“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի ուսումնական ագարակում կա թռչնանոց: Հավերը ձու են ածում ու հավկիթները բաժանվում են մեր կրթահամալիրի դպրոցներին և սովորողները, ուսուցիչները ուտում են: Հավկիթները վնասակար չեն, քանի որ հավերը սնվում են բնական սնունդով: Նաև մենք կնքում ենք հավկիթները՝ նշում ենք ամիսը և ամսաթիվը: Նաև իրականացնում ենք արտադրական ուսուցում և վաճառում ենք հավկիթները:

