: Ես էլ չեմ կարող հստակ ասել իմ կարծիքը, քանի որ ես էլ չեմ հասկանում, թե ինչու հայերենը ավելի չեն զարգացնում բուն Հայաստանում:
  • Հայերենով հնարավոր է արտահայտել ամեն ինչ և կարելի է գտնել ամեն բառի համարժեքը: Մարդիկ իրենց խանութի անունը դնում են “թարգմանված” անգլերեն բառերով, դա տգիտության արդյունք է:
  • Հայաստանում կան շատ սրահներ, արագ ճաշելու տեղեր, որոնք ունեն իրենց անունները։ Օրինակ՝ ուրիշ երկրներում խանութների անունները գեղեցիկ են լինում, իսկ Հայաստանում՝ ոչ։ Իմ կարծիքով բոլորն էլ տեսել են հայկական խանութներ, որոնց անունները գրված են անգլերեն բառեր, բայց հայատառ։ Օրինակ՝ <<Լանչ թայմ>> սա անգլեն բառ է, որը գրել են հայատառ։ Իմ կարծիքով հնարավոր է մտածել գեղեցիկ և համահունչ անուններ խանութների համար
  • Իմ կարծիքով կարելի է գրել հայերենով սակայն պետք է հասկանալ որ շատ հնարավորություն կա որ երբ մարդիկ ուզենան գնել ինչ որ մի բան այդ տեղից խանութի անունը նրանց կհամոզի որ այդ խանութ պետք չէ մտնել և առավել ևս որ այդ խանութի անունը ծիծաղելի հնչում։ Բայց իմ կարծիքով պետք չէ նայել խանութի տեսքին դա կարող է խափուսիկ լինել և ոչ թե խանութի տեսքին նայել այլ պետք է իմանալ թե ինչ որակի է այդ խանութի ապրանքը։

Հայոց լեզու Տնային աշխատանք 07.10.2021

  1. Կարդա տեքստը.
    -Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։
    Կլինեք, հանդիպել եք, ավերել էին, փոխառել ենք, ունեցել ենք:

    -Որոշիր այսպիսի, սովորության, ճերմակ, նույն, կես, հետաքրքրական բառերի քերականական հատկանիշները։
    Այսպիսի-դերանուն, ցուցական
    Սովորության-գոյական, իրանիշ, վերացական, հասարակ, եզակի, անշունչ, սեռական հոլով, ա ներքին հոլովման
    Ճերմակ-ածական, որակական
    Նույն-դերանուն, ցուցական
    Կես-գոյական, իրանիշ, նյութական, հասարակ, եզակի, անշունչ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման
    Հետաքրքրական-ածական, հարաբերական

    -Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։
    Պարզ-քայլ, բարդ-դասընկեր, ածանցավոր-ուշադրություն, բարդածանցավոր-օգտագործվող

    -Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած, արևմտահայերեն, պարսկերեն բառերում։
    Հանդիպած-հանդեպ բառի ե դարձել է ի
    Արևմտահայերեն-մուտք բառի ու և ք սղվել են
    Պարսկերեն-պարսիկ բառի ի սղվել է
  2. Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Րաֆֆի-գրող
Հովհաննես Թումանյան-գրող
Հակոբ Օշական-գրող
Հրաչյա Աճառյան-լեզվաբան
Պերճ Զեյթունցյան-գրող
Արշակ Երկրորդ-արքա
Անահիտ-դիցուհի
Մելպոմեն-աստվածուհի

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-
Տաղ էինք ասում։
 (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պետ թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

Կենսաբանություն Տնային աշխատանք 07.10.2021

Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:

Լրացուցիչ աշխատանք:

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի աշխատանքը։ Նյարդային համակարգի միջոցով մարդը գիտակցում է, մտածում է, խոսում է և դրանով է պայմանավորված վարքագիծը։

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։
Ծայրամասային նյարդային համակարգը կառավարում է կենտրոնական նյարդային համակարգի այլ նյարդեր։

Նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:

Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:
Շարժիչ  նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:
Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր:

Այն բաժանվում է մարմնական և վեգետատիվ համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։

Նյարդային հիվանդություններ

Նյարդային հիվանդությունների պատճառներն են՝ ժառանգությունը, ուռուցքները, վարակները, դեգեներատիվ հիվանդությունները և այլն:
Նյարդային հիվանդությունների ախտանիշներն են՝ գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, տեսողության, լսողության, հոտառության, համի զգացողության իջեցում կամ բացակայություն, թուլություն, խոսքի խանգարում, ցավեր, տագնապ, հիշողության իջեցում կամ բացակայություն և այլ ախտանիշներ:

Հարավայի Եվրոպա

Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պայմաններով և բնությամբ, պատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով։