Տարածաշրջանն այսօր | Հայ-վրացական հարաբերություններ

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ին։ 2001 թ-ին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը։

Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, բայց երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։

Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ Վրաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները։

Քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ են, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից։

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները։ 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը։ ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա։

Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան հայ համայնքին բացասաբար էր վերաբերվում, բայց վրացական նոր իշխանությունները հայերի նկատմամբ ավելի բարյացակամ են։

Հայաստանում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է։ Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ։ Համայնքն այդքան էլ զարգացած չէ։

Հայոց լեզու Տնային աշխատանք 29.03.2022

  • Կշարադրես մտքերդ, առաջարկներդ հետևյալ թեմայով:
    • Ինչ եմ ակնկալում ստանալ իններորդ դասարանում
    • Գալիք ուսումնական տարին և իմ առաջարկները
    • Ես և մասնագիտական կողմնորոշման շրջանը
    • այլ

Ինչ եմ ակնկալում ստանալ իններորդ դասարանում

Իններորդ դասարանից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Իմ կարծիքով դա շատ կարևոր տարի է, երբ ես պետք է կողմնորոշվեմ իմ ապագա մասնագիտության մեջ: Ես դեռ չեմ որոշել, ինչ եմ դառնալու և հուսով եմ իններորդ դասարանում կկարողանամ որոշել: Դրանում ինձ կօգնի մեր դպրոցում նախագիծը, որի ընթացքում տարբեր մասնագետները այցելելու են մեր դպրոցը և պատմելու են իրենց աշխատանքների լավ և վատ կողմերը: Դա մեզ կօգնի ավելի ճիշտ ընտրություն կատարել: Նաև ակնկալում եմ ստանալ գիտելիքներ, որոնք ինձ պետք կգան ապագայում: