- Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
- ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:
- Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
ա) Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
բ) Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
գ) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
- Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
- Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս: Այն հիմնականում թիթեռներով է սնվում: - Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը: Այն ունի չորս հազար տեսակ: - Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Առավել արժեքավոր է մի տեսակ: Նրա հոտը շարունակ փոխվում է: - Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը:
- Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Արդեն գիտական պատասխան կա այդ հարցին: Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
- Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում: