- Կատարում ենք առաջադրանքները:
- Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ`
… ջրով լվացվեց: Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:
… ծաղիկներն օրորվում են … զեփյուռից:
Բուրավետ ծաղիկներն օրորվում են մեղմ զեփյուռից:
… Գետը ողողել էր … քաղաքի տներն ու պարիսպները:
Հեռվից եկող գետը ողողել էր փոքրիկ քաղաքի տներն ու պարիսպները:
… ճանապարհորդը պատմում էր … անապատի մասին:
Ոգևորված ճանապարհորդը պատմում էր չոր անապատի մասին:
Գետը … շղարշով էր ծածկվել:
Գետը կեղտոտ շղարշով էր ծածկվել:
Լեռների … ստվերները ծածկել էին … դաշտերն ու հովիտները:
Լեռների մեծ ստվերները ծածկել էին բերքաշատ դաշտերն ու հովիտները:
Հնէաբանները… դամբարանից … գործիքներ գտան:
Հնէաբանները եգիպտական դամբարանից հին գործիքներ գտան:
- Ամփոփում ենք սովորածը որոշչի մասին: