Գլխուղեղի կաթված, Ինսուլտ

Մեր ուղեղը, ինչպես բոլոր օրգանները, սնվում է թթվածնով հարուստ արյունով: Ուղեղի անոթների՝ ավելի ստույգ զարկերակների խցանման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման, որին հետևում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում իշեմիկ կաթվածը: Վտանգավորն այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմոռագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցվում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում:

Ինսուլտի պատճառները

Սթրես

Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ  է առաջացնում:

Ծխելը

Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:

Ալկոհոլ

Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:

Ճարպակալում

Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի արյան ճնշման բարձրացման:

Հիպոդինամիա

Նստակյաց ապրելակերպը նպաստում է ճարպակալմանը, ստիպում է անոթներին ծուլանալ:

Շաքարախտ

Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:

Հիպեր-խոլեստերինեմիա

«Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.

Դեմքի ծռվածություն, ձեռքերի կամ ոտքերի թմրածություն և/կամ թուլացում

Խոսքի կամ ձայների ընկալման խանգարում

Տեսողության կտրուկ վատացում

Գլխապտույտ

Կտրուկ սկսվող, շատ ուժեղ գլխացավ

Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ

Եթե Դուք գտնվում եք մի մարդու կողքը, ով ունի ինսուլտի բացահայտ ախտանիշներ, ապա Դուք պետք է մի քանի գործողություններ կատարեք: Դրանցից կախված է մարդու կյանքը:  

1. Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել: Յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է:

2. Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում՝ խնդրեք բոլորին ետ կանգնել և չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքը պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել:

3. Ոչ մի դեպքում մի տեղաշարժեք մարդուն: Դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա:

4. Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը և գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները:

5. Ապահովեք մաքուր օդի հոսքը:

6. Եթե փսխում սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա և որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխածը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել: 7. Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ:

Թողնել մեկնաբանություն