Էխինոկոկ

Մարդու էխինոկոկը մակաբուծային հիվանդություն է՝ պայմանավորված ժապավենաձև երիզորդերի ներթափանցմամբ։

Տարբերակվում է կիստոզ և ալվեոլյար էխինոկոկային հիվանդություն։

Վարակումը տեղի է ունենում ձվադրված մակաբույծների կուլ գնալու պարագայում՝ սննդի, ջրի կամ վարակված կենդանիների միջոցով:

Էխինոկոկի բուժումը տևական է, կարող է պահանջել վիրահատական միջոցառումներ, թանկ ու ժամանակատար դեղորայքային բուժում:

Էխինոկոկը համարվում է կենդանիների միջոցով տարածվող հիվանդություն: Էխինոկոկի հարուցիչն, անցնելով մարդու օրգանիզմ, տարիներ շարունակ կարող է որևէ դրսևորում չունենալ: Անգամ տասնամյակներ անց, այն կարող է ունենալ իր արտահայտությունը՝ ուռուցքների, բշտերի, բորբոքային դրսևորումների տեսքով:

Էխինոկոկերի բազմացումն ու տարածումն օրգանիզմում անխուսափելի է: Մանկական տարիքում դրա դրսևորումները չափազանց բարդ են և կարող են սպառնալ երեխաների զարգացմանը:

Էխինոկոկի ու դրա բարդությունների լիարժեք բուժումը չափազանց ծախսատար է, իսկ ուշացած դեպքերում՝ գրեթե անհնար:

Ե՞րբ և ինչու՞ կասկածել էխինոկոկոզի որևէ տեսակի առկայության մասին.

Բշտերի առկայություն,

Երբ մարդն ունի սուբֆեբրիլ ջերմություն,

Թուլություն, գլխապտույտներ,

Փսխում է առանց պատճառի,

Քաշի չհիմնավորված կորուստ,

Երբևէ շփում է ունեցել կենդանիների հետ

Վաղ մանկական տարիքում ընտանի կենդանիներ են եղել

Ընդունված է համարել, որ էխինոկոկի վարակումն առաջին հերթին հնարավոր է վարակված շների միջոցով: Հետևաբար մշտապես կոչեր են հնչում անտուն, հատկապես հովվաշների հետ շփումից հեռու մնալ:

Թողնել մեկնաբանություն