Թուրքիա

Դասի հղումը

Այլ հղումներ 123

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան 97%-ով գտնվում է Ասիայում և մնացածը Եվրոպայում: Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքում՝ Հայկական լեռնաշխարհը։ Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում, սակայն նրա տարբեր մասերում կլիմայական պայմանները տարբեր են։ Սև և Միջերկրական ծովերի ափամերձ շրջանները բնորոշվում են խոնավ մերձարևադարձային կլիմայական պայմաններով՝ առատ տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով։ Ափամերձ շրջանների կլիման նպաստավոր է տարվա մեծ մասում հողագործության համար։ Ծովափերից դեպի երկրի խորքը կլիման դառնում է ցամաքային, ինչը դժվարացնում է հողագործության զարգացումը: Թուրիայի գետերը լեռնային են, արագահոս և վերին հոսանքներում առաջացնում են խոր կիրճեր: Լճերը մեծ մասամբ փոքր են, աղի և անհոսք: Անտառապատ է Թուրքիայի տարածքի 25%-ը:

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիայի տարածքն աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների կարևոր հանքավայրերով։ Դրանցից մի քանիսի պաշարներով Թուրքիան կարևոր տեղ է գրավում աշխարհում։ Այսպես, նրա ընդերքում են գտնվում բորատների համաշխարհային պաշարների կեսից ավելին։ Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վոլֆրամի, պղնձի հանքաքարի պաշարներով։ Գլխավոր մթերքների որոշ տեսակներ Թուրքիան արտահանում է:

  1. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են. հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսները, կլիմայական պայմանները, ռեսուրսները, տարածքը և այլն:

Թողնել մեկնաբանություն