Հայոց լեզու Գիտելիքների ստուգում 14.02.2022

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Որոշիչներն ըստ օրինակի դարձնում ենք բացահայտիչ, կետադրում, որտեղ կարիքը կա:
    • Մեծատաղանդ գրող Հովհաննես Թումանյանը նաև ազգի անձնվեր զավակ էր:

      Հովհաննես Թումանյանը՝ մեծատաղանդ գրողը, նաև ազգի անձնվեր զավակ էր:
    • Քաջ մարտիկ Թաթուլի կինը, հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:

      Թութուլի՝ քաջ մարտիկի կինը հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:
    • Ժողովրդի մտքի զարդ հեքիաթն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:

      Հեքիաթը՝ ժողովրդի մտքի զարդն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:
    • Փարվանա գեղեցկուհի արքայադուստրն էլ էր տանջվում սպասման կսկիծից:

      Արքայադուստրը՝ Փարվանա գեղեցկուհին էլ էր տանջվում սպասման կսկիծից:
    • Հոգու սփոփանք գրքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:

      Գրքով՝ հոգու սփոփանքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:
  2. Կետադրում ենք նախադասությունները:
    • Նա որպես հմուտ ոսկերիչ անմիջապես մտքում գծագրեց զարդը քարերով եզերված:

      Նա՝ որպես հմուտ ոսկերիչ, անմիջապես մտքում գծագրեց զարդը՝ քարերով եզերված:
    • Ձմռան հոգի ու մարմին տանջող ցուրտը ձյան սիրահարներին ճարպիկ փոքրիկներին չէր խանգարում վայելել օրը:

      Ձմռան՝ հոգի ու մարմին տանջող ցուրտը, ձյան սիրահարներին` ճարպիկ փոքրիկներին չէր խանգարում վայելել օրը:
    • Խանութի Մոսկվայից բերված գրքերը շարված էին ներքևի հարկում փայտե դարակներին:

      Խանութի՝ Մոսկվայից բերված գրքերը շարված էին ներքևի հարկում՝ փայտե դարակներին:
    • Իբրև մարդ նա փայլում էր, իբրև արտիստ զիջում մյուսներին:

      Իբրև մարդ՝ նա փայլում էր, իբրև արտիստ՝ զիջում մյուսներին:
    • Երեկոյան իմ գալուց հետո ներս մտավ դատավորը Լևոնը:

      Երեկոյան՝ իմ գալուց հետո, ներս մտավ դատավորը՝ Լևոնը:
  3. Հանում ենք ենթակաները, ստորոգյալները, գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

Ենթակա — մարդ, փորձ, գործ, մահ, գահ, դու, ահ, անկյուն, քուն, մարդկություն, սիրտ, աշխարհ, աշխարհքն, սիրտը

Ստորոգյալ — մըտնում, ըսկըսվում, կա, լիներ, լցվեց, եկավ

Որոշիչ — հին, ամեն, հազար, նոր, թափուր, մահացու, հեռու, մի, արդար, երջանիկ, հաշտ, խաղաղ, ցավոտ, բովանդակ, բաց, մեծ

Հատկացուցիչ — տարվան, իմ, մահի, մանկան, երազի, մեր

Բացահայտիչ —

Թողնել մեկնաբանություն