Մոնղոլական կայսրություն

Առաջին և երկրորդ պարապմունքներ․ Մոնղոլական կայսրություն, ուսումնական նյութը բաժանել երկու մասի և սովորել:

Աղբյուր

Մաս 1

Մոնղոլական աշխարհակալ տերությունը գոյատևել է XIII դարից մինչև XIV դարի վերջին քառորդը: 

Մոնղոլական ցեղերը X–XI դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում: Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև թաթարներ:

Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու մոնղոլական պետության հիմնադիրը Չինգիս խանն էր (1155–1227 թթ.): Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Հարավային Սիբիրը, Հյուսիսային Չինաստանը, Միջին Ասիան: Մայրաքաղաքը Կարակորումն էր (1235 թ.): Չինգիս խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ Հոքաթայի (Ուդեգեյ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև Հյուսիսային Չինաստանը (1231–34 թթ.) և պատերազմ սկսել Կորեայի դեմ: 

1236 թ-ին մոնղոլական 150-հզ-անոց բանակը, Չինգիս խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն:

1237 թ-ին կռվել Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ և 1237–40 թթ-ի ընթացքում նվաճել է Ռուսիայի իշխանությունները

1241 թ-ին Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60-հզ-անոց զորքին: Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է Լեհաստան, պարտության մատնել լեհ-գերմանական բանակը: Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թ-ի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով:

Մաս 2

1242 թ-ին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից: Մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև 1502 թ.): Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ էին ստանում իշխանավարելու համար: 

Նաև 1236–45 թթ-ին մոնղոլական զորքերը գրավել են Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան:

Դեռևս 1253 թ-ին մոնղոլները գրավել էին Տիբեթը: 

նրանք նվաճել են Իրանը, Միջագետքը (1256 թ.).

1258 թ-ին մոնղոլները նվաճել են Բաղդադը և կործանել Արաբական խալիֆությունը, ներխուժել Ասորիք:

1267–79 թթ-ին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը.

Մինչև 1273 թ. նվաճել են Կորեայի տարածքի մեծ մասը, իսկ 1274 և 1281 թթ-ին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ:

Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թթ-ի արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թ-ին վտարվել են այնտեղից:

Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թթ.) անհաջողության են մատնվել: 

1300 թ-ին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ:

1368 թ-ին մոնղոլները վտարվել են Չինաստանից:

XIV դարի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում: 

XIV դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:XIV դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:

Կենտրոնական Ասիա

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

2. Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի երկրներում գտնվում են հանքանյութերի մեծ պաշարներ՝ ոսկի, կպղինձ, կապար, ծծումբ և այլն, զարգացած են սև և գունավոր մետաղաձուլությունը: Նաև կան քարածխի, նավթի և գազի մեծ պաշարներ: Կենտրոնական Ասիայում Ամուդարյա և Սիրդարյա գետերի ավազաններում գտնվում է հողագործության մեծ շրջան, աճեցվում են ցորենը, բամբակը: Նաև մեծ տարածքներ զբաղվում են անասնաբուծությամբ: Հարևանները: Կլիման բազմազան է:

3. Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Թուրքմենստանը և Ուզբեկստանը բնական գազի խոշոր արտահանողներ են: Ղազախստանից նավթի մի մասն արտահանվում է Չինաստան: Ուզբեկստանն ու Ղազախստանը իրենց մեքենաշինությունը զարգացնելու համար համագործակցում են արտասահմանյան երկրների հետ: Ղազախստանը մեծ չափով արտահանում է ցորեն:

Գրականություն Տնային աշխատանք 27.03.2022

  • Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:

—Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ:

—Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, — և հպարտությունը սազում է նրա հեզությանը:

Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

Նա ունի բազմաթիվ հույն ու հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունեին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Չգիտեմ, գուցե նրանք կաշառվում են, բայց Լևոնը` ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել:

—Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:— Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է:

Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:

Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ:

—Համառ ես, Լևոն, համառ,— գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով:

—Լսո՞ւմ եք, սինյոր,— դարձավ ինձ Կավալլարոն, ոգևորված,— այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:

Բայց Լևոնը գիտեր զսպել իրեն չափահաս տղամարդի պես:

  • Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:

արտիստ — արվեստագետ

սինյոր, սինյորա — պարոն, տիկին

բոն — ջուրնո բարի օր

Մոշկա սելյոդկա — ծովատառեխ

աֆիշա — պաստառ

յախտա — զբոսանավ

  • Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:

Լևոնին անվանում էին արտիստ, քանի որ նա արվեստ էր սիրում, նվագում էր տարբեր գործիքներով: Նա հույս է տալիս նոր և անհայտ արտիստներին և ոգեշնչում նրանց:
Իմ կարծիքով արտիստը այն մարդն է, ով զբաղվում է արվեստով, օրինակ՝ դերասան, նկարիչ, երգիչ և այլն: Եվ այն մարդը, որ ոգեշնչում է ուրիշներին:

  • Բնութագրի՛ր Լևոնին:

Լևոնը ազնիվ էր, համառ, շատ զգայուն և նպատակասլաց:

  • Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
  • Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ: 
  • Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրիր:

Պոչ բռնել — հերթի մեջ կանգնել

“արտիստի” մայրը մեռնելու ախորժակ չունի — մահանալ չի ուզում

Նա տաքարյուն է — բարկացող է