- Գտնում ենք նախադասության գլխավոր անդամները, գոյականական անդամի լրացումները, մեզ հայտնի խնդիրները:
- Իմ գարնանային օրերը գեղեցիկ էին. կարդում էի տարբեր ստեղծագործություններ՝ պատմվածքներ և վիպակներ, դիտում էի ֆիլմեր, լսում սիրելի երգեր, որոնք գրվել էին հայտնի երգահանների կողմից, վրձնում էի գեղեցիկ նկարներ և նվիրում հարազատ մարդկանց:
Ենթակա — օրերը, որոնք
Ստորոգյալ — գեղեցիկ էին, կարդում էի, դիտում էի, լսում, վրձնում էի, նվիրում
Հատկացուցիչ — իմ
Որոշիչ — գարնանային, տարբեր, սիրելի, հայտնի, գեղեցիկ, հարազատ
Ուղիղ խնդիր — ստեղծագործություններ, պատմվածքներ, վիպակներ, ֆիլմեր, երգեր, գրվել էին, երգահաններ
- Բոլորի կողմից սիրվել էր երգը՝ հոգու չքնաղ հայելացումը. այն դիպել էր լսողի սրտին, արցունք էր գողացել, հիշողություն արթնացրել, մոռացրել ներկան:
- Եկավ, որ մոտենա նրանց, շահի նրանց վստահությունը, սիրվի նրանց կողմից, բարձրանա ու անմոռաց օրեր ապրի: