Գրականություն Տնային աշխատանք 30.11.2021

Ավարտին հասցնել նովելի ընթերցումը, պատրաստ լինեն այն բանավոր ներկայացնելուն:

Ընտրել թեմաներից մեկը, վերլուծել նովելը:

Երջանիկ մահվան մեկնաբանությունները նովելում

Իմ կարծիքը նովելի հերոսուհու մասին

Բժշկի և տիկնոջ տեսակետները կյանքի մասին

այլ

Բժշկի կարծիքով երջանիկ մահը, դա վերջին պահերին սիրած մարդու կողքին լինելն է, բայց իմ կարծիքով հերոսուհին շատ սխալ է եղել, որ չի հետևել իր առողջությանը։ Նա կարող էր ուրիշ սիրած և հարազատ մարդու գտնել, որի պատճառով նրա առողջությունը չէր վատանա։

National Robin Day

National Robin Day is an annual nationwide event raising awareness of small birds and other wildlife in winter and how you can help them through this tough time of year.

On 21st December, National Robin Day will bring people together, inspiring them to take action for wildlife. Ruby Robin is the star of National Robin Day.  The nation’s favourite bird, robins symbolize the festivities of Christmas time. The cold winter months are especially tough for animals; as temperatures drop and food becomes scarce, wildlife such as garden birds need a little extra help.

Whether it’s building a bird feeder, making a wildlife-friendly space in your garden, or holding a fundraising event, every small action goes a long way to helping Ruby Robin and her friends.

Everyone can get involved, it’s really easy for your workplace, school or group of friends to take part, we’ve got loads of tools to help get you started.

Website

Կոնֆլիկտ | Պատմություն 29.11.2021

Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների մեջ բացասական էմոցիաներ առաջացնող ամենահաճախ հանդիպող երևույթներն են, որովհետև մարդիկ սոցիալական էակներ են և հետաքրքրված են սոցիումում սեփական անձի ընկալման ասպեկտներով: Տարբերում ենք երկու տեսակի կոնֆլիկտներ՝ ներանձնային և միջանձնային: Ներանձնային կոնֆլիկտները ներքին տարբեր մղումների միջև բախումներն են՝ տեսակետների և ցանկությունների, բարոյական ընկալումների և պահանջմունքների, հնարավորությունների և կարողությունների: Ներքին կոնֆլիկտները կարող են գիտակցվել և չգիտակցվել: Միջանձնային կոնֆլիկտներն ավելի հեշտ են լուծելիությանց տեսանկյունից, սակայն ավելի շատ լարվածության առիթներ են ստեղծում: Ներքին կոնֆլիկտները հարթելը ավելի հաճախ մասնագիտական միջամտություն են պահանջում, քանի որ այս կոնֆլիկտները հաճախ գիտակցված չեն:

Կոնֆլիկտների լուծման համար շատ կարևոր է վերլուծել դիմացի մարդու կամ առհասարակ մարդկանց վարքի պատճառները: Սովորաբար կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ կարծում են, որ կոնֆլիկտի մյուս կողմում գտնվող մարդը ցանկանում է իրենց վնասել: Սակայն մեծ հաշվով մարդիկ վարվում են այս կամ այն կերպ միայն իրենց ներքին մղումներից և իրենց սեփական խնդիրները լուծելու համար: Այսինքն՝ իրենց վարքը հիմնականում պայմանավորված է իրենց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն: Կոնֆլիկտային իրավիճակներում շատ օգտակար է ռեալացնել սեփական ակնկալիքները: Երբ մենք զգալիորեն պակասեցնում ենք մեր ակնկալիքները, բնականաբար կոնֆլիկտի առիթը նույնպես նվազում է: Շատ կարևոր է վերլուծել մեր ակնկալիքների իրատեսականությունը: Կոնֆլիկտները լուծելուն շատ է օգնում այն գաղափարը, որ ճշմարտությունը տարբեր է: Այս իրավիճակին համապատասխան մի ասույթ կա. «Այս աշխարհում երեք ճշմարտություն կա՝ իմ ճշմարտությունը, քո ճշմարտությունը և ճշմարտությունը»: Այս գիտակցումն օգնում է կոնֆլիկտային իրավիճակներում լինել ավելի հանդուրժող և ճկուն:

Հանրահաշիվ Դասարանական և Տնային աշխատանքներ 29.11.2021

Առաջադրանքներ՝ 135 – 145

ա) 25:24=21

բ) 37:38=3-1

գ) 59:5=58

դ) 103/10=102

ե) 57/513=5-6

զ) 812/810=82

ա) a7:a3=a4

բ) a8:a12=a-4

գ) a6:a=a5

դ) a12/a4=a8

ե) a20/a22=a-2

զ) a20/a=a19

ա) 102/122=(10/12)2

բ) 43/56=43/(52)3=(4/25)3

գ) 254/78=254/(72)4=(25/49)4

դ)

ե)

զ)

Գրավոր աշխատանք, Հայոց լեզու 29.11.2021

  1. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:
    • Սիրուն երազ, երեխայի ձայն, աշնան քամի բառակապակցությունները, ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելության, գոյականական են, ըստ կազմության՝ պարզ, ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի՝ ազատ: Ահա նմանատիպ ևս մի քանի բառակապակցություն՝ ոսկե ականջօղ, հայրիկի աշխատանք, ձմեռային արձակուրդ:
    • Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, բացականչական, հրամայական, հարցական: Հիմա կներկայացնեմ երկուական օրինակ յուրաքանչյուր տեսակից.
      • 1) Աննան գնում էր տուն: Նա հոգնած եկավ տուն:
      • 2) Հե՜յ, մի գնա: Վա՜խ, ինչ գեղեցիկ վայ է:
      • 3) Արագացրու՛, ջուր բեր: Բարձրացի՛ր վերև:
      • 4) Ինչու՞ ես դու այստեղ: Ինչպե՞ս ես քեզ զգում:
    • Նախադասությունները, ըստ կազմության, լինում են պարզ և բարդ: Այս երկու տեսակների տարբերությունն այն է, որ պարզ նախադասությունը ունի մեկ ստորոգյալ, իսկ բարդը մեկից ավել: Տեսակներից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները:
      • 1) Պարզ նախադասությունները լինում են ընդարձակ և համառոտ: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
        Ընդարձակ-Հեռուստացույցը քամուց անջատվեց: Ծաղիկը արևից չորացավ:
        Համառոտ-Քույրս գնաց: Նա սովորեց:
      • 2) Բարդ նախադասությունները լինում են ստորադասական և համադասական: Ահա մի քանի օրինակ յուրաքանչյուր տեսակից.
        Ստորադասական-Նա չգնաց աշխատելու, որովհետև ուժեղ հիվանդ էր: Ես իջա դուրս, քանի որ տանը ձանձրացա:
        Համադասական-Ես իջա բակ և ընկերոջս տեսա: Նա գնաց դպրոց և հետո տուն:
    • Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով: Օրինակ՝ և, ու, բայց, կամ, իսկ:
    • Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով: Օրինակ՝ Ես զարմացա, երբ տեսա նրան:
  2. Կետադրի՛ր տեքստը՝ ուղղելով նաև ուղղագրական սխալները:
    • Հովհաննեսի սիրելի առարկաններից են. մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան: Քույրն էլ է սիրում սովորել՝ ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդհատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի՝ գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին՝ հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թէ զբաղվում են անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի՝ ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր՝ անհանգստացնում էր նրանց սովորելը:
  3. Մգեցնում ենք տեքստի բոլոր ենթակաները, շեղատառ ենք դարձնում բաղադրյալ ստորոգյալների ստորոգելիները:

     Հովհաննեսի սիրելի առարկաններից են. մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան: Քույրն էլ է սիրում սովորել` ակնհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովհաննեսի գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկները ոչ թե անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի` ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովհաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր` անհանգստացնում էր նրանց սովորելը:
  4. Կազմում ենք բառակապակցություններ, որոնք կլինեն.
    • պարզ, կայուն՝ վերաիմաստավորված, բայական,
      Քիթը կախ
    • բարդ, կայուն՝ ոչ վերաիմաստավորված, գոյականական,
      Ամերիկայի Միացյալ Նահանգներ
    • պարզ, ազատ, թվականական,
      Մինչև տասներեքը
    • բարդ, ազատ, ածականական:
      Ալ կարմիր զգեստ:
  5. Կազմում ենք նախադասություններ, որոնք կլինեն.
    • Պատմողական, պարզ, ընդարձակ, գոյական ստորոգելիով,
      Ծովում լողացողը մայրիկն էր:
    • Հարցական, պարզ, համառոտ, դերանուն ստորոգելիով,
      Նկարում հաստա՞տ ես եմ:
    • Հրամայական, պարզ, ընդարձակ, սահմանական եղանակի պարզ ստորոգյալով,
      Իջի՛ր ներքև, նվերդ այստեղ է:
    • Պատմողական, բարդ, ստորադասական, առնվազն մեկ դերանուն-ենթակայով,
      Մենք գնացինք խանութ, որպեսզի Նոր Տարվան պատրաստվենք:
    • Պատմողական բարդ, համադասական, առնվազն մեկ գոյական-ենթակայով,
      Նրա պատճառով սեղանը ջարդվեց և ստիպված նորը գնվեց:
    • Պատմողական, պարզ, ընդարձակ, դերբայ-ենթակայով և դերբայ-ստորոգելիով:
      Պետք է մաքուր օդ շնչել և կառողջանաք:

Հայոց լեզու Տնային աշխատանք 28.11.2021

Ընտրում ենք թեմաներից մեկը, ստեղծագործում.

  • Այս աշնանից մնացածը
  • Ձմեռ կգա…
  • Թե ձյունը մաքրեր աշնան հետքերը…
  • Հրաժեշտ աշնանը
  • այլ

Ձմեռ կգա

Շատ էի սպասել ձմռանը և ահա մի քանի օրից այն գալու է: Ես շատ եմ սիրում ձմեռը, քանի որ այդ ժամանակ ամենագլխավոր տոներից մեկն ենք նշում՝ Նոր Տարին: Շատ եմ սիրում, երբ մենք՝ բակի երեխաներս իջնում ենք և խաղում ենք, ձնեմարդ ենք սարքում: Նաև շատ եմ սիրում այն զգացմունքը, երբ դուք արդեն պատրաստվում եք Նոր Տարվան՝ գնում եք շատ խանութներ, համեղ ուտեստներ եք պատրաստում և ամենավերջում նստում ամբողջ ընտանիքով մեծ սեղանի շուրջ, միացնում եք հեռուստացույցը և սպասում, մինչև դառնա ժամը տասներկուսը…

English Homework 28.11.2021

English in Mind, pages 23, 24, 25,
Grammar adverbs/comparative adverbs, page 23 ex. c, e, f
Page 24 “A marathon”, read the dialogue and correct the sentences
Page 25, Everyday English

Page 23

Page 24

1 Joel thinks his dad isn’t enthusiastic about sports.

2 Joel’s dad finished the marathon, and Joel wasn’t impressed with his time.

3 He was slower than everyone in the race.

4 Pete doesn’t think he is a better runner than Joel’s dad.

5 Debbie and Pete doesn’t think it’s ridiculous to run a marathon in seven hours.

Page 25

1 Joel

2 Joel

3 Pete

4 Pete

5 Joel

6 Jess

Հանրահաշիվ Տնային աշխատանք 28.11.2021

Տանը՝ 127, 133, 134

ա) a3 * a4 = a7

բ) a4 * a = a5

գ) a13 : a6 = a7

դ) a12 : a = a11

ե) (a4)6 = a24

զ) (a2)5 = a10

է) a7 * b7 = ab14

ա) 23*24=27

բ) 5*56=57

գ) 43*42*4=46

դ) 72*7*75=78

ե) 36*37*3*3=315

զ) 64*64*63*62=613

է) 112*112*112=116

ը) 93*96*92*94*9=915

ա) a5*a4=a9

բ) a3*a8=a11

գ) a10*a=a11

դ) a*a7=a8

ե) a*a=a2

զ) a10*a=a11

Հայոց լեզու Դասարանական աշխատանք 26.11.2021

Կետադրում ենք նախադասությունները, որոշում տեսակները, գլխավոր անդամները։

  • Նրա սիրելի գույներն են կարմիր, դեղին, կանաչ։
    Նրա սիրելի գույներն են` կարմիր, դեղին, կանաչ։
  • Լևոնի լավ մասնագետ լինելը բոլորը գիտեին։
    Լևոնի լավ մասնագետ լինելը բոլորը գիտեին։
  • Գրողի հայրենի տուն վերադառնալը փոխեց ամեն ինչ
    Գրողի՝ հայրենի տուն վերադառնալը փոխեց ամեն ինչ
  • Բարեկամիս Լևոնի ճամփորդության գնալն անսպասելի էր։
  • Փոքրիկի հավաքած ցախն այրելը փրկեց բոլորին։
    Փոքրիկի հավաքած ցախն այրելը փրկեց բոլորին։
  • Սուրհանդակի գլուխ տալը տպավորեց իշխանին։
  • Հավաքեցինք իրերն ու գնացինք հայրիկի փայտից շինած տնակը վերջին անգամ տեսնելու։
  • Քո ասած Ինձ համար միևնույն է խոսքն ինձ հիասթափեցրեց որոշեցի հեռանալ։
  • Նախագծին մասնակցել են
    Դ. Սարգսյանը
    Վ. Սերոբյանը
    Ն. Խաչատրյանը
    Նախագծին մասնակցել են.
    Դ. Սարգսյանը,
    Վ. Սերոբյանը,
    Ն. Խաչատրյանը:

Առաջադրանքը կատարելուց հետո ամփոփում ենք սովորածը նախադասության ենթակայի կետադրության մասին։

Հենաշարժիչ համակարգ | 25.11.2021

Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը։

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութ։

Մեր մարմնի հենարանը ողնաշարն է: Հիմնական մասը ողն է: Մարդկանց մոտ դրանք 32-34 են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն ողերի որոշակի քանակ: Պարանոցային հատվածում կա 7 ող, կրծքայինում՝ 12, գոտկայիում՝ 5, սրբանայինում` 4, պոչուկայինում` 4-5:

Կրծքային և գոտկային ողերը ունեն ելուստներ՝ երկու լայնակի և մեկ փուշելուն: Մկանա-կապանային համակարգով ողերին են միացվում անրակները, թիակները, բազկոսկրերը, նախադաստակի և դաստակի ոսկորները և մատների ֆալանգները: Գոտկային ողերը իրենց վրա են վերցնում մարմնի ամբողջ ծանրությունը և ամբողջ ողնաշարի գլխավոր հենարանն են:

Ողնաշարի ձևը հիշացնում է լատինական “S” տառը, քանի որ ունի բնական, ֆիզիոլոգիական թեքություններ: Դրանք չորսն են: Դրանք ձևավորվում են երեխայի ծննդյան պահից սկսած: Երեք կամ չորս շաբաթվանից, երբ երեխան սկսում է ինքնուրույն պահել գլուխը, ձևավորվում է պարանոցային լորդոզ: Կես տարվանը երեխան կարողանում է հստակ նստել և ձևավորվում է կրծքային կիֆոզ: Երբ երեխան սկսում է կանգնել և սովորել քայլել, իսկ դա մոտավորապես տաս կամ տասնմեկ ամիս է, ձևավորվում է գոտկային լորդոզ: Մինչև յոթ տարեկանը, վերջնական ձևավորվում են ողնաշարի բոլոր ֆիզիոլոգիական թեքությունները:

Հենց թեքություններն են սահմանում մարդու կեցվածքը: Գոյություն ունեն դրա տարբեր տեսակներ՝ նորմալ կեցվածք, որի ժամանակ կրծքավանդակի մակերևույթը դուրս է ցցվում որովայնի մակերեսից: Կա նաև բավարար կեցվածք կամ կլորացված մեջք, երբ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ որովայնը զգալիորեն ցցված է կրծքավանդակի վրա: Կա վատ, ծուռ կեցվածքը կամ կլոր մեջք: Այս դեպքում գլուխը առաջ է եկած, կուրծքը ներս է ընկած, կեցվածքը ծուռ է: Բացի դրանից լինում են ուրիշ ախտաբանական կեցվածքներ: Սակայն սխալ կեցվածքի ձևավորումից կարելի է խուսափել: