Ռուսաստանի Դաշնություն

Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները

Դասի հղումը
Այլ հղումներ 123

Ռուսատանի սահմանները

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում
    Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է ոչ միայն իր տարածքի մեծությամբ, այլև բնակլիմայական պայմանների ու ռեսուրսների բազմազանությամբ: Բազմազան են նախ և առաջ մակերևույթի ձևերը: Իրենց մեծությամբ առանձնանում են Արևելաեվրոպական կամ Ռուսական հարթավայրը, Արևմտասիբիրական դաշտավայրը, Մերձկասպյան ցածրավայրը և Միջինսիբիրական սարահարթը, տարբեր բարձրության հզոր լեռնաշղթաներ ու ընդարձակ բարձրավանդակներ, որոնց կարելի է հանդիպել Ռուսաստանի անծայրածիր տարածքում: Մակերեսով տիրապետողը հարթավայրերն են:
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Բնակչություն

Դասի հղումը

Բնակչության թվաքանակի հաշվիչՌուսատանի բնակչության սեռատարիքյին բուրգը 

Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը
Շատ են Ռուսաստանում տարբեր երկրներից մարդիկ: Նրանք հիմնականում գալիս են աշխատանք փնտրելու:
Ինչպես են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները
Ագլոմերացիաները առաջացել են խորհրդային տարիների ժամանակ: Դրանք առաջանում են քաղաքների շուրջը, օրինակ Մոսկվայի, Սանտկ-Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի և այլն:
Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը
Անհամաչափ բաշխումը պայմանավորված է կլիմայի հետ: Ռուսաստանում կան վայրեր, որտեղ կլիման սառն է և բնակչությունը այնտեղ քիչ է (մոտ 20%): Իսկ այն տեղերում, որտեղ կլիման նորմալ է կամ տաք է բնակչությունը շատ է (մոտ 80%)

Տնտեսություն

Դասի հղումը

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները
    Ռուսաստանի զարգացման նախադրյալներն են բնակլիմայական պայմանները և ռեսուրսների բազմազանությունը: Բազմազան են երկրի մակերևույթի ձևերը: Շատ են օգտակար հանածոները՝ սև և գունավոր մետաղները, ածուխը, նավթը, բնական գազը և ալմաստի պաշարները: Ռուսաստանը նաև քիմիական հումքի խոշոր պաշարներ ունի: Ռուսաստանը հարուստ է ջրային ռեսուրսներով: Տարածում ունեն հողաբուսական ծածկույթը և կենդանական աշխարհը:
  2. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Ռուսաստանը ունի վառելիքաէներգետիկ բազա: Հայտնի են նավթարդյունաբերությունը, գազի արդյունաբերությունը, ածխի հանույթը, մետաղների արդյունաբերությունը և այլն: Բազմաճյուղ է մեքենաշինությունը՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը: Նաև անասնապահությունը և բուսաբուծությունը:

  1. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում

Ռուսաստանը ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներից է։ Ռուսաստանը հայտնի է տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։

Հայոց լեզու Ուսումնական աշուն

Ընթերցանություն

Կընթերցես այն, ինչ դու ես ցանկանում: Ընթերցելուց հետո ստեղծագործությունը կարող ես ներկայացնել առաջարկված տարբերակներից մեկով.

  • Գրավոր վերլուծություն
    • Կպատմես ստեղծագործության ու հեղինակի մասին,
    • Կներկայացնես քեզ համար ամենասիրելի մտքերը,
    • Կառանձնացնես ստեղծագործության գլխավոր ու երկրորդական գաղափարները,
    • Եթե կան կերպարներ, կբնութագրես նաև նրանց,
    • Եթե ստացվի, կհամեմատես ծանոթ այլ ստեղծագործությունների հետ՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները:

Ես այս արձակուրդի ընթացքում կարդացել եմ մի շատ հետաքրքիր գիրք, որը կոչվում է “Զոլավոր Գիշերազգեստով Տղան”: Այն մի տղայի և նրա ընտանիքի մասին է, որոնք Բեռլինում էին ապրում, բայց հետո տղայի՝ Բրունոյի հայրիկի աշխատանքի պատճառով տեղափոխվեցին մի անհայտ և հեռու տեղ, որտեղ ապրում էին մի տանը, որը կոչվում էր Աստ-Վերցնեն: Ի դեպ, Բրունոն ծնվել էր ֆաշիստների ընտանիքում, և նրա հայրիկը ղեկավարում էր մի ճամբար, որտեղ շատ զինվորներ կային և հրեաներ:
Բրունոն շատ էր սիրում հետազոտություններ անել և ապագայում ուզում էր դառնալ հետազոտող: Այդպես նա որոշեց հետազոտել իրենց նոր տունը և ցանկապատի երկայնքով քայլում էր՝ փորձելով գտնել մի հետաքրքիր բան, որը վերջի վերջո գտավ: Նա գտավ մի տղայի, որը միայնակ նստած էր ցանկապատի մոտ: Բրունոն որոշեց մոտենալ և ծանոթանալ այդ տղայի հետ, քանի որ իր երեք մտերիմ ընկերները մնացել էին Բեռլինում: Պարզվեց, որ այդ տղայի անունը Շմուել էր, և նա հրեա էր: Բրունոն ընկերացավ այդ տղայի հետ, և նրանք ամեն օր տեսնվում էին՝ խոսելու: Նա նկատել էր, որ Շմուելն ամեն օր ավելի նիհարում էր, և տեսքը վատանում էր և որոշեց իր հետ ուտելիք բերել՝ ընկերոջը կերակրելու:
Այդպես նրանք մոտ մեկ տարի ապրեցին Աստ-Վերցնենում, և Բրունոն արդեն սովոր էր այս միջավայրին: Նա շատ էր մտերմացել Շմուելի հետ, բայց այդ ընկերությունը գաղտնի էր, քանի որ եթե ծնողները իմանային, որ իրենց որդին հրեայի հետ է խոսում, դա շատ վատ կարող էր ավարտվել:
   Բրունոյի մայրիկը շատ էր կարոտում Բեռլինը և անընդհատ վիճում էր ամուսնու հետ, որ այս տեղը վատն է և՛ իր, և՛ երեխաների համար, և մի օր վերջապես հասավ իր ուզածին: Մայրիկը, Բրունոն և Գրետելը՝ Բրունոյի քույրը, պետք է վերադառնային Բեռլինի տուն և կարող է ընդմիշտ այնտեղ մնային: Այդ վատ նորությունով Բրունոն եկավ իր ընկերոջ մոտ և հայտնեց այն: Շմուելը շատ էր տխրել, և դա նկատելով՝ Բրունոն որոշեց մի լավ բան անել: Բրունոն ասաց Շմուելին, որ նա կարող է հագնել այդ ճամբարի զոլավոր գիշերազգեստներից մեկը և մտնել ցանկապատի այն կողմ՝ տեսնելու, թե ինչ կյանք է այնտեղ և հետազոտություն կատարելու: Այդպես հաջորդ օրը Շմուելը բերեց այդ գիշերազգեստից, Բրունոն այն հագավ և մտավ ցանկապատի ցանցի տակով դեպի մյուս կողմը: Մի քիչ քայլելուց հետո անձրև սկսվեց, և նրանց շրջապատեցին զինվորները, որոնք հրամայեցին բոլոր հրեաներին այդտեղ հավաքվել և քայլքին մասնակցել: Դրանից հետո նրանք մտան մի փոքր սենյակ, որտեղ պետք է գիշերեին:
Դրանից հետո ոչ ոք չէր կարող գտնել Բրունոյին: Զինվորները տան ամեն անկյունը, հարևան գյուղերը, շրջակայքը նայեցին, բայց ոչինչ չգտան, բացի թողած շորերից՝ փոխվելուց հետո: Մեկ տարի հետո հայրիկը դեռ աշխատում էր այդտեղ և որոշեց քայլել ցանկապատի երկայնքով և գտավ այդ շորերը, որից հետո նորից սկսեց մտածել, թե ուր կարող էր իր որդին գնալ: Ամեն ինչ հասկանալով՝ նա նստեց գետնին, որտեղ առաջ նստում էր Բրունոն:
Այսքանով ավարտվում է պատմությունը: