Էներգիա:Մեխանիկական էներգիա:Կինետիկ էներգիա :Պոտենցիալ էներգիալրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից է43-ից մինչև էջ60-ը

Քննարկվող հարցեր.

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա

Էներգիան ֆիզիկական մեծություն է , որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը

Տարբեր հաստոցները, մեքենաները, կենցաղային սարքերն աշխատեցնում են էլեկտրաշարճիչները, որոնք էլեկտրաէներգիա են ծախսում:

3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում էներգիան չափվում է ջոուլով

4.Մեխանիկական էներգիայի տեսակները

Կինետիկ էներգիա և պոտենցիալ էներգի:

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն

Կինետիկ էներգիան կախված է զանգվածից և արագությունից:
Eկ = mv2/2

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

Երբ արագությունը զրո է, կինետիկ էներգիան հավասար է զրո:

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,

Մարմնի պոտենցիալ էներգիան պայմանավորված է այլ մարմինների հետ նրա փոխազդեցությամբ կամ նույն մարմնի առանձին մասերի փոխազդեցությամբ:

9. Բերել պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

Օրինակ՝ ճկված քանոն, ամբարտակի հետևում կուտակված ջուր, գլանում սեղմված օդ և այլն:

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Eպ = mgh

11.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Չնայած շարժման ընթացքում մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաները փոփոխվում են, սակայն դրանց գումարը՝ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան, մնում է հաստատուն:

Հայոց լեզու Տնային աշխատանք 08.03.2022

Տարբեր աղբյուներից օգտվելով՝ նվեր-աշխատանք (փոքրիկ ուսումնասիրություն) կգրես կամ կձայնագրես/կտեսագրես և կտեղադրես բլոգում: Աշխատանքները միասին կքննարկենք մարտի 9-ին: Թեման կարող ես ինքդ կոնկրետացնել, մասնավորեցնել, օրինակ՝ Մոր կերպարը Հովհաննես Շիրազի բանաստեղծություններում:

  • Մոր կերպարը գրականության մեջ (տարբեր գրողների ստեղծագործություններում, քո կարդացած գրքերում)
  • Մոր կերպարն արվեստում (օրինակ՝ քանդակների, նկարների մեկնաբանում)
  • Մոր կերպարը հոգեբանության մեջ

Մոր կերպարն արվեստում

Մայրն ու երեխան հավերժական թեմա են արվեստի մեջ։ Սեր, հոգատարություն, կրթություն, դաստիարակություն, արվեստագետները բոլոր ժամանակներում հիանում էին մայրերով, հիանում նոր կյանքի հրաշքով և գովերգում մայրական աշխատանքը:

Մայրության պատկերները տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծել են արվեստագետները՝ օգտագործելով ժամանակին բնորոշ գեղարվեստական ​​արտահայտչամիջոցները։ Ուստի թեման անսպառ է և միշտ կհուզի արվեստագետներին, քանի որ մոր հանդեպ սիրո զգացումը չի կարող արտահայտվել մեկ նկարով։