Հարցեր և առաջադրանքներ | 09.12.2021

  1. Գրել տաս հետաքրքիր փաստ մարդու կմախքի մասին։

    1.  Համարվում է, որ չափահաս մարդու օրգանիզմում 206 ոսկր կա, երեխայի մոտ դրանք 300-ն են: Դա բացատրվում է նրանով, որ մեծանալու ընթացքում որոշ ոսկրեր սերտաճում են՝ ավելի մեծ ոսկրեր կազմելով: Որոշ մասնագետներ, սակայն, պնդում են, որ որոշել մարդու ոսկրերի ստույգ թիվը հնարավոր չէ:

2.  Ամեն 5-րդ մարդու մոտ ողերի քանակն այլ է:

3.  Ամեն 20-րդ մարդու մոտ ավելորդ ողեր կան, ընդ որում՝ տղամարդկանց մոտ այս շեղումները հանդիպում են ավելի հաճախ, քան կանանց մոտ:

4.  Առավել հաճախ կոտրվող ոսկրն անրակն է: Նաեւ շատ հաճախ են կոտրվում ձեռքերի ոսկրերը, դաստակի ոսկրերը, ոտքերի մատների ոսկրերը:

5.  Մարդու կմախքը կազմող ոսկորների գույնը իրականում շատ հեռու է սպիտակից, այն ավելի մոտ է շագանակագույնին: Որպես ցուցանմուշ օգտագործվող ոսկորները սպիտակ գույն ունեն՝ այն ձեռք են բերում հատուկ մշակման արդյունքում։

6.   Ամենակարճ ոսկրն ականջի ոսկրիկն է, որը գտնվում է միջին ականջում եւ թմբկաթաղանթի տատանումները փոխանցում է ներքին ականջի զգայուն բջիջներին: Ոսկրիկն աշխատում է լծակի պես՝ ավելացնելով ձայնային ալիքների ճնշումը, դրա երկարությունը 2-4 մմ է:

7. Մարդու մարմնի ամենաերկար ոսկրը ազդրի ոսկրն է: Դրա երկարությունը կազմում է մարդու հասակի 27,5 տոկոսը:

8. Չափահաս մարդու ոսկրային զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 15 տոկոսը։

9. Մեր կմախքի բջիջները մշտապես թարմանում են, ինչի արդյունքում ամեն 7 տարին մեկ մենք միագամայն նոր կմախք ենք ստանում, որը ոչ մի ընդհանուր բջիջ չունի այն կմախքի հետ, որը կար 8 տարի առաջ:

10. Մեր ոսկորները իրականում շատ ավելի բարդ են, քան թվում են: Գանգը, օրինակ, բաղկացած է 29 ոսկորներից, որոնց մեծ մասը միասին աճում են, երբ երեխան մեծանում է:

2. Ինչ է իրենից ներկայացնում ողնուղեղը։

Մարդու ողնուղեղից դուրս են գալիս երեսունմեկ զույգ խառը նյարդեր, որոնք կազմված են զգայական և շարժողական նյարդաթելերից: Ողնուղեղային նյարդերն ու դրանց ճյուղերն ուղղվում են դեպի մկանները, ոսկրեր, մաշկ և որոշ ներքին օրգաններ: Տեղեկատվությունն այդ օրգաններից զգայական նյարդերով հասնում է ողնուղեղի գորշ նյութին, որտեղ վերլուծվում է ստացված ազդակները և հաղորդվում շարժողական նյարդերին:

3. Գրել հետաքրքիր փաստեր ողնուղեղի մասին։

4. Գրել տաս հետաքրքիր փաստ սրտի մասին։

1. Միջին տարիքի մարդու սիրտը բաբախում է մոտավորապես րոպեյում 72 անգամ, մեկ օրվա մեջ 100 000 անգամ, 36 500 000 անգամ տարում և 2,5 միլիարդ անգամ ամբողջ կյանքում;

2. Խոհանոցի ծորակը պետք է ամբողջ ճնշումով բացված լինի 45 տարվա ընթացքում, որպեսզի կարողանա այնքան ջուր բերել, որքան որ սիրտը արյուն է ներմղում մարդու միջին տևողությամբ կյանքում:

3. Սրտի ներմղած արյան ծավալը կարող է տատանվել մեծ միջակայքում՝ 5-ից մինչև 30 լ րոպեյում:

4. Ամեն օր սիրտը այնքան էներգիա է արտադրում, որքան հերիք կանի ավտոմեքենայով 32կմ գնալու համար:  Ամբողջ կյանքում արտադրված էներգիան հավասարազոր է դեպի լուսին գնալ գալուն:

5. Քանի որ սիրտը արտադրում է իր սեփական էլեկտրական իմպուլսը, այն կարող է շարունակել բաբախել նույնիսկ այն ժամանակ, երբ այն առանձնացված է մարմնից: Այն կբաբախի այնքան, որքան կհերիքի ստացվող թթվածինը:

6. Սաղմի սրտի հաճախականությունը (պուլս) մոտավորապես կրկնակի անգամ արագ է , քան մեծահասակների մոտ՝ մոտավորապես 140 զարկ րոպեյում: Այն ժամանակ, երբ սաղմը արդեն 12 շաբաթական է, նրա սիրտը արդեն օրական ներմղում է 28լ արյուն:

7. Սիրտը արյամբ է մատակարարում գրեթե ողջ՝ մոտավորապես 75 տրիլիոն բջիջներին: Արյան մատակարարումը բացակայում է միայն աչքի եղջրաթաղանթում:

8. Միջին տևողությամբ ամբողջ կյանքում սիրտը մղում է ավելի քան 5,7 մլն լ արյուն:

9. Արյան 5% պաշար գտնվում է սրտում, 15-20% ներմղվում է դեպի ուղեղ և կենտրոնական նյարդային համակարգ, իսկ 22% արյուն ներմղվում է դեպի երիկամներ:

10. Սրտի թակոցը կատարվում է այն ժամանակ, երբ փակվում են սրտի փականները:

5. Գրել մի քանի հետաքրքիր փաստ գլխուղեղի մասին։

  1. Ուղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ, երբ մարդ քնած է լինում:
  2. Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ:
  3. Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:
  4. Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:
  5. Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ, երբ հիվանդը գտնվում է գիտակից վիճակում:

Հայոց լեզու Տնային աշխատանք 09.12.2021

  • Համացանցից կընտրես փոքրիկ տեքստ Ամանորի մասին, կտեղադրես պահանջի տակ,
  • կմգեցնես նախադասությունների գլխավոր անդամները,
  • շեղատառ կդարձնես երկրորդական անդամները,
  • շեղատառ դարձնելուց հետո նաև կմգեցնես գոյականական անդամի լրացումները:

Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկոլասի հետ կապված ավանդույթների վրա:
Սանտա Կլաուսն ապրում է Հյուսիսային բևեռում իր կնոջ հետ, որտեղ ամբողջ տարին անցկացնում է նվերներ պատրաստելով և դրա մեջ նրան էլֆերն են օգնում: Այնտեղ նա նամակներ է ստանում երեխաներից՝ Սուրբ Ծննդյան նվերներ խնդրելով։ Սուրբ Ծննդյան նախօրեին նա իր սահնակը լցնում է խաղալիքներով և թռչում աշխարհով մեկ՝ ութ հյուսիսային եղջերուներով՝ կանգ առնելով յուրաքանչյուր երեխայի տան մոտ։ Սուրբ Ծննդյան գիշերը Սանտան սահում է ծխնելույզից ներքև և թողնում նվերները՝ թարմանալով երեխաների թողած կաթով և թխվածքաբլիթներով:

Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

1.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով:

2.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:

3.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:

Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

Բանաձևեր՝ a=v/t, a=v0/t

5․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:

Մարմնի շարժման արագությունը յուրաքանչյուր 1վ-ում փոփոխվում է 1 մ/վ-ով և արագացման միավորը նշանակում են՝ 1 մ/վ2:

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

Հավասարաչափ շարժման բանաձև՝ s=vt

Շարժման արագության բանաձև՝ v=s/t

 Սովորել՝ Է. Ղազարյանի 8-րդ դասարանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ8

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանքներ 09.12.2021

314ա,դ, 315, 316, 320

ա)

S=a*h=12*15=180սմ2

դ)

a=21a/ 1/2a=21/ 1/2=10,5

S=12*13=156սմ2

90o-ի դիմաց գտնվող կողմը հավասար է ներքնաձիգի կեսին:

BH=12:2=6սմ

S=6*13=78սմ2

△BNC-ն ուղղանկյուն եռանկյուն է

30o-ի դիմաց գտնվող կողմը հավար է ներքնաձիգի կեսին, ուրեմն՝

BC=BN*2=3*2=6սմ

S=BM*BC=2*6=12սմ2