Քիմիա Դաս 1 | 10.02.2022

Ո՞ր նյութերն են համարվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Ո՞վ է ստեղծել պարբերական աղյուսակը և ո՞րն է վերջին տարրը։

Պարբերական աղյուսակը ստեղծել է Դմիտրի Մենդելեեվը, բայց նրանից առաջ շատ այլ քիմիկոսներ ուզումնասիրում էին տարրերը և դրանց հատկությունները:
Պարբերական աղյուսակում վերջին տարրը՝ 118-րդը Օգանեսոնն է (Og), որը անվանված է Յուրի Հովհաննիսյանի անունով:

Ինչո՞ւ է համրավում ջուրը լուծող լուծույթ։

Բևեռայնության ու ջրածնական կապեր առաջացնելու հատկության շնորհիվ ջուրը համարվում է իդեալական լուծիչ, ինչը նշանակում է, որ այն կարողանում է տարբեր տեսակի մոլեկուլներ լուծել իր մեջ։

Ինչո՞վ է պայմանավորված երկքնի կապույտ լինելը։

Այս գույնը պայմանավորված է Արևի լույսից եկող սպիտակ լույսի փոխազդեցությամբ ՝ օդում հայտնաբերված մոլեկուլների հետ: Երբ արևի սպիտակ լույսը «անցնում է» մթնոլորտի միջով, այն ցրվում է իր բոլոր գույներով ՝ կարճ ալիք (կապույտ և մանուշակագույն) և երկար ալիք (կարմիր և դեղին):

Ինչո՞ւ է անձրևից հետո առաջանում ծիածան:

Ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի կաթիլներում արեգակի ճառագայթների շեղման, անդրադարձման երևույթներով։  Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։

Հայոց լեզու Տնային աշխատանք 10.02.2022

Ընտրում ենք երկու բանաստեղծություն Վահան Տերյանից: Գտնում, հանում ենք այնտեղ եղած գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Որոշիչ — սահուն, աննշմար, քնքուշ, մեղմիկ, թեթև, գունատ, ճերմակ, արձակ, մեղմ, քնքուշ, անուրջ, սուրբ

Հատկացուցիչ — մութի, դաշտերի, սիրո

Բացահայտիչ — ——

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Որոշիչ — անուշ (x3), արևավառ, սև, մութ, թույլ, տկար

Հատկացուցիչ — գարնան (x4)

Երկրաչափություն Դասարանական և Տնային աշխատանք 10.02.2022

Խնդիրներ՝ 329 – 333

ա) S = 7*11/2 = 38,5սմ

բ) h = 37,8/1 = 14*h/2 = 75,6սմ

գ) a = 22 = 4սմ

AN=?

S = AB*CH/2 = 16*11/2 = 88

88/1 = 22*AN/2

AN = 88*2/22=8սմ

AB=7,5

BC=3,2

CH=2,4

AN = ?

S = AB*CH/2 = 7,5*2,4/2=9

91=3,2*AN/2

AN=9*2/3,2=5,625

ա) S = AC*AB/2=11*4/2=22սմ2

բ) 3dm=30sm

S=AC*AB/2=30*12/2=180sm2=1,8dm2

<A=90o

<B=45o

<C=180-(90+45)=45o

Եթե երկու առընթեր անկյունները հավասար են, ապա եռանկյունը հավասարասրուն է:

AB=AC

S=AB*AC/2=14*14/2=98սմ2

Սիբիրյան Հասկիի մասին

Սիբիրյան հասկին աննկարագրելի գեղեցիկ ցեղատեսակ է` խիտ մազածածկույթով, տարբեր գույներով ու նշաններով:

Նրանք ծագումով Սիբիրից են, և դա է պատճառը, որ շատ նման են Սիբիրյան գայլերին։

Այս ցեղատեսակի շները ստեղծված են եղել սահնակ քաշելու համար: Սիբիրյան Հասկիները սիրում են ոռնալ և հազվադեպ են հաչում: Նրանք վատ հսկիչներ են և անծանոթներին չեն կասկածում, ներառյալ գողերին։ Նրանց չափազանց դժվար է վարժեցնելը։

Գերմանական Հովվաշան մասին

Գերմանական Հովվաշունն ամենահայտնի ցեղատեսակներից է: Նա շատ խելացի է և կարող է կատարել տարբեր աշխատանքներ: Այս շունն նվիրված է ու համարձակ: Հովվաշունը բազմակողմանի զարգացած ցեղատեսակ է, որը գերազանց կատարում է այն ամենն, ինչ սովորեցնում են։ Նրանք աշխատում են որպես պահապան և օգնական հաշմանդամներին, ոստիկանության և ռազմական ծառայություններում, որսորդության, որոնողական և փրկարարական ոլորտներում և նրանք հավատարիմ ընկերներ են իրենց տերերի համար։

Հովվաշունը համարվում է էներգիայով լի շուն, ում անհրաժեշտ է մշտական մարզանքներ։ Առանց դրանց նա կձանձրանա և կսկսի հաչել ու ծամել։ Այս ցեղատեսակն ունի կասկածամիտ բնավորություն, ինչն էլ դարձնում է նրան հիանալի հսկիչ, բայց ոչ ընտանիքի շուն, ով հյուրերին կդիմավորի, քանի որ շատ կասկածամիտ է անծանոթների նկատմամբ։

Գերմանական Հովվաշունը համարվում է 10 ամենահայտնի շներից մեկը: Այս ցեղատեսակն ունի համեմատաբար նոր ծագում (1899) և իր ծագման համար պարտական է հեծելազորային սպա Մաքս ֆոն Շտեֆանիցը նպատակ ուներ ստեղծել գերմանական այնպիսի ցեղատեսակ, որը նման չէր լինի ոչ մեկի։ Եվ, բազմաթիվ փորձերից հետո, նրա մոտ ստացվեց ստեղծել մի յուրահատուկ ցեղատեսակ, որը հետո կոչվեց Հովվաշուն։