- Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

- Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:
Իրանը ունի ընդարձակ տարածք, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից ծոցը, Թուրքիայի և Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան և Պակիստան: Պարսից ծոցում գտնվում է նավթի համաշխարհային պաշարի 67%-ը։ Իրանի մակերևույթը լեռնային է: Բարձր լեռները գրավում են տարածքի 1/3-ը: Այնտեղ հաճախակի են երկրաշարժերը: Հսկայական են օգտակար հանածոների պաշարները: Ունի ջերմային վիթխարի ռեսուրսներ: Նոսր է երկրի գետային ցանցը: Կա ջրի հետ խնդիր: Անտառները գրավում են տարածքի 11%-ը:
- Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Իրանից արտահանվում են մեծ քանակով նավթ, բնական գազ, շինանյութ: Թողարկում է պարարտանյութեր, պլաստմասաներ, ռեետինատեխնիկական ապրանքներ, ներկեր, լաքեր, լվացող նյութեր։
- Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Իրանը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութով և այլն: Այնտեղ են գտնվում նավթի համաշխարհային պաշարների 9%-ը և գազի 17%-ը։ Իրանը ունի ջերմային հսկայական ռեսուրսներ: Հսկայական են հանքային աղերի պաշարները։ Մեծ չափերի են հասնում շինանյութերի պաշարները։ Իրանի մեքենաշինությունը երիտասարդ, բայց շատ արագ զարգացող ճյուղ է։ Արագ զարգանում է քիմիական արդյունաբերությունը, որին նպաստել է հարուստ հումքի առկայությունը։