Անհրաժեշտ պարագաներ.ապակե տարա՝ մետաղյա պտտվող փակիչով,փոքր մոմ,մետաղադրամ,թղթի փոքր կտորներ,լուցկի:
Փորձի ընթացքը.ապակե տարայի մեջ տեղավորել մետաղադրամը և թղթի փոքր կտորներ,որից հետո փակեք տարայի բերանը մետաղյա պտտվող փակիչով,և կտրուկ շուռ տվեք 180oC-ով : ՈՒշադիր նայում եք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը:
Պատասխանեք հետրյալ հարցերին.
1.Ի՞նչ տեղի ունեցավ մետաղադրամի և թղթի կտորների հետ
Տարան շրջելուց մետաղադրամը և թղթի կտորները ընկան, բայց տարբեր արագություներով:
2.Ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված այդ մարմիների նման հաջորդականությամբ անկումը
Քանի որ ավելի մեծ զանգված ունեցող մարմինը՝ մետաղադրամը ավելի արագ է հարղթահարում օդի դիմադրությունը:
3.Ի՞նչ ֆիզիկական երևույթ էր
ՄԵխանիկական ֆիզիկական երևույթ էր:
Այժմ բացիր տարան,փակիչը հակառակ դիրքով դրեք սեղանին,նրա վրա դասավորեք մետաղադրամը և թղթի կտորները,իսկ մոմը դրեք մեջտեղի մասում,և լուցկով վառեք:Ապակե տարան շրջված վիճակում հարմարեցրեք փակիչի վրա(մառվող մոմ,մետաղադրամ, թղթի կտորներ),այն պտտեք մինչև լավ փակվի:Սպասեք մինչև մոմը մարի(հանգչի) և անմիջապես տարան կտրուկ շուռ տվեք(պտտեք) 180օC-ով:
ՈՒշադիր նայում եք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը: Պատասխանեք հետևյալ հարցերին.
1.Ինչպե՞ս են անվանում մարմինների նման անկումը, Ի՞նչ շարժում է դա:
Կոչվում է ազատ անկում:
Դա հավասարաչափ արագացող շարժում էր:
2.Ի՞նչ ֆիզիկական և քիմիական երևույթներ տեղի ունեցան
Տեղի ունեցավ մեխանիկական ֆիզիկական երևույթ, երբ թուղթը և մետաղադրամը ընկան: Եվ քիմիական երևույթ՝ մոմի միջոցով թթվածնի այրումը:
3.Տարայի ներսում ի՞նչ միջավայր ստեղծվեց
Ստեղծվեց անօդ միջավայր:
4.Ինչպե՞ս են անվանում այդ <<դատարկությունը>>
Այդ <<դատարկությունը>> ավանում են վակուում:
Փորձերից ի՞նչ եզրակացության եկաք:
Հասկացա, որ անօդ տարածության մեջ բոլոր մարմինները նույն արագությամբ են ընկնում, իսկ սովորական միջավայրում ավելի մեծ զանգված ունեցող մարմինները ավելի արագ են ընկնում: